ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 10 » Սուրբ Հարության տոնը նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
17:54
Սուրբ Հարության տոնը նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ապրիլի 8—ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Համայն հայության հոգեւոր կենտրոնի Միածնաէջ սուրբ տաճարում պատարագ մատուցեց եւ համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, օրենսդիրի, գործադիրի, ՍԴ–ի ղեկավարները, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ։
Նշենք, որ հանրապետության ղեկավարը նախօրեին, Ս. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել նաեւ Ճրագալույցի ս. պատարագին։
Նախքան պատարագի սրբազան արարողությունը խաչվառազարդ հանդիսավոր թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Վեհափառ հայրապետին եւ Հայաստանի Հանրապետության նախագահին Վեհարանից առաջնորդեց Մայր տաճար։
Պատարագի ընթացքում Ս. Հարության հոգենորոգ տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին։
«Աշխարհակեցույց այդ օրը մարդն ու տիեզերքը նորոգվեցին։ Մեր Տերը՝ Քրիստոս, Իր խաչելությամբ ու հարությամբ խորտակեց մահը, քավեց մարդկային մեղքերը եւ հաշտեցրեց աշխարհը Աստծո հետ, որպեսզի այն մնա այդ հաշտության մեջ հավատքով ու պատվիրանապահությամբ, խաղաղությամբ, արդարությամբ, սիրով ու ողորմությամբ։ Քրիստոսի հետ զատված ենք հնից ու նոր արարած ենք (Բ Կորնթ. Ե 17), ինչպես վկայում է առաքյալը, որպեսզի երկրի վրա հարուցյալ կյանքով ընթանանք դեպի մեր Հայրը, որ երկնքում է եւ ժառանգենք հավիտենական կյանքը։ Քրիստոսի հարության ավետիսին ունկնդիր, սիրելիներ, այսօր երախտագետ սրտով գոհություն ու փառաբանություն մատուցենք մեր Տիրոջը մեզ պարգեւած փրկության շնորհի համար եւ հայցենք Նրա հարության կենդանարար զորությունը մեր կյանքին եւ համայն աշխարհին։
Աշխարհն այսօր էլ կարիքն ունի վերափոխման, կյանքի նորոգության, քանզի բեկված է խաղաղությունը, անկատար է արդարությունը, աննահանջ են չքավորությունը, պատերազմները, աղետներն ու ավերները։ Տակավին ազգեր ու ժողովուրդներ քայլում են Գողգոթայի ճանապարհով, կրում գանահարության ու հալածանքների փշե պսակը, գամվում հակամարտությունների ու արյունահեղությունների խաչին։ Աստվածամերժ այս ընթացքներում օրհնյալ, հարուցյալ կյանքի հույսն ու լավատեսությունն է բերում առաքյալի ավետաբեր խոսքը, որն այսօր էլ հնչում է նույն արդիականությամբ. «Աստուած, որ Տիրոջը յարութիւն տուեց, ձեզ էլ յարութիւն պիտի տայ Իր զօրութեամբ»։ Քրիստոսի պարգեւած փրկության շնորհներն ընդունելով, հոգով վերածնվելով է, որ մարդկությունը պիտի գտնի զորությունը կյանքը վերափոխելու, վճռելու արդի աշխարհի խնդիրներն ու հրամայականները, հաղթահարելու փոթորիկները փորձանաց։ Քրիստոսով նորոգված հոգիներից առատորեն պիտի բխի ու ծաղկի հաշտ ու խաղաղ, մերձավորի հանդեպ սիրով ներշաղախ կյանքը, եւ զորանան ձգտումն ու ջանքերը՝ երկրի վրա կերտելու այն երանյալ իրականությունը, որն ունենա պատկերը երկնային թագավորության»,–մասնավորապես ասաց Վեհափառ հայրապետը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 507 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024