Գլխավոր էջ » 2012»Ապրիլ»6 » Ընտրատեղամասերում պաշտոնները բաշխվեցին /ԿԸՀ—ն ներկայացրեց նոր դրոշմակնիքը/
17:52
Ընտրատեղամասերում պաշտոնները բաշխվեցին /ԿԸՀ—ն ներկայացրեց նոր դրոշմակնիքը/
Երեկ
տեղի ունեցավ ԿԸՀ արտահերթ նիստ։ Սահմանվեց ՀՀ ԱԺ 2012 թվականի մայիսի 6—ի
ընտրությունների 1900—ի սահմանը հատող տեղամասային ընտրական
հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների
պաշտոնների բաշխումն ԱԺ—ում խմբակցություն ունեցող կուսակցությունների
միջեւ։ Պաշտոններն բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. հանձնաժողովի
նախագահ եւ նույնքան քատուղար՝ ՀՀԿ՝ 903 տեղ, ԲՀԿ՝ 397 տեղ, ՀՅԴ՝ 352 տեղ,
ՕԵԿ՝ 176 տեղ, «Ժառանգություն»՝ 154 տեղ։ Այս պաշտոնները ավտոմատացված
համակարգի միջոցով համամասնության պահպանմամբ բաշխվեցին տեղամասային
ընտրական հանձնաժողովներում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ պետք է ներկայացվեն ապրիլի 6—11—ը։ Բացի
հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների համամասնության
հրապարակումից, օրակարգում առկա էր երկու հարց եւս։ Դրանցից մեկը
վերաբերում էր 2012 թվականի մայիսի 6—ի ընտրություններին մասնակցող
քաղաքացիների անձնագրերը կնքելու համար նախատեսված դրոշմակնիքի ձեւին։
Առաջարկված նմուշներից որոշում կայացվեց ընտրել երկրաչափական առումով
եռանկյուն պատկեր ներկայացնող դրոշմակնիքը։ Հանձնաժողովի անդամները
քննարկեցին նաեւ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի ԿԸՀ—ին հասցեագրված 2
դիմումները։ Նրանք մինչեւ նիստը մանրամասն ուսումնասիրել են դիմումները եւ
դրանց վերաբերյալ կայացրել որոշում։ Այն է՝ երկու դեպքում էլ կարճել
վարույթը։ hhpress.am