ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 29 » Ադրբեջանն օգնում է Սիրիայի ընդդիմությանը /Դամասկոսի հայաշատ արվարձանում ականապատ մեքենաներ են պայթել/
10:31
Ադրբեջանն օգնում է Սիրիայի ընդդիմությանը /Դամասկոսի հայաշատ արվարձանում ականապատ մեքենաներ են պայթել/

Դամասկոսի ամենամոտ եւ ապահով Ջառամանա արվարձանում, որտեղ 70 տոկոս բնակչությունը քրիստոնյա է եւ ավելի քան 250 հայ ընտանիք է ապրում, երեկ գիշեր 2 ականապատ մեքենա է պայթել։ Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ Ջառամանայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ մարդ է զոհվել։ Օգոստոսի 27–ին Դամասկոսի համար բավական ծանր օր է եղել, քաղաք տանող գրեթե բոլոր ճանապարհները փակ են եղել, անդադար ռմբակոծություն է տեղի ունեցել եւ շատ տներ են ավերվել։
Հալեպի թաղամասերում օգոստոսի 27—ի լույս 28—ի գիշերը համեմատաբար խաղաղ է անցել։ 
Կրակոցների ձայներ լսվել են, սակայն լինում են պահեր, որ դրանք բավականին երկար են տեւում, որոշ ժամանակ էլ՝ շատ կարճ։ Հեռախոսակապը մոտ մեկ շաբաթ գործել է, սակայն օգոստոսի 27—ի կեսօրին կրկին խափանվել։ Չի գործում նաեւ համացանցը. էլեկտրականությունը չի խափանվում։ Երեկ կեսօրին հայաշատ թաղամասերին բավական մոտ եղել են շատ ուժեղ ռմբակոծություններ, որոնք կարճ են տեւել։ 
Սիրիայի զինված ուժերը բնակիչների հետ համագործակցության արդյունքում Հալեպի ալ Իզաա, Աամարիա, Թել ազ Զարազիր թաղամասերը մաքրել են զինյալներից, նրանցից շատերը սպանվել են եւ ոչնչացվել, իսկ զենքերը առգրավվել են։ Զինված ուժերը հաջողությունների են հասել նաեւ Սեյֆ ադ Դաուլա, Մասաքին Հանանու թաղամասերում։ Բախումներ են տեղի ունեցել Հասաքե քաղաքում, Դարաայի շրջանում, Իդլեբում, որտեղ զինյալները մեծ կորուստներ են կրել, մեծ քանակությամբ զենքեր եւ զինամթերք է առգրավվել։
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Իրանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալաեդդին Բորուջերդի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Սիրիան ամեն գնով կպաշտպանի իր երկիրը։
Սիրիայի բանակի ռազմական ուղղաթիռները կրկին հայտնվել են Դամասկոսի օդային տարածքում. այս անգամ ուղղաթիռներից հարյուրավոր թռուցիկներ են նետվել քաղաքի եւ դրա արվարձանների վրա՝ ապստամբներին ուղղված կոչով։
Զինված ընդդիմությանը կոչ է արվել կամ հանձնվել, կամ անխուսափելի մահվան դատապարտվել։
Թռուցիկների տարածումն իրականացվել է զանգվածային ռազմական հարձակողական գործողության ֆոնին, որի նպատակն է վերահսկողություն հաստատել Դամասկոսի այն շրջանների նկատմամբ, որոնք անցել են ընդդիմությանը։
Թռուցիկներում ասված է, որ բանակը «մտադիր է մաքրել Սիրիայի յուրաքանչյուր սանտիմետրը», եւ որ «զինյալները» հանձնվելուց բացի, միայն մեկ տարբերակ ունեն՝ մահ։
Սիրիացի փախստականների թիվը արագ տեմպերով աճում է եւ այժմ հասել է 214 հազարի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ—ի փախստականների հարցերով հանձնաժողովը։
Գերատեսչության ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը հայտարարել է, թե միայն վերջին շաբաթվա ընթացքում Հորդանան են մեկնել ավելի քան 10 հազար փախստականներ։ Ընդհանուր առմամբ, Սիրիայի հարեւան 4 երկրներում հաշվառված փախստականների թիվը կազմում է 214 հազար, որոնցից միայն 80 հազարը գտնվում է Թուրքիայում։
Վերջին օրերին ԱՄՆ—ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան զգուշացնում են Սիրիային զերծ մնալ քիմիական զենք կիրառելուց։ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ Մուալլեմը ի պատասխան հայտարարել է, որ Սիրիան ընդդիմադիրների դեմ պայքարում երբեք քիմիական զենք չի օգտագործի։
Ներկա ճգնաժամային իրավիճակի համար նա մեղադրել է ԱՄՆ—ին եւ նրան աջակցող Թուրքիային, Սաուդյան Արաբիային ու Քաթարին։
«Սիրիայում առկա ճգնաժամի հիմնական պատասխանատուն ԱՄՆ—ն է, իսկ երկրում գործադրվող բռնության 60 տոկոսի աղբյուրն են Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը»,–նշել է Սիրիայի ԱԳ նախարարը՝ հայտարարելով, որ նման պայմաններում Թուրքիան զենք է դարձել ԱՄՆ—ի ձեռքին։ 
Ուշագրավ տեղեկատվություն է տարածել իրանական «արաննյուզ.իռ» կայքը, հղում կատարելով թուրքական ԶԼՄ—ներին։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում սիրիահայերի բնակեցման գործընթացը խոչընդոտելու նպատակով Թուրքիայի իշխանություններն Ադրբեջանին համոզել են, որպեսզի վերջինս աջակցություն ցուցաբերի Բաշար ալ Ասադի դեմ պայքարող խմբավորումներին։
Ադրբեջանը Սիրիայի ահաբեկիչներին 500 հազար եվրո օգնություն է հատկացրել։
Ըստ իրանական աղբյուրի՝ Ադրբեջանը համաձայնվել է աջակցել Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին պայմանով, որ այդ փաստը պետք է գաղտնի պահվի։ Ադրբեջանի հատկացրած օգնության առաջին խմբաքանակը փոխանցվել է Թուրքիայի միջոցով։

