ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 06.05.2024, 02:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 15 16 »

Մարտի 8—ը, անշուշտ, մեզ համար հրաշալի ու առանձնահատուկ առիթ է մեկ անգամ եւս վերաիմաստավորելու եւ վերարժեւորելու կնոջ դերը հայերիս գոյատեւման խորապատկերում։
Չգիտենք, թե այլ ժողովուրդների պարագայում ինչպես է, բայց տարակույս չկա, որ հայերիս կերպը պահպանվել է ամենից առաջ հայուհիների շնորհիվ։ Տակավին Եղիշեն է փաստել, որ հայոց աշխարհի փափկասուն տիկնայք, հանուն իրենց ամուսինների, հավատի ու հայրենիքի, պատրաստակամորեն ու կամովին դիմակայել են ամենաանմարդկային տառապանքների։ Ոչ սակավ փափկասուն կանայք զենքը ձեռքներին դիմագրավել են թշնամուն, վկան՝ Այծեմնիկը, վկան՝ Սոսեն, վկան՝ Արցախի հերոսամարտի կին մասնակիցները։ Հանգամանքների բերումով այսօր նույնպես կանանց փխրուն ուսերին է ազգիս լինելիության ճակատագիրը։
Հայտնի բան է, որ ազգն իր ուրույն կերպը չի կորցնում միայն այն դեպքում, երբ առողջ է ֆիզիկապես եւ հոգեպես, իսկ դա ապահովում են ամենից առաջ առողջապահության ու կրթության համակարգերի աշխատողները։ Գաղտնիք չէ, որ բժիշկների եւ ուսուցիչների գերակշիռ մասը կանայք են, ասել է թե՝ հայերիս ապագան այսօր էլ հիմնականում նրանք են կերտում։ Էլ չենք խոսում կնոջ՝ որպես ընտանիքի սոսնձման եւ պահպանման, նաեւ ընտանիքի նյութական ապահովման համար նրա ամենօրյա հերոսական պայքարի մասին։
Բացի այդ, այսօր կանայք մասամբ իրենց վրա են վերցրել նաեւ երկրի կառավարման, գործարարության եւ մարդկային գործունեության մյուս բնագավառներում առաջամարտիկի դերը՝ օգտագործելով միայն իրենց հատուկ մտավոր ու բարոյահոգեբանական վիթխարի ներուժը, որն անկասկած աստվածային շնորհ է։ Պատրաստ են եւ ի վիճակի են, անշուշտ, ավելիին՝ միայն թե մեր հասարակությունը բարեհաճ գտնվի կանանց ընդառաջելու հարցում։ Առաջիկա ընտրություններն, ի դեպ, շատ լավ հնարավորություն են այդ խնդրի իրագործման ճանապարհին։
Դե, իսկ ինչ վ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս պահի դրությամբ որեւէ կուսակցության կամ դաշինքի կողմից առաջադրման փաստաթղթեր ներկայացված չեն։ Այս մասին երեկ «Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում՝ ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով» աշխատաժողովից առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ կարող է ասել ընտրական գործընթացի մասին, քանի որ շատերը նշում են, որ բարդացված է ու հասարակ ընտրողին անհասկանալի. «Կարծում եմ ձեւակերպման նման մոտեցումը չափազանցված է։ Կան որոշակի ընթացակարգեր, որոնք նոր են, կապված հատկապես քվեակարգի հետ, այսինքն ինչպես պետք է լինի քվեաթերթիկը, ինչպիսին պետք է իրականացվի դրանով քվեարկությունը եւ այլն։ Բայց գիտեք, որ համապատասխան հոլովակը պատրաստվել է, ԿԸՀ կայքում կա, եւ առաջիկայում արդեն, երբ առաջադրումները կլինեն, վստահ եմ, որ կլինի ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ, ինչը ընտրողներին լրիվ հնարավորություն կտա այդ ժամանակահատվածում քաջատեղյակ լինել նոր քվեակարգի բոլոր հանգամանքներին»։
Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակներին, Մուկուչյանը ասաց, որ առաջին հերթին պետք է մոռանալ ռեյտինգային եզրույթը, քանի որ դա ռեյտինգային չէ, դրանք ընդամենը տարածքային ցուցակներ են։
