ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 07:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 27

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
«2008 թվականի մարտի 1—ից 2—ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26—ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1—ին հոդվածի 1—ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»,–գրված է հաղորդագրությունում։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։
Երեկ ՀՔԾ—ում հարցաքննության է մասնակցել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ։ Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիս—արեւմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ։ 
«Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են եւ գոյություն չունեն։ Կարեւոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարեւորը թերեւս եղել է եւ տեղ—տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած ընդհանուր առմամբ, ասում են, որ ՀՀ—ում այլեւս կոռուպցիա չկա, դրանք մնացորդային երեւույթներ են։ Վստահեցնում եմ՝ այսօր ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առնչություն է ունենում որոշ ընկերությունների հետ, եւ կառավարության համար կարեւոր է, որ այդ պայքարը չընկալվի եւ չմեկնաբանվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի։ 
«Մեզ համար կարեւոր է, որ հստակ գծենք այդ գիծը, որ մեր պայքարը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի։ Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, դա ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որեւէ մարմին չի կարող ներդրումը փոշիացնել, այլեւ նկատի ունենք, որ որեւէ մեկը չի կարող փայ մտնել, այդպիսի երեւույթները բացառում ենք»,–ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներդրումների հարցում կառավարությունն ընդամենն ունի մեկ պայման. ակնկալվում է, որ բիզնես գործունեությունը լինի օրինական։ Վարչապետի խոսքով՝ պետությունը շահագրգիռ է նոր աշխատատեղերի ստեղծմամբ եւ պետական եկամուտների աճով։
 «Վարչապետ ընտրվելուց հետո մեկ շաբաթ անց գործարարների հետ հանդիպումներում պաշտոնապես հայտարարել եմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 370 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 278,999.5 հազար դրամ՝ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչեւ 60 տոկոսը համաֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման գործընթացի պարագայում՝ պետության կողմից համաֆինանսավորվում է ծրագրի արժեքի մինչեւ 40 տոկոսը։ 2018թ. առաջին հինգ ամիսների ընթացքում համայնքները ներկայացրել են 185 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած երեք նիստերի ընթացքում քննարկվել եւ հանձնաժողովի հավանությանն է արժանացել 84–ը։ Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի իրականացման մրցութային գործընթացը։ Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը եւ գիշերային լուսավորության անցկացմանը։
Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը սուբվենցիաների ծրագրով պատրաստ է այս տարի հատկացնել 10 մլրդ դրամ, սակայն դեռեւս չի հաջողվում այս ոլորտում աշխուժություն ապահովել։ «Մենք խոստացել ենք, որ սուբվենցիաներ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 297 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստից հետո լրագորղները Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից մի շարք պարզաբանումներ խնդրեցին ՓՄՁ—ի մոտ տարվող կոշտ վարչարարության մասով լուրերի հետ կապված։ Ու նաեւ, որ ոլորտի մասնակիցները բողոքում են, եւ այսպես շարունակվելու պարագայում կարող է դժգոհության մեծ ալիք բարձրանալ։
Ի պատասխան այս կարգի հարցադրումների՝ Դավիթ Անանյանը նախ նկատեց, որ փոքր ու միջին բիզնես իրականացնող եւ հարկ վճարողների մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում։ «Ես այդ հայտարարությունը վերահաստատում եմ»,—ընդգծեց ՊԵԿ նախագահը։
Նա միաժամանակ հավելեց, որ եթե նախկինում կոշտ վարչարարություն է իրականացվել, եւ ՓՄՁ—ների կարծիքով իրենց նկատմամբ սխալ է եղել այդ վարչարարությունը, ապա կարող են դիմել հսկողական վարչություն՝ կոնտակտային այն տվյալներով, որոնք նախապես ՊԵԿ—ը տրամադրել է։ Պաշտոնյան վստահեցրեց, որ բոլոր հարցերը կքննարկվեն։
Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե կարող է «բունտ» հասունանալ, ապա ՊԵԿ ղեկավարը, իր իսկ խոսքերով, «բունտերից» չի վախենում, եւ բունտերով չէ, որ պետք է շարժվի, այլ օրենքի տառով։ «Եթե օրենսդրությունը լավը չէ, պետք է փոխենք։ Դրա համար կառավարությունը հայտարարեց, որ սեպտեմբերին օրենսդրական փոփոխությունների փաթեթով կգնանք Ազգային ժողով։ Մինչեւ սեպտեմբեր փաթեթը կյանքի կկոչվի, մենք՝ որպես ՊԵԿ, վարչարարություն իրականացնող մարմին, պարտավոր ենք կիրառել օրենսդրության տառը։ Եթե դա հարկ վճարողների դուրը չի գալիս, կներեք, դուր չգալով, մեզ հարգելու կամ բունտ անելու կատեգորիաներով առաջ չենք շարժվելու»,–շատ հստակ հղեց իր «մեսիջը» ՊԵԿ նախագահը։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 274 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024