Մայիսի
6—ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախաշեմին ՀՀ պաշտպանության
նախարարության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանում Եվրամիության
պատվիրակության համատեղ նախաձեռնությամբ պատրաստվել են «Նաեւ ընտրելով եմ
պաշտպանում հայրենիքս» խորագրով ցուցապաստառներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ
տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ցուցապաստառները,
որոնք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում փակցված են լինելու ՀՀ
ԶՈւ բոլոր զորամասերում, հստակ պարզաբանում են զինծառայողների ընտրական
իրավունքները եւ պարտականությունները, քվեարկության կարգը։ Մասնավորապես,
տեղեկացվում է, որ զինվորին արգելվում է կատարել նախընտրական
քարոզչություն եւ տարածել ցանկացած բնույթի քարոզչական նյութ։ Զինծառայողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն։
|