«Հանրապետության տարածքը բաժանված է 13 ընտրական տարածքների, յուրաքանչյուր ընտրական տարածքում լինելու է համապատասխանաբար նաեւ կուսակցության տարածքային ցուցակ, այսինքն՝ կուսակցությունն առաջադրելու է մեկ համապետական ցուցակ, որն էլ բաղկացած է երկու մասից, երկրորդ հատվածում ընդգրկվելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, եւ յուրաքանչյուր տարածքի համար մեկ տարածքային ընտրական ցուցակ։ Տարածքային ընտրական ցուցակում արդեն ն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 284 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.02.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խոյերին լուսավոր տարի է սպասվում
Խոյերի համար շատ լուսավոր տարի է սպասվում։ Կավելանան օրգանիզմի ֆիզիկական դիմացկունությունն ու դիմադրողականությունը, այս նշանի ներկայացուցիչները կունենան ամուր առողջություն։ Տարվա ընթացքում Խոյերում կարթնանա թաքնված արեգակի հնագույն էներգիան։ Տղամարդ Խոյերի համար դա հիանալի է, իսկ կին Խոյերը պետք է բալանսավորեն սեփական էներգիան իրականության ինտուիտիվ ըմբռնման շնորհիվ։ Ճիշտ խոսքի, կամքի ուժի եւ իրականության ընկալման շնորհիվ Խոյերը կկարողանան հասնել ցանկալի արդյունքի։

Ցուլերին հաջող տարի է սպասվում
Ցուլերի համար 2018 թվականը կլինի հաջող գրեթե բոլոր ոլորտներում։ Մերկուրիի տարվա էներգիան Ցուլերին կդարձնի ավելի տոկուն, կհաղորդի ինքնավստահություն եւ կտանի դեպի հաղթանակ։ Ցուլերի մոտ սպասվում է ստեղծագործական վերելք, կծնվեն նոր գաղափարներ, նախագծեր։ Ցուլերին կընձեռվի երկար սպասված բարեկեցություն եւ եկամուտ ստանալու հազվագյուտ հնարավորություն։

Երկվորյակները տարվա տիրակալներն են
Երկվորյակները տարվա լիիրավ տիրակալներն են։ Իրենց համար հաղթանակ տարում նրանք կհայտնվեն կատարյալ իրավիճակներում։ Եթե անգամ Երկվորյակները լողան հոսանքի ուղղությամբ, ամեն ինչ պարզապես հիանալի կլինի։ Այս խորհրդավոր նշանի հոգեւոր կյանքը եւս կլինի բարձունքում։ Մերկուրիի տարում Երկվորյակները կմոտենան իրենց նպատակներին։

Խեցգետիններին բարենպաստ տարի է սպասվում
Մերկուրիի տարին շատ բարենպաստ կլինի Խեցգետինների համար։ Այս նշանի ներկայացուցիչների մոտ կհայտնվեն շատ խնդիրներ ուղղելու եւ նորը ստեղծելու մեծ ու բացառիկ հնարավորություններ։ Շփվելու եւ արագ որոշումներ ընդունելու շնորհիվ այս նշանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան օգտվել տարվա հաջող պահերից։ Կյանքի դժվարություններն ու խնդիրները, որոնք ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 287 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.01.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խոյերին լուսավոր տարի է սպասվում
Խոյերի համար շատ լուսավոր տարի է սպասվում։ Կավելանան օրգանիզմի ֆիզիկական դիմացկունությունն ու դիմադրողականությունը, այս նշանի ներկայացուցիչները կունենան ամուր առողջություն։ Տարվա ընթացքում Խոյերում կարթնանա թաքնված արեգակի հնագույն էներգիան։ Տղամարդ Խոյերի համար դա հիանալի է, իսկ կին Խոյերը պետք է բալանսավորեն սեփական էներգիան իրականության ինտուիտիվ ըմբռնման շնորհիվ։ Ճիշտ խոսքի, կամքի ուժի եւ իրականության ընկալման շնորհիվ Խոյերը կկարողանան հասնել ցանկալի արդյունքի։

Ցուլերին հաջող տարի է սպասվում
Ցուլերի համար 2018 թվականը կլինի հաջող գրեթե բոլոր ոլորտներում։ Մերկուրիի տարվա էներգիան Ցուլերին կդարձնի ավելի տոկուն, կհաղորդի ինքնավստահություն եւ կտանի դեպի հաղթանակ։ Ցուլերի մոտ սպասվում է ստեղծագործական վերելք, կծնվեն նոր գաղափարներ, նախագծեր։ Ցուլերին կընձեռվի երկար սպասված բարեկեցություն եւ եկամուտ ստանալու հազվագյուտ հնարավորություն։

Երկվորյակները տարվա տիրակալներն են
Երկվորյակները տարվա լիիրավ տիրակալներն են։ Իրենց համար հաղթանակ տարում նրանք կհայտնվեն կատարյալ իրավիճակներում։ Եթե անգամ Երկվորյակները լողան հոսանքի ուղղությամբ, ամեն ինչ պարզապես հիանալի կլինի։ Այս խորհրդավոր նշանի հոգեւոր կյանքը եւս կլինի բարձունքում։ Մերկուրիի տարում Երկվորյակները կմոտենան իրենց նպատակներին։

Խեցգետիններին բարենպաստ տարի է սպասվում
Մերկուրիի տարին շատ բարենպաստ կլինի Խեցգետինների համար։ Այս նշանի ներկայացուցիչների մոտ կհայտնվեն շատ խնդիրներ ուղղելու եւ նորը ստեղծելու մեծ ու բացառիկ հնարավորություններ։ Շփվելու եւ արագ որոշումներ ընդունելու շնորհիվ այս նշանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան օգտվել տարվա հաջող պահերից։ Կյանքի դժվարություններն ու խնդիրները, որոնք ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 281 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.01.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարին է ներկայացվել մինչեւ 2025 թվականը շուկայի պահանջներին բավարարող ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման, բուհերի կարողությունների զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության ապահովման, ՏՀՏ ոլորտի ընկերությունների խթանման առարկայական նախագծերի փաթեթ։ Այն մշակվել է շահագրգիռ գերատեսչությունների եւ ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում։ Փաթեթը նախատեսում է մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներ եւ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող կոնկրետ նախագծեր՝ պետություն–մասնավոր համագործակցությամբ։ Փաթեթով նախատեսվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է մինչեւ 2025 թ. ՀՀ–ում ստեղծել 40 հազար ինժեներական աշխատատեղ, հայաստանյան ՏՀՏ ոլորտ ներգրավել ոչ միայն սփյուռքահայ, այլ նաեւ արտերկրի բարձրակարգ մասնագետների։ 
Վարչապետը ողջունել է ներկայացված ծրագրային փաթեթի մշակումը եւ կարեւորել պետական գերատեսչությունների, ՏՀՏ ոլորտի ընկերությունների եւ կրթական կենտրոնների միջեւ ակտիվ ու շարունակական համագործակցությունը։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ քայլեր իրականացնել՝ բարձրակարգ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 275 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.01.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փոքր հզորությամբ ինքնավար արեւային կայանների տեղադրման համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Կատարված օրենսդրական փոփոխություններից հետո այսուհետեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։
Դրա համար ոչ միայն չի պահանջվում որեւէ լիցենզիա, այլեւ ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, վերջերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց նաեւ ինքնավար կայանների էլեկտրական ցանցին միանալու պայմանագրի օրինակելի ձեւը եւ հատուցման տրամադրման կարգը, հայտնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Այդպիսով, այլեւս որեւէ խոչընդոտ չկա սեփական կարիքները բավարարելու համար մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային ինքնավար կայանների տեղադրման եւ շահագործման համար։
Ցանցին միանալու համար անհրաժեշտ կլինի սպառողի կողմից ներկայացված դիմումը։ Դրա հիման վրա կնքվում է միացման պայմանագիրը, որի համաձայն, ցանցերն իրականացնում է նոր սպառողի միացումը։
Դրանից հետո, ըստ Հ. Բադալյանի, տեղադրվում են դարձափոխիչային ռեվերսային բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման եւ սպասարկման հետ կապված հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝  կայացած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը, հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետեւյալ սակագները.
