ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » 12—ամյա կրթությունը այլընտրանք չունի /Լրացուցիչ աշխատանք սիրիահայ դպրոցականների հետ/
10:40
12—ամյա կրթությունը այլընտրանք չունի /Լրացուցիչ աշխատանք սիրիահայ դպրոցականների հետ/

«Անցյալ տարվա ընթացքում ԿԳՆ թեժ գիծն ավելի քիչ ահազանգեր է ստացել, քան 2010—ին։ Սակայն սա չի նշանակում, որ հասել ենք ինչ–որ օպտիմալ մակարդակի։ 
Տեսլականում ընդհանրապես չպետք է լինեն նման ահազանգեր։ Անգամ ահազանգերի այս խիստ կրճատված ծավալն ինձ անհանգստացնում է, քանի որ այդ երեւույթները դեռեւս եզակի, բայց, այնուհանդերձ, ներկայացված են մեր կրթական համակարգում։ Խոսքը հատկապես դրամահավաքության մասին է»,–Երեւանի եւ մարզերի ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, օրենքով եւ կարգերով ծնողական կոմիտեն, հանրույթն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ օգնում է դպրոցին, թե չի օգնում, իսկ պարտադրել ծնողներին գումար հավաքել՝ անընդունելի է։ Նախարարը նշել է, թե պետք է հասկանալ, որ աշակերտները տարբեր ընտանիքներից են, ու մեկի ծնողներին հեշտ է տալ էքսկուրսիայի համար հավաքվող 3000 դրամը, իսկ մյուսի ընտանիքին՝ ոչ։ «Մենք չպետք է լրացուցիչ սոցիալական բեռ ստեղծենք մեր բնակչության, հասարակության համար»,– ընդգծել է նախարարը։
Նա խոսել է ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման մասին՝ ասելով, որ այս պահին չեն կարող միաժամանակ բոլոր դպրոցներում սկսել բարեկարգման աշխատանքներ։ «Եթե մենք մեկ տարվա ընթացքում բոլոր ավագ դպրոցներում սկսենք բարելավել շենքային պայմաններն ու նյութատեխնիակական ապահովումը, անհարժեշտ է միայն դպրոցաշինության համար հատկացնել 120 միլիոն դոլար։ Ակնհայտ է, որ սա իրատեսական թիվ չէ միանգամից այս հարցերը լուծելու համար»,– նշել է նա, ապա շարունակել, որ իրականացնում են հերթականությամբ, առաջնահերթությամբ, հնարավորության սահմաններում առկա խնդիրների լուծման քաղաքականություն։
ԿԳ նախարարը հայտարարել է, որ 12—ամյա կրթությունը Հայաստանի կրթական համակարգում այլընտրանք չունի, իսկ բոլոր այն խոսակցությունները, թե նորից անցնելու են 11—ամյա կամ 10—ամյա կրթական համակարգի, անհիմն են։
«Իհարկե, չեմ կարող հայտարարել, թե 12—ամյա կրթությունը Հայաստանում կայացել է։ Մենք ձեզ հետ փորձարկման ռեժիմում ենք գտնվում»,–ասել է նախարարն ու նշել, որ բոլորով միասին պետք է աշխատեն 12—ամյա կրթության որակը բարելավելու համար։
Ա. Աշոտյանի խոսքով, ԿԳՆ անմիջական հսկողության տակ ու տնօրենների պարտավորությունների դաշտում է գտնվում կրթական գործընթացի կազմակերպման օրինականությունը։ «Շատ խիստ ենք վարվելու բոլոր այն տնօրենների հետ, որոնց դպրոցներում կհայտնաբերենք կրթական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրներ»,–տնօրեններին դիմելով՝ ասել է նախարարն ու զգուշացրել, որ սեպտեմբերի 1—ից մայրաքաղաքի ավագ դպրոցներում իրականացվելու է մշտական մոնիտորինգ, այսինքն՝ նախարարության աշխատակիցները կարող են պատահական այցելել որեւէ դպրոց ու հետեւել աշխատանքին։
«Երեխաների հաճախումների հետ կապված կեղծ տվյալների հայտնաբերման դեպքում տնօրենը շատ արագ ազատվելու է աշխատանքից»,– ընդգծել է կրթության ոլորտի պատասխանատուն։
ԿԳ նախարարը դիմել է դպրոցների տնօրեններին՝ ասելով, որ լրացուցիչ աշխատանք պետք է իրականացվի սիրիահայ դպրոցականների հետ մասնագիտական տարբերությունները հարթելու, լեզվաիմացության մակարդակը բարելավելու համար։ Նա նշել է, որ իրենք ընտրել են մի քանի դպրոցներ, որտեղ նախընտրելի է, որ հաճախեն սիրիահայ երեխաները, սակայն նրանց ծնողները ազատ են ու կարող են տանել այն դպրոցը, որն ուզում են։ hhpress.am

Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 537 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024