ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 15:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 25

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։ 
Նման հայտարարություն պաշտոնյան արել է երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ՀԷԿ—ը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին։
«Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում։ Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ—ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»,–ըստ «Արմենպրեսի» ասել է Լեւոն Մնացականյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից մի շարք արտասահմանյան զինատեսակների ձեռք բերմանը, մասնավորապես, իսրայելական օպերատիվ մարտավարական հրթիռներին, որոնց հեռահարությունը 300 կմ է, ապա Լեւոն Մնացականյանի խոսքով, հայկական կողմը կարող է դրանց համարժեք հակահարված տալ. «Մեր զինված ուժերն էլ նման զենք ունեն։ Հարձակողական հնարավորությունները գրեթե նույնն են, ինչ Ադրբեջանինը։ Մենք ունենք նաեւ նշանառու կրակի հնարավորություն»։
Ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ եւս ԱՀ ՊԲ դիրքերում կահավորման ուղղությամբ աշխատանքներ են տարվել։ «Միգուցե այդ աշխատանքները բավարար չեն եղել, բայց ապրիլյան պատերազմից հետո ավելի լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում եւ շարունակվելու են։ 
2015 թվականից սկսած՝ այն պահից, երբ ես նշանակվել եմ պաշտպանության նախարար՝դիրքերի կահավորման աշխատանքներ են տարվում»,—ընդգծել է Լեւոն Մնաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 661 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսաուղերձի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը։
«Առաջիկայում նախատեսվող այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը սեպտեմբերին պետք է մեկնի ՄԱԿ—ի գլխավոր ասամբլեային մասնակցելու, եւ ահա այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան—Թրամփ հանդիպումը, ինչի մասին կոնգրեսում ստորագրահավաք են սկսել եւ նամակ են հղում նախագահ Թրամփին։ Հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից, եւ մենք հավաստեցինք, որ քննարկվում է, հնարավոր է հանդիպումը»,–նշեց առաջին փոխվարչապետը։
Նա անդրադարձել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից Հայաստանի դուրս մնալու հանգամանքներին։ «Մեր այցից բավական ժամանակ առաջ Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի ռեյթինգը ցածր միջին եկամուտներ ունեցող երկրից բարձր միջինի, իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի չափանիշներով կարող են հնարավոր գործընկեր համարվել այն պետությունները, որոնք բավարարում են մի շարք չափանիշների, այդ թվում եւ՝ չեն հասել բարձր միջինի։ Դասակարգման փոփոխության հետեւանքով մեխանիկորեն Հայաստանը դարձել է այս ծրագրին չհամապատասխանող երկիր, որը զարմանք է առաջացրել նաեւ հենց «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակում։ Հիմա ԱՄՆ որոշ պաշտոնյաներ նույնպես չգիտեն՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում»,–նշել է Միրզոյանը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ փոխվարչապետի խոսքով՝ այժմ հարկավոր է մտածել նոր մեխանիզմ, որով Միացյալ Նահանգները կկարողանա իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարությանը։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խոսեց նաեւ ԱՄՆ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100—ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՄԸՄ—ի ղեկավարներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ՀՄԸՄ—ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100—ամյա հոբելյանի առթիվ եւ խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում. «Թույլ տվեք ասել, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ըստ էության կյանքի է կոչել Հոմենեթմենի կարգախոսը՝ բարձրացիր եւ բարձրացրու։ Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում. խեղճացած, կռացած քաղաքացին վեր կացավ, բարձրացավ եւ բարձրացրեց իրհայրենիքը, իր հայրենիքի անունը, իր կարգավիճակը սեփական հայրենիքում եւ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով եւ հպարտ հայացքով։ Սա շատ կարեւոր ձեռքբերում է, բայց սա ամենը չէ, ինչին մենք ուզում ենք հասնել։ Մենք պետք է շարունակենք մեր ընդհանուր կարգախոսի իրականացումը եւ շարունակենք բարձրանալ ու բարձրացնել մեր հայրենիքը։ Բավարար չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր ամուր կանգնած է իր ոտքերի վրա բարձր եւ բարձրացրած իր երկրի, պետության հեղինակությունը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացին շարունակելու է իր ընթացքը, զարգացնելու է, ճախրելու է, թռչելու է մեր ազգային եւ պետական երազանքների մակարդակի։ Մենք այսօր բոլորին կոչ ենք անում, սիրելի հայրենակիցներ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024