ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 15 » Պայքարում են միասնական օրակարգի համար /Բայց ընդդիմությունն այլընտրա՞նք է դառնում, թե՞ այլընտրանքն է ընդդիմություն դառնում/
15:53
Պայքարում են միասնական օրակարգի համար /Բայց ընդդիմությունն այլընտրա՞նք է դառնում, թե՞ այլընտրանքն է ընդդիմություն դառնում/

Չորս ոչ իշխանական ուժեր համախմբվել են եւ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար հրավիրում են հինգերորդին՝ իշխող հանրապետականին։ Երեկ ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին ՀՀԿ—ին համագործակցության «հրավեր» հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։ «Խնդիրը հստակ է, որ համակարգային փոփոխություններ են հարկավոր։ Լավ կլինի, որ իշխանությունը ճիշտ գնահատի իրավիճակը, միանա, ու միասնական օրակարգով իրականացնենք այն, ինչին ձգտում ենք»,—ասաց նա։
«Եթե պարոն Հակոբյանն առանձին բանակցություններ ունի հանրապետականների հետ ու պատրաստ է նման քայլի... Մենք միշտ ասել ենք, որ եթե մեր առաջարկած ճիշտ գաղափարները ընդունում են, մենք բողոք չունենք, միայն թե պետք է անել, ճիշտ քայլ անել, այս վիճակից դուրս բերել երկիրը»,—ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ի պատասխան այս հրավերի՝ ասաց. «Ամբողջ աշխարհն ուզում է մեզ միանալ, դուք էլ հիմա ասում եք՝ միացեք։ ժամ առաջ կցանկանային մեզ միանալ, բայց արդեն էնքան են համը հանել, որ ամաչում են ասել»։
Իսկ ոչ իշխանական ուժերի առաջարկներին տեղի տալու հնարավորության մասին Գալուստ Սահակյանն ասաց, որ ցանկացած զիջումը ընդդիմության մեջ կռիվ կգցի. «Դրանց խելքին մի ընկեք, մտածում են՝ տեղի կտանք, եթե մեզնից է կախված, իրենք էլ ինչի՞ համար են, ինչի՞ են համախմբվում»։ 
Ռուբիկ Հակոբյանի հայտարարությանն արձագանքեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ճիշտ կլինի՝ Ռուբիկ Հակոբյանը նախ փորձի իր խմբակցության 5 հոգուն միավորել, հետո միայն առաջարկներ ներկայացնի այլ քաղաքական ուժերի»։


