Գլխավոր էջ » 2012»Ապրիլ»17 » Ընտրախախտները կպատժվեն, զգուշացնում է գլխավոր դատախազությունը
18:43
Ընտրախախտները կպատժվեն, զգուշացնում է գլխավոր դատախազությունը
Հայաստանի
գլխավոր դատախազությունը զգուշացնում է՝ ընտրախախտները կենթարկվեն
պատասխանատվության եւ նշում, որ մեր իրավական համակարգն ունի
վճռականություն, կամք, եւ ի զորու է պայքարել հնարավոր ընտրախախտումների
դեմ։ Դատախազությունն իր կայքէջում տեղադրել է հանրային իրազեկման թվով
երկու տեսահոլովակ, որոնց միջոցով քաղաքացիներին տեղեկացնում է իրենց
ընտրական իրավունքների մասին՝ հիշեցնելով, որ ընտրական իրավունքի
իրականացմանը խոչընդոտելը՝ կաշառք տալը, ընտրությունների արդյունքները
կեղծելը, հանցագործություն է։
Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու եւ դրանց
օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի
հրամանով ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը հսկողություն կիրականացնի
հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ։