ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 05:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Ռուսաստանցիների ավելի քան 80 տոկոսը արտասահմանյան անձնագրեր չունեն եւ երբեք չեն եղել արտասահմանում
18:32
Ռուսաստանցիների ավելի քան 80 տոկոսը արտասահմանյան անձնագրեր չունեն եւ երբեք չեն եղել արտասահմանում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում ռուսաստանցիների միայն 17 տոկոսն արտասահմանյան անձնագիր ունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են «Լեւադա կենտրոն»-ի սոցիոլոգները, հիմնվելով հարցման արդյունքների վրա, որն անցկացվել Է երկրի 45 տարածաշրջանների 130 բնակավայրերի չափահաս բնակիչների շրջանում: 1600 հարցվածների մնացած 83 տոկոսն արտասահմանյան անձնագիր չունի:

Հարցման մասնակիցների մեծ մասը նաեւ հայտնել Է, որ իրենք երբեք չեն եղել արտասահմանում (նախկին ԽՍՀՄ-ի երկրների սահմաններից դուրս) ոչ գործերի բերումով (78 տոկոս), ոչ հանգստանալու նպատակով, ոչ Էլ մասնավոր ուղեւորություններով (70 տոկոս):

Ինչպես պարզել են սոցիոլոգները, այժմ գործերի բերումով կամ հանգստանալու նպատակով տարեկան մի քանի անգամ արտասահման Է մեկնում քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը, տարեկան մեկ անգամ՝ 4 տոկոսը, ավելի հազվադեպ՝ 9 տոկոսը:

Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 9 տոկոսը հայտնել Է, որ նախկինում եղել են Հայրենիքի սահմաններից դուրս, կատարելով աշխատանքային ուղեւորություններ, իսկ այժմ ոչ մի տեղ չեն մեկնում, եւս 10 տոկոսը նախկինում մեկնում Էին հանգստանալու, իսկ այժմ՝ ոչ:

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 568 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024