Ենթատեքստում պաշտոնի ակնկալիքներն են

Ոչ իշխանական ուժերը մեծ սպասելիքներ ունեն իրենց համախմբումից։ Նրանք կարծում են, որ դրա շնորհիվ կլուծվեն երկրի առջեւ ծառացած խնդիրները։ «Չորս ոչ իշխանական ուժեր համախմբվել են, որպեսզի պայքարեն երկրում իրավիճակ փոխելու համար։ Քաղաքական նորմալ գործընթաց է։ Մեր համագործակցությունն ընդդեմ չէ, հանուն է»,—ասաց Ռուբիկ Հակոբյանը։
Աղվան Վարդանյանը, խոսելով 4 ուժերի քայլերի հաջորդականության մասին, ասաց, որ դրվում է կոնկրետ խնդիր, այդ խնդրի շուրջ գալիս են համաձայնության եւ այնուհետեւ քայլեր կատարում։ Իսկ հետագա քայլերը արդեն կախված են նրանից, թե ինչպիսի փոփոխություններ կլինեն։ Նա կարծում է, որ փոփոխությունների համար մեկ ժամը կամ մեկ օրը քիչ է։ Մեկ քաղաքական ուժը եւս չի կարող գեներացնել փոփոխությունների համար պայքարը. «Որակական փոփոխությունները լուրջ աշխատանք են պահանջում»։ Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, որ իրատեսական ու արդյունավետ չէ՝ ներկա փուլում օրակարգում դնել փոփոխությունների ամբողջական մեծ փաթեթ։
Նա նաեւ նշեց, որ եթե իշխանությունները հավանություն տան իրենց առաջարկներին, դաշնակցությունը միայն կողջունի դա, միայն թե իշխանություններն այդ քայլը անեն՝ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ իրենց թիվ մեկ նպատակն իշխանափոխությունն է։ Եւ իրենք այդ գաղափարից կհրաժարվեն միայն այն դեպքում, երբ երկրում գլոբալ փոփոխություններ տեղի ունենան։ «Մեր մոտեցումը պոզիտիվ է։ Չարությամբ չենք լցված, սիրում ենք այս երկիրը։ Մեր խնդիրը անձի դեմ պայքարը չէ, մենք որեւէ մեկի միսը ուտելու ցանկություն չունենք»,—ասաց նա՝ նշելով, որ եթե երկիրը կարողանա գնալ համակարգային ռեֆորմների, ուրեմն ճիշտ ուղու վրա կհայտնվի։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն էլ նշեց. «Մենք ուզում ենք ունենալ կառավարություն, որն ադեկվատ է երկրի առջեւ կանգնած պահանջներին եւ այնպիսի փոփոխություններ կանի, որ որոշ հարցեր լուծվեն։ Մենք ուզում ենք երկիրը գնա զարգացման ուղով»։
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ճեպազրույցների ընթացքում տեսակետ հայտնեցին, որ կոալիցիան վախենում է իրենց համախմբումից, սակայն ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի խոսքով, նման բան չկա։ «Չորս քաղաքական ուժերը կարող են համագործակցել, մենք դրան նորմալ ենք վերաբերվում»։
Գալուստ Սահակյանը չորս ուժերի քննարկումների մասին ասաց, որ յուրաքանչյուր գործիչ տարբեր կարծիքներ է փոխանցում։ «Կարծում եմ, որ նախ պետք է գաղափարը ընտրվեր, հետո փորձեին համաձայնության գալ։ Շատ դժվար է կռահել՝ ուզում են Ազգային ժողո՞վը ցրել, կառավարությո՞ւնը, թե՞ ընդհանրապես այլ փոփոխությունների գնալ։ Մոտեցումներն այնպիսին են, որ հենց վճռեցին, որ լինելու է համակարգային փոփոխություն, կլինի համակարգային փոփոխություն, հենց վճռեցին, որ լինելու է կառավարության փոփոխություն, դա կլինի»,—ասաց Գալուստ Սահակյանը՝ ոչ իշխանական ուժերի պահվածքը բացատրելով նրանց մարդկային տարբեր որակներ ունենալու հանգամանքով։ Նա նաեւ ասաց, որ նրանց հետ պետք է «քնքուշ» վերաբերվել, որպեսզի երկիրն ունենա ընդդիմություն, քանի որ ընդդիմությունն այնքան անհրաժեշտ է, որքան իշխանությունը։ 
Գալուստ Սահակյանի խոսքով, տարբեր գործիչների կողմից համակարգային փոփոխությունների հարցի բարձրացումը բնականորեն հանգեցնելու է հասարակության այն հարցադրմանը, թե ժամանակին իշխանության զգալի մաս լինելով՝ ինչու դա չեն արել. «Բացի դրանից, ոչ իշխանական չորս ուժերի միավորման դեպքում հարց կառաջանա՝ ընդդիմությունն այլընտրա՞նք է դառնում, թե՞ այլընտրանքն է ընդդիմություն դառնում։ Այս հարցի պատասխանը լինելուց հետո նոր խաղի կանոնները կհստակեցվեն»։
Նա կարծում է, որ, այնուամենայնիվ, ընդդիմության միակ ցանկությունը պաշտոն ստանալն է. «Ենթատեքտում դա է. նրանք ասում են՝ մենք ուզում ենք գալ իշխանության, իշխանություններ, հեռացե՛ք»։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 436 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024