1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3—ի N 1122—Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան.
ա. մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ—ն),
բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ—ն),
2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը՝
ա. նոյեմբերի 1—ից մինչեւ մարտի 31—ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ—ն),
բ. ապրիլի 1—ից մինչեւ հոկտեմբերի 31—ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ—ն), իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառման դեպքում՝ 242.1 ԱՄՆ դոլարին համարժ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրանքների ապօրինի շրջանառության դեմ հստակ քաղաքականության անհրաժեշտություն կա։ Երեւանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ 2016» միջազգային համաժողովը, որը կրում է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը. իրականություն եւ հեռանկարներ» խորագիրը։
Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Նա շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպման համար՝ ընդգծելով, որ քննարկվող թեման արդիական է հատկապես Եվրասիական տնտեսական միության ձեւավորման փուլում։ Նրա խոսքով՝ ապրանքների ազատ տեղաշարժն առանց պետական հսկողության բարդացնում է անօրինական շրջանառության դեմ պայքարը։ «Դրա համար բավականին բարդ աշխատանք է պետք իրականացնել։ Ապօրինի շրջանառության դեմ պայքարի որոշումները պետք է համապատասխան լինեն օրենքին եւ ենթադրեն պատասխանատվություն»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Գաբրիելյանը։
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացը մեծ թափով զարգանում է, սակայն դրա համար խոչընդոտ է ապրանքների անօրինական շրջանառությունը, որի դեմ հարկավոր է արդյունավետ պայքար մղել։ «Մենք հույս ունենք, որ համաժողովի թեմատիկ քննարկումների ընթացքում կառաջարկվեն արդիական որոշումներ եւ մոտեցումներ, որոնք հնարավոր կլինի կյանքի կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին փաթեթի նախագիծը։
Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրինագծերը ներկայացնելուց զատ, նաեւ պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների։ 
Անդրադառնալով հաճախ հնչող կարծիքներին, թե պետք է զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունն ապահովել պետական բյուջեից թալանված գումարները  վերադարձնելու եղանակով, Վիգեն Սարգսյանը միանշանակորեն համաձայնել է, որ պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր փորձել են հատկապես պաշտպանության բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների եւ օջախների երջանկությունը։ Խնդիրը դրանց անունները հստակեցնելն ու փաստերը ի մի բերելն է։
Նրա կարծիքով՝ այս օրերին տրամաբանական է այն առաջարկը, որ այն ընտանիքները, որոնք այսօր ունեն ժամկետային ծառայողներ, չպետք է վճարեն այս գումարը։ «Ես անձամբ հետամուտ եմ լինելու այս ուղղումը մտցնելու նախագծում, քանի որ շատ տրամաբանական, ճիշտ առաջարկ է»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ պարտադիր վճարից պետք է ազատվեն նաեւ հաշմանդամություն ունեցող ընտանիքները։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ինչո՞ւ պետությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստերում տեղի ունեցած քննարկումների եւ որպես վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի առաջադրելու մասին լրագրողներին տեղեկություններ է հաղորդել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«ՀՀԿ—ն որոշում է կայացրել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ»,–հայտարարել է նա։
