ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 14:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 6 » Պիտակները չեն օգնում /Իսկ Ադրբեջանն իր պահվածքով հեղինակազրկում է ՄԱԿ—ի ԱԽ—ն/
17:50
Պիտակները չեն օգնում /Իսկ Ադրբեջանն իր պահվածքով հեղինակազրկում է ՄԱԿ—ի ԱԽ—ն/

Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Երեւանի հետ։ Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ։ Լիտվան առաջին բալթյան երկիրն է, որ դեսպանություն է հիմնել Երեւանում, եւ առայժմ միակ բալթյան երկիրն է, որտեղ Հայաստանն ունի դեսպանություն։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 21 տարի անց կողմերն արձանագրում են, որ անելիքներ դեռ կան՝ կապված հատկապես փոխադարձ տնտեսական ներուժն արդյունավետ օգտագործելու հետ։
Երեւան ժամանած Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ հանդիպմանը, ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ վերջին տարիներին ակտիվացած համագործակցության կապակցությամբ։
Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների հարցերի, մի շարք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ։ Նախարար Աժուբալիսը վերահաստատել է Լիտվայի աջակցությունը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը։

Կարգավորման սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են

Երկու նախարարների համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Լիտվայի ջանքերը Ղարաբաղի կարգավորման հարցում, մասնավորապես, նախորդ տարի ԵԱՀԿ—ի լիտվական նախագահության ընթացքում։
Լիտվացի լրագրողներից մեկին հետաքրքրում էր, թե հայկական կողմն ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի այն հայտարարություններին, թե Հայաստանը նախ պետք է զորքերը հանի Ղարաբաղին հարակից տարածքներից։ Էդ. Նալբանդյանն այս առնչությամբ ասաց, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում ավելի քան հստակ է, եւ այն համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ։ Նախարարը շեշտեց, որ կարգավորման սկզբունքները պետք է դիտարկել ամբողջության մեջ, եւ ճիշտ չէ մեկը մյուսից անջատելը. «Որեւէ սկզբունք անջատել, նշանակում է ստեղծել մի իրավիճակ, որտեղ հակամարտությունը չի կարգավորվի։ Անընդունելի է, երբ Ադրբեջանն ասում է՝ եկեք կատարենք մեկ տարրը, իսկ հետո կքննարկենք մյուս հարցերը։ Այս առումով Ադրբեջանին պատասխանել են նաեւ համանախագահները»։
Նախարարն այստեղ հիշեցրեց, որ ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը հայտարարել է, որ բանակցությունների հիմքում ընկած բոլոր սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են եւ մշակվել ու կողմերին ներկայացվել են փաթեթով։
Նալբանդյանը հնչեցրեց, որ, այսպիսով, Ադրբեջանն իր պահվածքով ցույց է տալիս, որ դեմ է ստատուս քվոյի փոփոխությանը։ Իսկ հայկական կողմը ողջունում է միջնորդների հայտարարությունները եւ պատրաստ է դրանց հիմքով առաջ շարժվել։
Ավելին, Հայաստանի ԱԳ նախարարը համարում է, որ ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Ադրբեջանն իր պահվածքով հեղինակազրկում է այդ կառույցը։ Իր այս գնահատականը նախարարը պայմանավորեց, մասնավորապես Ալիեւի «Եվրանեսթի» ԽՎ—ում արած հայտնի հայտարարություններով։ Նալբանդյանը մեջբերեց Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովի զեկույցը, որտեղ բարձաձայնվում է Ադրբեջանում առկա հայատյացության խնդրի մասին։
«Ադրբեջանն անընդհատ ավելացնում է իր սպառազինությունները եւ ստեղծում է սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար։ Այդ երկրից ռազմատենչ հայտարարությունները հնչում են ամեն օր»,—ասաց Նալբանդյանը։
Աժուբալիսն այս կապակցությամբ հավատացած է, որ երկրների միջեւ հարաբերությունների հարցում պիտակները չեն օգնում ստեղծել որեւէ կոնկրետ հարցի լուծմանն ուղղված գործնական մթնոլորտ. «Կարծում եմ՝ ամենակարեւորը քաղաքական կամքի առկայությունն է, որպեսզի գործընթացն առաջ շարժվի։ Եթե կողմերի մոտ չլինի քաղաքական կամք, կամ կողմերից մեկի մոտ այն լինի ավելի քիչ, ապա գործընթացը առաջ չի շարժվի»։
Նա մատնանշեց, որ անցած տարի հնարավոր եղավ վերսկսել Մերձդնեստրի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները «եւ միայն այն բանից հետո, երբ բոլոր կողմերը հասկացան, որ կարեւորը ոչ թե պիտակներն են, այլ այն կառուցողական մոտեցումը, որով պետք է գնալ երկխոսության»։
Ի դեպ, Նալբանդյանը լիտվացի իր գործընկերոջն է փոխանցել Լիտվայի խորհրդարանի 1989 թվականի պատմական հայտարարությունը, որում կոչ էր արվում Խորհրդային Միության ղեկավարությանը՝ հարգել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։

Հարաբերությունների դինամիկ զարգացում

Այցի շրջանակներում Հայաստանի եւ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ երեկ անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխնախարարների ղեկավարությամբ։ ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարել է նախարարի տեղակալ Զ. Մնացականյանը, լիտվական կողմից՝ է. Իգնատավիչյուսը։
ԱԳՆ մամլո ծառայության տեղեկացմամբ՝ հայ եւ լիտվացի դիվանագետները քննարկել են եվրոպական եւ միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցության հետ կապված հարցեր, այդ թվում՝ Հայաստան—ԵՄ համագործակցության ներկայիս փուլը եւ հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին եւ արձանագրված նշանակալի առաջընթացին։
Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին 2 տարիների ընթացքում հայ—լիտվական հարաբերությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունները, կրթական ու մշակութային կապերը զարգանում են դինամիկ կերպով։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների արտաքին քաղաքական առաջնայնությունների օրակարգի, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։
Լիտվայի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը երեկ նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Նախարարը ծաղկեպսակ դրեց 1915 թ. օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանության նահատակների հուշակոթողին, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ։
Նախարար Աուդրոնյուս Աժուբալիսին ուղեկցում էին ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով հյուրին ներկայացրեց 20—րդ դարասկզբի մեծագույն ոճիրներից մեկի պատմությունը եւ հուշարձանի խորհուրդը։
Աուդրոնյուս Աժուբալիսը նաեւ գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում։
Լիտվայի արտգործնախարարն անվանական եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշամահալիրի հարեւանությամբ գտնվող «Հիշողության պուրակ»—ում եւ ջրեց Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի տնկած անվանական եղեւնին։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 431 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024