ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 03:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 24 » Անկախության հռչակագիրը՝ նոր մտածողության հիմք /21—րդ դարում կլինի արդեն հինգերորդ հռչակագիրը/
13:00
Անկախության հռչակագիրը՝ նոր մտածողության հիմք /21—րդ դարում կլինի արդեն հինգերորդ հռչակագիրը/

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը նոր մտածողության հիմքը դրեց, բավական մեծ դեր կատարեց մեր ազգի համար։
Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կարեւորության ու դրա դրույթների կատարման մասին, ԱԻՄ նախագահը նշել է. «Բոլոր անհրաժեշտ քայլերն այդ ժամանակվա իշխանությունների կողմից չարվեցին»։
Իսկ թե այժմ քաղաքական ո՞ր ուժից սպասելիքներ ունի հարցին, նա պատասխանել է. «Ոչ մեկից էլ սպասելիք չունեմ։ Եթե կա մի քաղաքական ուժ, որ էական բան պետք է աներ մեր ժողովրդի կյանքում, արդեն պետք է արած լիներ կամ սկսած լիներ։ Շատ խնդիրներ չկան, հիմնական հարցերն են՝ Հայաստանի ինքնիշխանություն, ազգային միասնություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արժեքային համակարգ։ Այս ուղղությամբ գործող քաղաքական ուժերը որեւէ խնդիր չեն տեսնում»։ Իսկ վերջում ընդգծել է. «Սպասելիք ունեմ միայն ինձնից։ Պատրաստ եմ աշխատել այն քաղաքական ուժերի հետ, ովքեր ազնիվ, բարեկիրթ, անշահախնդիր են, երբ հարցը վերաբերում է ազգային խնդիրներին։ Նրանք կդառնան իմ դաշնակիցները»։
Պ. Հայրիկյանը հաստատել է, որ մասնակցելու է առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին։
«Օգոստոսի 23—ի հռչակագրի պատմական արժեքը կարելի է հետեւյալ կերպ ձեւակերպել՝ հայության, Հայաստանի զարգացման հետագա ընթացքը եւ հետագա ուղին վերահաստատվեց։ Վերահաստատվեց, որովհետեւ այդ ուղու հաստատումը իրավական ձեւակերպում ստացել էր արդեն 1918 թվականին, երբ ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը»,–օրվա խորհրդին անդրադառնալով նկատել է միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը։
Նա նշել է, որ «ազատ երկիր», «անկախ պետություն» եւ «ազատ անհատ» արժեքները դեռեւս հնագույն շրջանից սկսած եղել են հայ ժողովրդի, Հայաստանի լավագույն իշխանավորների գործունեության սկզբունքները։
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը, անդրադառնալով օրվա նշանակությանը, ասել է. «Խնդիրն այն է, որ մեր հասարակության մեջ, մեզանում ազգային տոների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը դեռեւս ձեւավորված չէ։ Անշուշտ, վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի քայլ այս ուղղությամբ կատարվել է, ինչն անչափ ողջունելի է, սակայն դեռեւս գոհացուցիչ չէ»։
Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը անդրադառնալով Հայաստանի անկախության հռչակագրի 22—րդ տարեդարձին ասել է. «Սա այն եզակի ձեռքբերումներից էր, որ հայ ժողովուրդը, ի տարբերություն հետխորհրդային տարածաշրջանի շատ այլ երկրների, հասավ իրոք մաքառումների գնով։ Ուզում եմ նշել, որ 20—րդ դարի ընթացքում հայ ժողովուրդը չորս անգամ առիթ եւ պատմական—քաղաքական իրավիճակ է ստեղծել անկախություն հռչակելու համար»։
Ներկայացնելով 20—րդ դարում ընդունված չորս հռչակագրերը, նա նշել է. «Առաջինը 1918 թվականի մայիսի 30—ին հռչակված, բայց մեր իրականության մեջ հայտնի՝ մայիսի 28—ին հռչակված հայտարարությունն է, որով հիմք դրվեց Հայաստանի առաջին անկախ հանրապետությանը։ 
Երկրորդը 1920 թվականի նոյեմբերի 29—ին Իջեւան քաղաքում, խորհրդային 11—րդ կարմիր բանակի աջակցությամբ հայ կոմունիստների կողմից հռչակած դեկլարացիան էր, որը հիմք դրեց ՀԽՍՀ—ին, որն էլ գոյատեւեց շուրջ 70 տարի։ 
Երրորդ հռչակագիրը ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23—ին եւ հաստատվել 1991 թվականին՝ ժողովրդի ազատ կամարտահայտման՝ հանրաքվեի միջոցով։ Իսկ չորրորդ հռչակագիրը, որն իրականացրեց հայ ժողովրդի մի հատվածը, դա 1991 թվականի սեպտեմբերի 2—ի Ղարաբաղի անկախության մասին հռչակագիրն էր, որով ստեղծվեց երկրորդ հայկական պետությունը»։
Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ «21—րդ դարում մենք կունենանք, այսպես ասած, հինգերորդ անկախության հռչակագիրը, որը հռչակելու է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միավորումը եւ մեկ միասնական պետության ստեղծումը։ Համոզված եմ, այս հինգերորդ հռչակագիրը լիուլի համապատասխանելու է հայ ժողովրդի իղձերին»։ hhpress.am


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 450 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024