ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 19.07.2018, 11:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [526]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [413]
Մշակույթ [14]
Հասարակություն [721]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [152]
Քաղաքականություն [567]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 10 » Վերագտնելով ազգային արմատները / Ստաս Նամինը բացահայտում է Հայաստանի հոգեւոր տաճարները/
09:56
Վերագտնելով ազգային արմատները / Ստաս Նամինը բացահայտում է Հայաստանի հոգեւոր տաճարները/

Նախնիների երկրում շրջագայությունը երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, կինոպրոդյուսեր եւ ռեժիսոր Ստաս Նամինին օգնեց ոչ միայն նորովի բացահայտելու Հայաստանը, այլեւ այդ ճանապարհորդության արդյունքում ծնվեց «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմը։ Շրջագայելով ամբողջ Հայաստանում, այդ թվում նաեւ Արցախում, տղայի՝ Արտյոմի հետ անցել են 2500 կմ ճանապարհ եւ նկարահանել այն ամենն, ինչ տեսել են։
«Հայաստանի հնագույն տաճարները» ներկայացված է «Ոսկե ծիրան» 15—րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում։ Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ստաս Նամինը նշեց, որ ֆիլմի միջոցով նպատակ ունի Հայաստանը, հայերին եւ մեր հարուստ պատմությունը առաջին հերթին ներկայացնել Ռուսաստանում։ Ֆիլմում տեքստը կարդում է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Չուլպան Խամատովան։ Ս. Նամինի համար կարեւոր է եղել, որպեսզի պատմական փաստերը, տեղեկությունները հնչեն Չ. Խամատովայի շուրթերից, ով բավականին մեծ հեղինակություն ունի Ռուսաստանում։ «Արդյունքում ստացվեց մի ֆիլմ, որը ցնցել է Ռուսաստանի հանդիսատեսին։ Նրանց համար բոլորովին նոր երկիր է բացահայտվում՝ բազմադարյա պատմությամբ, ինքնատիպ ազգային արժեքներով եւ գենետիկ կոդով։ Երբ ֆիլմը պատրաստ էր, պարզեցի, որ իմ հայ ընկերներից շատերը նույնպես քիչ բան գիտեն Հայաստանի մասին»,–ասաց նա։ Ռեժիսորի նպատակն է ֆիլմը ցուցադրել հեռուստատեսությամբ, ինչը հնարավորություն կընձեռի ավելի մեծ թվով հանդիսատես ունենալու։ Ֆիլմը ներկայացված է ռուսերեն եւ հայերեն, ներկայումս աշխատում են ֆիլմի անգլերեն տարբերակի վրա։
Երկու տարի ուսանելով պատմաբան—ազգագրագետ, հնագետ, արեւելագետ, գրող, պատմական եւ աշխարհագրական գիտությունների դոկտոր Լեւ Գումիլյովի մոտ, ով առավել հայտնի է որպես էթնոգենեզի պասիոնարության տեսության հիմնադիր, Ստաս Նամինը հպարտությամբ նշում է, որ Հայաստանում ամենակարեւորը եւ իրապես արժեքավորը մշակույթն է բառիս ամենալայն իմասով։ «Մեր մշակույթը՝ նախաքրիստոնեական, քրիստոնեական, վերածել է մեզ հետաքրքիր եւ վառ հատկանիշներով օժտված ազգի, որն ապրում եւ արարում է առայսօր։ Դա այն հաղթաթուղթն է, որը մեզ դարձնում է ամենազորը եւ որի շնորհիվ հնարավոր չէ հաղթել հային։ Միայն մենք ենք դարերի միջով հասել մեր օրերը եւ պահպանել թե՛ մեր պետականությունը, թե՛ գենետիկ կոդը։ Այսօրվա հայը եւ հազարավոր տարիներ առաջ ապրողը հայը նույն ԴՆԹ—ն ունեն, նույն ժողովուրդն են»,— մանրամասնեց Նամինը։
Ստաս Նամինը խորհրդային պետական—քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի թոռն է։ Առաջին անգամ Հայաստանը բացահայտել է պատանեկության տարիներին, երբ մոր հետ այցելել է պապի հայրենի գյուղը՝ Սանահին, որտեղ համտեսած մեղրով լավաշի եւ պանրի համը այդ տարիների ամենավառ տպավորություններից մեկն է, եւ այսօր էլ սիրում է համային այդ հրավառությունը։ Երկրորդ անգամ Հայաստան է եկել 1980 թվականին՝ նպատակ ունենալով բնակություն հաստատել եւ «Ծաղիկներ» («Ցվետի») խմբի հետ աշխատել հայրենիքում։ 1981 թվականին կազմակերպում է համամիութենական ռոք, ջազ, փոփ փառատոն, որը լայն արձագանք է ստանում արեւմտյան մամուլում։ Սակայն Արեւմուտքի եւ Խորհրդային Միության հակամարտության պայմաններում, այն ինչ դրական էր համարվում մեկի կողմից, մյուսի համար պիտակվում էր որպես վտանգավոր։ Արդյունքում Ս. Նամինը ստիպված է լինում հեռանալ Հայաստանից, որտեղ կարողանում է վերադառնալ տասնամյակներ անց արդեն որդու հետ։ Ճանապարհորդությունը «ճակատագրական» է դառնում Արտյոմի համար, ով խոստովանում է հորը, որ իր մեջ նույնպես արթնացել է հայ լինելու զգացումը։
«Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմը հուլիսի 10—ին կցուցադրվի Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, հուլիսի 12—ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ հուլիսի 13—ին՝ Կինոյի տանը։


