ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Քաղաքագետը Տիգրան Սարգսյանի հայտարարությունը տարածաշրջանում անվտանգության վերադասավորման առաջարկ է համարում
18:49
Քաղաքագետը Տիգրան Սարգսյանի հայտարարությունը տարածաշրջանում անվտանգության վերադասավորման առաջարկ է համարում
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ռադիոտեղորոշիչ կայանների վերաբերյալ հայտարարությունը ենթադրում է միջազգային անվտանգության համակարգի նոր վերադասավորում: Նման համոզմունք հայտնեց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` ընդգծելով, որ միևնույն ժամանակ վարչապետի հայտարարությունն էապես փոխում է տարածաշրջանային համատեքստում Հայաստանի` միջազգային անվտանգության ապահովման դերակատարի վերաբերյալ Թուրքիայի ու Ադրբեջանի ավանդական պատկերացումը: 

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց կարևոր հայտարարություն արեց, որի համաձայն` եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության շուրջ, Հայաստանը պատրաստ է քննարկել իր տարածքը ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար տեղադրելու հարցը:

«Հայտարարության կարևորությունն ընդգծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել երկու հիմնական գործոններ: Առաջինը Հայաստանի պաշտպանության և անվտանգության տեխնիկական ապահովման խնդիրն է»,-նկատեց Դիլանյանը: Եթե Հայաստանում ՌՏԿ-ն տեղակայվի, այն ամենայն հավանականությամբ կլինի «Дарьял» տեսակի (որի RO-7 դիզայնավորված տեսակն է Ադրբեջանում) վերափոխված տարբերակը` հաշվի առնելով Ռուսաստանի` ՌՏԿ համակարգի արդիականացման ներկայիս պլանները: Ըստ երևույթին, խոսքը նորագույն «Воронеж» ռադարի մասին է, որն այժմ համարվում է Ռուսաստանի հակակշիռը Թուրքիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից ռադարների տեղակայման քաղաքականությանը:

«77Я6 Воронеж» վաղ ահազանգման համակարգը կարող է հայտնաբերել բալլիստիկ, տիեզերական և աէրոդինամիկ օբյեկտներ, այդ թվում բալլիստիկ և թևավոր հրթիռներ: Սրա առավելությունն այն է, որ ի տարբերություն մյուս հեռակա հայտնաբերման կայանների, ունակ է անհամեմատ արագ վերատեղակայվել և վերատեղահանվել: Այն բաղկացած է 23 տեխնիկական սարքավորման միավորից, մինչդեռ, օրինակ, Դարյալը` 4070: Երրորդ` ծախսում է անհամեմատ քիչ էներգիա, քան նախորդները: Կան «Վորոնեժի» մի քանի տեսակներ, որոնք աշխատում են ռադիոալիքների մետրային («Воронеж-М» և «Воронеж-ВП») և դեցիմետրային («Воронеж-ДМ»` 6 հազար կմ հեռահարությամբ և 500 օբյեկտ միաժամանակ հսկելու ունակությամբ) դիապազոնով:

«Փաստորեն, Հայաստանը հնարավորություն ունի դառնալու տարածաշրջանային անվտանգության նոր որակի դերակատար»,-նկատեց քաղաքագետը:

Երկրորդը, նրա խոսքով, հայտարարության ժամանակի գործոնն է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության համատեքստում` հաշվի առնելով Իրան-Արևմուտք հարաբերությունների վերջին շրջանի լարվածությունը և Իրանի դեմ Ադրբեջան-Իսրայել տանդեմի ձևավորման ուղղությամբ Բաքվի քաղաքական ներկայիս կուրսը:

«Հայաստանի այսօրինակ դիրքորոշումը մի կողմից ցույց է տալիս Իրանի վրա հնարավոր հարձակման քայլի հանդեպ չկամությունը` որպես արտաքին աշխարհի հետ շփման երկու ուղիներից մեկի արգելափակում, ինչը բազմիցս շեշտվել է ՀՀ նախագահի կողմից, մյուս կողմից` հավասարակշռում ՆԱՏՕ-ի հետ բազմակողմ համագործակցություն զարգացնելու ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունը»,-ընդգծեց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահը:

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 527 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024