ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 08:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 13

Ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ—ի գագաթնաժողովում ունեցած ելույթում

Հարգարժա՛ն վարչապետ Միշել,
Հարգարժա՛ն նախագահ Գանի,
Հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,
Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար։ Աֆղանստանում խաղաղության եւ կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է։
Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաեւ ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը։ Ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով։
Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանի հասարակության հասունության հստակ դրսեւորումն էր, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այսօրվա հավաքը վերստին կարեւորում է միջազգային անվտանգության խնդիրները եւ այդ հարցում առկա կոլեկտիվ մոտեցումը պահպանելու անհրաժեշտությունը։ Մեզ բոլորիս համախմբում է ամուր հավատն ու պատրաստակամությունը՝ խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն բերելու Աֆղանստանի բարեկամ ժողովրդին։
Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության՝ պետականաշինության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերը։ Դա հնարավոր չէր լինի առանց Աֆղանստանի ժողովրդի, բանակի եւ անվտանգության ուժերի անմնացորդ նվիրվածության եւ զոհողության։ Այնուամենայնիվ, դեռեւս շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացն անշրջելի դառնա։
Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով, Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերին։
Խաղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հեռանկարները Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում։ 
Ժան–Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգեւորել է իրենց, եւ պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար եւ հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թեÕ ինստիտուցիոնալ, թե՛ ֆինանսական եւ թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային։ «Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տեւող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, եւ որ այս ճանապարհին Հայաստանը կարեւորում է ԵՄ աջակցությունը եւ պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության։
Դոնալդ Տուսկը կարեւորել է ՀՀ–ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը եւ ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը։ «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր եւ, ասեմ Ձեզ, շատ եվրոպական։ Ձեր օրինակը շատ խոստումնալից էր, եւ կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակում երեկ ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ։ Մասնավորապես, վարչապետը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես—Պերես Կաստեխոնի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Վարչապետը վերը նշված պետությունների ղեկավարների եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր։ 
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերահաստատել է իր մասնակցությունն աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովին եւ նշել, որ Հայաստանում եղել է դեռեւս 1988 թվականին՝ հոր հետ ու մեր երկրի հետ կապված ունի լավ եւ դրական հիշողություններ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարչապետ Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ։ Նրանք կարեւորել են Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում եւ համոզմունք հայտնել, որ ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի արդյունավետ գործակցություն։ Իտալիայի վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ պատմականորեն ամուր բարեկամական կապերի առկայությունը եւ կարեւորել դրանց հետագա ամրապնդումն ու զարգացումը։ Վարչապետը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել եւ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերը։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31—ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից։
Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է կատարված փոփոխությունները, որոնցից մեկն առնչվել է վարչական համաներման համար հստակ իրավական հիմքեր ստեղծելուն եւ «ամնիստիա» բառը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելուն։ Հարցին անդրադարձել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որն ընդունվել է։ Առաջարկվել է նախագիծը լրացնել նոր՝ «Համաներումը» հոդվածով, ըստ որի՝ վարչական իրավախախտում կատարած անձը «Համաներման մասին» օրենքով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ վարչական տույժի ենթարկված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժից։
Նախագծում ամրագրվել է, որ իրավավախախտում կատարած անձինք համաներման ակտն ուժի մեջ մտնելուց հետո կհամարվեն տույժի չենթարկված՝ անկախ նրանից՝ վճարում կատարե՞լ են, թե՞ ոչ։
Չեն ընդունվել պատգամավորների ներկայացրած մի շարք առաջարկներ, որոնք վերաբերել են բարեխիղճ վարորդների վճարած գումարները վերա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024