ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 06:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դիմելով հավաքի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Սիրելիներս, եղբայրներ եւ քույրեր, ինձ համար մեծ երջանկություն է ձեզ այստեղ տեսնելը՝ Հայաստանում, Երեւանում։ Համոզված եմ, որ Հայաստանում շատերն են այդ երջանկությունը զգում՝ձեզ տեսնելով Երեւանի փողոցներում քայլելիս, զբոսնելիս։ Ընդհանրապես, մի անգամ ես գրառում եմ կատարել «Ֆեյսբուքում», դա երեւի մեկ տարի առաջ էր, փորձելով նկարագրել, թե ինչպիսին է ապագա Հայաստանի մասին իմ պատկերացումը։ Այն տեսարանը, որը ինչ որ ժամանակ առաջ շատ հետաքրքրիր էր։ Երկու մարդ Աբովյան փողոցի այս մայթից այն մայթը բարձրաձայն միմյանց հետ խոսում էին արեւմտահայերեն եւ պայմանավորվում, թե երեկոյան որտեղ պետք է հանդիպեն։ Դա իսկապես էպիկական տեսարան էր, երջանկացնող տեսարան էր, որովհետեւ երբ մենք ասում ենք, որ Հայաստանը պատկերացնում ենք որպես մի պետություն, որը պետք է հայության մարդկային ռեսուրսները կամ նրա մեծագույն մասը կենտրոնացնի իր տարածքում եւ ապահովի այդ մարդկանց, մեր ժողովրդի մեծագույն մասի անվտանգությունն ու բարեկեցությունը՝ դա մեզ համար պարզապես գաղափարախոսական խնդիր չէ։ Դա խնդիր է, որը մենք ուզում ենք լուծել։ Մենք ուզում ենք, որ դուք այս երջանկությունն ավելի ու ավելի հաճախ պատճառեք Հայաստանի Հանրապետությանը՝ ձեր հայրենիքին։ Մենք ուզում ենք, որ դուք այստեղ լինեք ուխտագնացության առիթով, առանց ուխտագնացության առիթի, լինեք ձեր քույրերի, եղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախնիների երկրում շրջագայությունը երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, կինոպրոդյուսեր եւ ռեժիսոր Ստաս Նամինին օգնեց ոչ միայն նորովի բացահայտելու Հայաստանը, այլեւ այդ ճանապարհորդության արդյունքում ծնվեց «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմը։ Շրջագայելով ամբողջ Հայաստանում, այդ թվում նաեւ Արցախում, տղայի՝ Արտյոմի հետ անցել են 2500 կմ ճանապարհ եւ նկարահանել այն ամենն, ինչ տեսել են։
«Հայաստանի հնագույն տաճարները» ներկայացված է «Ոսկե ծիրան» 15—րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում։ Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ստաս Նամինը նշեց, որ ֆիլմի միջոցով նպատակ ունի Հայաստանը, հայերին եւ մեր հարուստ պատմությունը առաջին հերթին ներկայացնել Ռուսաստանում։ Ֆիլմում տեքստը կարդում է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Չուլպան Խամատովան։ Ս. Նամինի համար կարեւոր է եղել, որպեսզի պատմական փաստերը, տեղեկությունները հնչեն Չ. Խամատովայի շուրթերից, ով բավականին մեծ հեղինակություն ունի Ռուսաստանում։ «Արդյունքում ստացվեց մի ֆիլմ, որը ցնցել է Ռուսաստանի հանդիսատեսին։ Նրանց համար բոլորովին նոր երկիր է բացահայտվում՝ բազմադարյա պատմությամբ, ինքնատիպ ազգային արժեքներով եւ գենետիկ կոդով։ Երբ ֆիլմը պատրաստ էր, պարզեցի, որ իմ հայ ընկերներից շատերը նույնպես քիչ բան գիտեն Հայաստանի մասին»,–ասաց նա։ Ռեժիսորի նպատակն է ֆիլմը ցուցադրել հեռուստատեսությամբ, ինչը հնարավորություն կընձեռի ավելի մեծ թվով հանդիսատես ունենալու։ Ֆիլմը ներկայացված է ռուսերեն եւ հայերեն, ներկայումս աշխատում են ֆիլմի անգլերեն տարբերակի վրա։
Երկու տարի ուսանելով պատմաբան—ազգագրագետ, հնագետ, արեւելագետ, գրող, պատմական եւ աշխարհագրական գիտությունների դոկտոր Լեւ Գումիլյովի մոտ, ով առավել հայտնի է որպես էթնոգե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության եւ վիճակահանության իրականացման կարգը։ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ամառային զորակոչի ընթացքի մասին։
Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ թվում իր որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ, հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների մասնագիտական ու կրթական ունակություններով։ Նորակոչիկներից մի քանիսը չեն մասնակցել վիճակահանությանը՝ հաշվի առնելով մասնագիտական կարողությունները։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ Աշոտ Փաշինյանը վիճակահանության գործընթացին եւս չի մասնակցի, քանի որ իր դիմումի համաձայն ցանկություն է հայտնել զինծառայությունն անցկացնել Արցախի զորամասերից մեկում։ Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ որդու զինծառայության մեկնելու հետ կապված ունի հպարտության զգացում։ Հարցին, թե ինչ մտահոգություններ ունի, որ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ոչ ավել, ոչ պակաս քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը։ Այդ առումով, կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»։
Անդրադառնալով զինծառայողներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու մասին հարցին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցել է, որ մատակարարման առումով խնդիրներ չկան, ուստի պե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հարեւան ու բարեկամ Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցության հագեցած օրակարգը։
Նախարար Ռեզա Արդաքանյանը հանրապետության նախագահին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ—իրանական տնտեսական օրակարգի շուրջ, կարեւորել ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։ Նրանք համակարծիք են եղել, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու նոր հնարավորություններ է ստեղծում։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 7—ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց հայ—ադրբեջանական միջպետական սահմանի նախիջեւանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ 
Ամենայն հայոց կաթողիկոսին այնտեղ դիմավորեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ—լեյտենանտ Ստեփան Գալստյանը, N զորամասի հրամանատարական կազմը եւ ՀՀ ԶՈՒ գերաշնորհ տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ գնդերեցների ուղեկցությամբ։ 
Բանակի սպաների եւ զինվորների հետ զրույցում Վեհափառ հայրապետն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ։ Նորին սրբությունը, աղոթելով հայրենի երկրի խաղաղության համար, Երկնավորից հայցեց, որ հայոց զորականների բազուկը միշտ հաղթական լինի եւ կարողանան իրենց քաջարի ոգով պաշտպանել Հայոց աշխարհի խաղաղությունը, իրենց մայրերի եւ քույրերի անդորրը։
Դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները՝ Գարեգին Բ կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու նրանց ընծայեց խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ՝ մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն։
Հայրենյաց պաշտպանների հետ զրույցում Վեհափառ հայրապետը մասնավորապես նշեց, որ հայ զինվորը մշտապես իր աղոթքներում է։ Անդրադառնալով բանակ—եկեղեցի կապին Հայոց հայրապետն ընդգծեց. «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես եւ այսօր ու ապագայում հայ հոգեւորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»։ Սահմանապահ զինվորականներին Ամենայն հայոց կաթողիկոսը հրավիրեց ծառայության ավարտին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հյուրընկալվել Հայոց հայրապետին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 300 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024