Սիրիահայերի համար այս պահին Հայաստանում 500 աշխատատեղ կա

Երեսունից ավելի հայաստանյան կազմակերպություններ սիրիահայերին աշխատանքի տեղավորելու առաջարկով դիմել են սփյուռքի նախարարություն, եւ այս պահի դրությամբ արդեն կա աշխատանքի 500 առաջարկ։
Սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը «Tert.am»—ին հայտնել է, որ սիրիահայերին աշխատանքով ապահովելու պատրաստակամություն են հայտնել շատ ընկերություններ։
Նա նաեւ նշել է, որ առաջարկվող աշխատատեղերի աշխատավարձերը տատանվում են 100—150 հազար դրամի սահմաններում։
Ներկայումս սփյուռքի նախարարությունը հավաքում է սիրիահայերի տվյալները, ապա համադրում է տվյալների բազան առաջարկների հետ։ Այս ծրագիրն իրականացվում է նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Օրինակ՝ մի քանի օր առաջ սփյուռքի նախարարությունը Բերձոր է ուղարկել մեկ բժշկի ու մեկ ավտոմեխանիկի։

Արամ Առաջինը հորդորում է 
լծվել սիրիահայության օգնության գործին


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի եւ Ազգային կենտրոնական վարչության ծավալած աշխատանքներում շարունակվում է առաջնահերթ տեղ գրավել սիրիահայերին առնչվող հարցերը։ Ինչպես փոխանցում է «Asbarez» պարբերականը, Վեհափառը շարունակում է մշտական կապի մեջ մնալ Սիրիայի հայոց հոգեւոր եւ համայնքային պատասխանատուների հետ։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ՝ հայրապետական պատգամի մեջ Վեհափառը կոչ էր արել օժանդակություն ցուցաբերել սիրիահայությանը՝ հավելելով, որ «Սիրիայի հայկական գաղթօջախը պատմական գաղութ է, որը հատուկ կարեւորություն ունի թեÕ Հայաստանի, թեÕ սփյուռքի համար։ Հետեւաբար՝ այն պահպանելը համահայկական խնդիր է»։
Այնուհետեւ, թեմերին ուղղված նամակով Վեհափառը հորդորել է անմիջապես լծվել սիրիահայության օգնության գործին։ 
«Հարկ է լինել արթուն, զգոն եւ զգույշ։ Այս իրավիճակում պետք չէ անտեսել թուրքական գործոնը»,–նշել է Վեհափառը։  hhpress.am
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 574 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024