Մի սկուտեղ ձյուն՝  Ֆիդել Կաստրոյին
 

Ստաս Նամինի «Ոսկե ծիրանին» ներկայացրած երկրորդ ֆիլմը «Իրական Կուբան» է։ «Երկու ֆիլմերն էլ կինեմատոգրաֆիայի ոլորտում բեկում մտցնելու հավակնություն չունեն, այլ զուտ ինֆորմացիոն ուղերձ են։ Թե՛ Հայաստանը, թե՛ Կուբան հետաքրքիր երկրներ են, որոնց մասին մարդիկ շատ քիչ բան գիտեն։ Միայն գիտեն, որ կա Կուբա երկիրը, բայց իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ, ոչ ոք չգիտի»,–ասաց արվեստագետը՝ նշելով, որ Կուբայի հետ իրեն կապում են բազմաթիվ հիշողություններ ու պատմություններ, որոնք գալիս են դեռ մանկության տարիներից։ Անաստաս Միկոյանը եւ Ֆիդել Կաստրոն ընկերներ են եղել։ Այցելելով Խորհրդային Միություն՝ Ֆ. Կաստրոն հաճախ էր հյուրընկալվում Միկոյանին։ Մի անգամ Կուբայի առաջնորդը խոստովանում է, որ երբեւէ ձյուն չի տեսել, սակայն պապիկն ասում է, որ արդեն ուշացել է եւ գարնանը ձյուն չի լինում։ Ստաս Նամինը, որ շարունակ պտտվել է Կաստրոյի շուրջը եւ լսել վերջինիս ցանկության մասին, շտապում է փողոց, որտեղից սկուտեղի վրա ստվերում դեռ չհալված ձյուն է բերում։
Հետագայում 35 տարեկանում համերգային ծրագրով այցելում է Կուբա, որտեղ ելույթ պետք է ունենար երկրի ամենամեծ համերգասրահում։ Առաջին շարքերում տեսնելով միայն ռուսների, Նամինը հետաքրքրվել է, թե կա՞ն արդյոք դահլիճում կուբացիներ, եւ մեծ է եղել զարմանքը, երբ իմացել է, որ նրանց թույլատրված է միայն թատերահարթակում գտնվել։ Նման պայմաններում երաժիշտը հրաժարվում է սկսել համերգը։ Բանակցությունները տեւում են շուրջ 40 րոպե, ի վերջո տեղի են տալիս հյուրերին եւ կուբացիներին թույլատրում են իջնել պարտեր։ Հաջորդ առավոտյան ռոք երաժիշտը հրավիրվում է Կուբայում Խորհրդային Միության դեսպանություն եւ որքան մեծ է լինում զարմանքը, երբ խիստ քննադատության փոխարեն գովեստի խոսքեր է լսում դեսպանից։ Միայն հետո է իմանում, որ իր «փրկության» գործում դերակատարություն է ունեցել Ֆ. Կաստրոն։
«Չեմ ցանկացել մոդայիկ ֆիլմ նկարահանել, պարզապես ցանկացել եմ ցույց տալ իրական Կուբան։ Նստել եմ մեքենան եւ ճանապարհորդել երկրով մեկ՝ բացահայտելու շատերի համար անծանոթ այդ երկիրը։ Իմ ֆիլմում չկա որեւէ հնարած խոսք, ամեն ինչ իրական է եւ անկեղծ»,–ընդգծեց Ս. Նամինը։ Ֆիլմը ռուս—ամերիկյան համատեղ արտադրության է։ Որպես համահեղինակ հանդես է գալիս «Էմմիի» եռակի մրցանակակիր Ջիմ Բրաունը։
Խոսելով ստեղծագործական ապագա ծրագրերից, Ս. Նամինը առանձնացրեց դրանցից մի քանիսը։ Մասնավորապես, հաջորդ տարի լրանում է «Ծաղիկներ» խմբի 50–ամյա հոբելյանը, եւ նա մտադիր է այդ մասին ֆիլմ նկարահանել։ Գեղարվեստական ֆիլմը բաղկացած կլինի 12 մասից։ Երաժիշտը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ նախագիծը կիրականացվի ռուսական «Առաջին ալիքի» հետ, իսկ պրոդյուսերը կլինի Ալեքսանդր Ակոպովը։ Հաջորդը Անաստաս Միկոյանի մասին վավերագրական ֆիլմն է։ Այսօր նա ուսումնասիրում է արխիվային նյութերը, որպեսզի կենսագրությունը կառուցված կլինի բացառապես արխիվային փաստաթղթերի հիման վրա։ Երրորդ խոշոր նախագիծը 16 մասից բաղկացած Ռեյկյավիկի մասին ֆիլմն է, որի նկարահանումներն արդեն մեկնարկել են ԱՄՆ—ում։ Այն զուգահեռ ներկայացնում է Ռեյգանի եւ Գորբաչովի կենսագրությունները, որոնց պատմական հանդիպումը կայացել է Ռեյկյավիկում։ Պատմական ֆիլմը նկարահանվում է հայտնի TBN ալիքի հետ համատեղ։
Հանդիպման ընթացքում չշրջանցվեց նաեւ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» թեման։ Ժողովրդական նման համախմբումը եւ առանց ագրեսիայի իրականացված հեղափոխությունը, Ս. Նամինի համոզմամբ՝ խոսում է ազգի քաղաքակրթության բարձր ցուցանիշի մասին։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018