Աշոտյանը նշել է, որ շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին իրականացված փոփոխությունների, գործունեության համար՝ հավելելով, որ ՀՀԿ—ն մնում է մեծ օրգանիզմ, որտեղ աշխատելու ցանկության պարագայում աշխատելու համար միշտ կա համապատասխան դաշտ։ Նրա խոսքով Հովիկ Աբրահամյանը կշարունակի քաղաքական գործունեությունը Հանրապետական կուսակցության կազմում։
Այն հարցին, թե ինչպես է կատարվել նոր վարչապետի թեկնածությունը, նա պատասխանել է. «Հաշվի առնելով Կարեն Կարապետյանի գործունեությունը, ինչպես տեղական ինքնակառավարման համակարգում, այնպես էլ իր կողմից տնտեսական խնդիրներին, էներգետիկ բնագավառին, քաղաքի կոմունալ խնդիրներին եւ այլ ոլորտներին քաջատեղյակ լինելը, հաշվի առնելով իր կառավարչական հմտությունները, բնավորության մի շարք գծերը, որոնք թույլ կտան առաջնորդել փոփոխությունները Հայաստանի կառավարման բնագավառում, ՀՀԿ—ն տվել է վստահության մանդատը Կարեն Կարապետյանին եւ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում ձեւավորվելու է կառավարություն»։
Պատասխանելով հարցին, թե ինչու որոշեցին հենց այս ժամանակահատվածո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիան եւ ԵՄ—ն համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող ներգաղթյալների ու փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաեւ լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։ Վիզային ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է մի շարք պայմաններ կատարի, մասնավորապես՝ փոփոխություններ մտցնի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում։
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը գրում է, թե տնտեսության եւ տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ Անկարան չի կատարել իր պայմանները Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկման համար։ «Թուրքիան դեռ չի կատարել խոստացած պայմաններն այս հարցում։ Ահաբեկչության դեմ համատեղ պայքարից ելնելով՝ մեր կողմից որեւէ զիջում չի լինելու։ Մեզ համար կարեւոր են օրենքի պահպանումն ու անհրաժեշտ պայմանների իրագործումը»,–ասել է Էթինգերը։
Իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, որի շուրջ 2005 թվականին սկսված բանակցությունները տարաձայնությունների պատճառով բազմիցս ընդհատվել են, ապա, Էթինգերի խոսքով, այդ մասին խոսել հնարավոր կլինի պաշտոնից Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռանալուց հետո։
«Ներկայիս հանգամանքներում ընդհուպ մինչեւ հաջորդ տասնամյակ ԵՄ—ին Թուրքիայի անդամակցությունն իրատեսական չէ»,–ասել է նա։
Արեւմուտքը Թուրքիային ուղղված քննադատություն է հնչեցրել նաեւ Սիրիայու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի որոշում, ըստ որի՝ կստեղծվի «Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերություն, որը հնարավորություն կունենա Իրանից գնելու, ներմուծելու եւ արտահանելու գազ։
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի, այս որոշման ընդունման անհրաժեշտությունը հետեւյալով է պայմանավորված. բանն այն է, որ ներկայումս ՀՀ—ում չկա որեւէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից գնել, ներկրել եւ որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա ու գազ. «Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, եւ մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա եւ կիրականացնի»։
Այս ընկերության ստեղծումը նաեւ այս պահին էր անհրաժեշտ, քանի որ Իրանը վրացական գնորդներից մեկի հետ ստորագրել է փորձնական պայմանագիր, որի համաձայն՝ 2016թ. Հայաստանին մատակարարվող իրանական գազի ոչ մեծ խմբաքանակ մեր տարածքով կուղարկվի Վրաստան։ Այս մասին դեռ հուլիսի 26—ին Թեհրանում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն։ Նա հույս էր հայտնել, որ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքը կիրագործվի մինչեւ հաջորդ մարտ։
Ըստ նախարարի, ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի նե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024