ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 17.08.2018, 08:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [535]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [417]
Մշակույթ [14]
Հասարակություն [725]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [69]
Զանազան [154]
Քաղաքականություն [573]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 21 » Երկիրը հետ տանելու իրավունք չունենք /«ԵՄ–Հայաստան. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը»/
12:51
Երկիրը հետ տանելու իրավունք չունենք /«ԵՄ–Հայաստան. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը»/

Երեկ տեղի ունեցավ «ԵՄ—ն Հայաստանին. աջակցություն էլ—կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը։
Եվրոպական միության անունից ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովայի կողմից։ ՀՀ կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով ծրագրի կարեւորությունը Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ նպատակ ունի նպաստելու Հայաստանում հանրային ծառայությունների արդյունավետության, որակի, մատչելիության եւ թափանցիկության բարձրացմանը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է Հայաստանի կառավարության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ստեղծման լայնածավալ նախագիծը, որի համակարգումը ՀՀ կառավարության անունից իրականացնում է «Թվային Հայաստան» հիմնադրամը։
Միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկավ «Թվային Հայաստան» հիմնադրամի» գործադիր տնօրեն Տիգրան Ճորոխյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության տեսլականը՝ Հայաստանի թվային փոխակերպման վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանում իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները։ Միջազգային փորձագետն ամփոփ ներկայացրեց էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման համաշխարհային միտումներն ու նորարար լուծումները։ Ծրագիրն իրականացնող կոնսորցիումի մաս կազմող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի էությունը, դրա իրականացման մանրամասները եւ ակնկալվող արդյունքները։ 
«Օրեցoր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գնալ։ Իսկ կառավարությունը երկիրը հետ տանելու իրավունք չունի։ Մեզ համար կարեւոր է կառավարման ոլորտի թվայնացումը՝ մասնավորապես ԵՄ հետ էլեկտրոնային կառավարման ծրագրի իրականացումը։ Համոզված եմ, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը կառավարման համակարգում կբարձրացնի կառավարման արդյունավետությունը, կխնայվի գումար, ժամանակ։ Ժամանակ Հայաստանն ու քաղաքացիները կորցրել են, եւ շարունակել նույն քաղաքականությունը՝ մեծ շռայլություն կլինի»,–նշեց Տիգրան Ավինյանը։
Փոխվարչապետն ասաց, որ պետություն—քաղաքացի հարաբերությունների բոլոր հնարավոր ոլորտներում պետք է ներդնել «մեկ պատուհան» սկզբունքը։
«Սա խնայված ժամանակի, գումարի, բարեխղճության, զրո կոռուպցիայի ծրագիր է, քաղաքացուն ծառայող կառավարության ծրագիր»,–նշեց Ավինյանը։
Վարչապետի տեղակալի խոսքով՝ միայն էլեկտրոնային կառավարումը հրաշքներ չի գործի։
«Կարելի՞ է արդյոք ունենալ լավ մաքսատուն առանց էլեկտրոնային կառավարման համակարգի։ Դա իրատեսական չէ։ Ռեֆորմներ ու ավտոմատացում՝ սրանով է կարելի բուժել համակարգը։ Կառավարությունն ունի կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք, իսկ ԵՄ—ն՝ աջակցելու ցանկություն։ Սրա համար շնորհակալ ենք»,–հավելեց Տիգրան Ավինյանը։
«Այսօր քննարկում ենք, թե ինչպես են հայ գործընկերները պատկերացնում ԵՄ աջակցությունը։ Նոր ծրագրի մեկնարկը շատ կարեւոր է, հնարավորություն է խոսել այն մասին, թե ինչպես է ԵՄ—ն նպաստում էլեկտրոնային կառավարմանը։ Մենք մի քանի միլիոն դոլար ենք ներդրել եւ պատրաստ ենք շարունակել այդ ներդրումները։ Սա Հայաստանի հետ համագործակցության փիլիսոփայությունն է։ Մեր նպատակն է դարձնել հայերի կյանքը ավելի հեշտ։ Մենք փորձում ենք բոլոր վարչական պրոցեսները հեշտացնել հայերի համար»,–ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Դեսպանի խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ Հայաստանը կարող է զարգացման մի քանի փուլեր ցատկել, դառնալ տեխնոլոգիաների հարցերում առաջատար։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 6 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018