ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 20 » «Արաբական գարունը» չի շրջանցի Թուրքիային
18:31
«Արաբական գարունը» չի շրջանցի Թուրքիային

Արաբական աշխարհում բռնկված ժողովրդական ընդվզումները Թուրքիայի համար, որը ջանք չի խնայում իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնել, առիթ դարձան, որպեսզի կրկին համառորեն իր միջնորդական «ծառայություններն» առաջարկի այդ երկրներին, քարոզչական գործունեություն ծավալի առաջարկությունների ու դրանց ենթադրյալ հաջողությունների շուրջ։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը 2011թ. փետրվարին Իրան կատարած այցի ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով Հյուսիսային Աֆրիկայի եւ Միջին Արեւելքի զարգացումներին եւ ընդգծելով, որ դրանք բնավ էլ անսպասելի չէին, նշել էր, թե ինքը դեռեւս 2003թ. Թեհրանում կայացած «Իսլամական համաժողով» կազմակերպության նիստի իր ելույթում տարածաշրջանի երկրներից պահանջել էր ճշգրտորեն ուսումնասիրել ներքին հարցերը, ուշադրության արժանացնել ազգաբնակչության պահանջները։ Նա հավելել է, որ դեռ այն ժամանակ էր հայտնել, թե քաղաքական ու տնտեսական պահանջները պետք է համընթաց լինեն ազգաբնակչության ցանկություններին ու պահանջներին, այլապես եթե երկրի ղեկավարությունն ուշադրության չարժանացնի, ապա իրենք իրենց պահանջները բավարարելու նպատակով ասպարեզ կիջնեն։ Քանզի տեղեկատվական տեխնոլոգիաների դարում մարդիկ խիստ տեղեկացված են։
Հատկանշական է, որ արեւմտյան ԶԼՄ—ները խիստ կարեւորել, ցայտուն կերպով էին ներկայացրել եւ քարոզչական բնույթ էին տվել Գյուլի ասածների հենց այդ հատվածին։ Սակայն չէին խոսում այն մասին, թե արդյոք Գյուլը բարոյական իրավունք ունի՞ նման խրատներ տալու, երբ իր երկրի գրեթե 25 տոկոս կազմող մահմեդական քրդերի ոչ միայն պահանջներն են անտեսվում, այլ նրանց եւ ազգային մյուս փոքրամասնությունների շատ իրավունքներ են ոտնահարվում։ Ավելին, թուրքական քաղաքագիտական շրջանակները բնավ էլ չեն հաստատում Թուրքիայի ժողովրդավար լինելու փաստը։ Ըստ Թուրքիայի հետազոտությունների 3 կարեւոր կենտրոնների՝ հասարակական եւ ռազմավարական մետրոպոլ, Ստաբուլի քաղաքագիտական կենտրոններ եւ Թուրքիայի ազգային ժողովրդավարության ինստիտուտ, համատեղ հետազոտությունների արդյունքների, որոնք հրապարակվել են 2011թ. նոյեմբերի 6—ին, այդ երկրում ժողովրդավարությունը գնահատվել է «կիսատ–պռատ» եւ «հաշմանդամ»։
Թուրքիայի վարչապետ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է իր հայրենակիցներին անողոք կոտորելու մեջ, իսկ պատգամավոր Սինան Ույղանը կանխագուշակում է, թե «արաբական գարունը» ընթացիկ տարում Իրան է «այցելելու»։ Սա այն դեպքում, երբ ընդդեմ քրդերի սկսված պայքարում վերջին 27 տարվա ընթացքում զոհվել է 40 հազար քուրդ, եւ հազար հազարավորները դարձել են փախստական, ու խաղաղություն հաստատվելու որեւէ հեռանկար չկա։
Հունվարի 18—ին Օսման Օջալանը՝ PKK—ի բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանի կրտսեր եղբայրը, ով 2004թ. հեռացել է նշյալ կուսակցությունից՝ նրա ոչ ժողովրդավար բնույթի պատճառով, «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է քրդերի համար ստեղծված իրավիճակի մասին։ Նա, որ այժմ բնակություն է հաստատել Իրաքի Քրդստանի ինքնավարությունում, նշյալ հարցազրույցում շեշտել է, թե Թուրքիայի իշխանությունների ու PKK—ի անզորության պատճառով 27–ամյա բախումներին վերջ դնելու հարցում, հնարավոր է, որ հուսալքված քուրդ երիտասարդներն «արաբական գարնան» օրինակով ապստամբություն բարձրացնեն Թուրքիայում։ Օջալանը նշել է, որ երբ Էրդողանի առաջնորդությամբ Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը, քրդական շրջանակներում հույսի նշույլներ երեւացին, եւ Էրդողանին հովանավորելով ակնկալում էին քրդական հարցի խաղաղ ճանապարհով լուծում, սակայն Էրդողանը չարաշահեց քրդերի համակրանքը։ Քրդերը նաեւ հույսեր էին փայփայում կապված PKK—ի հովանավորած «Ժողովրդավարություն եւ խաղաղություն» կուսակցության հետ, որոնք եւս չարդարացան։ Եվ ժողովուրդը հասկացել է, որ խնդրո առարկա երկու կուսակցություններն էլ քննությանը չդիմացան, ուստի այժմ քրդերը հեռանում են նաեւ PKK—ից։ Նա հավելել է, թե Միջին Արեւելքում ժողովուրդը ոտքի ելավ ընդդեմ բռնապետների եւ կործանեց նրանց, Թուրքիայում էլ քրդերի հանդեպ բռնություններն ու ճնշումներն անպատասխան չեն մնալու։ Սակայն այժմ դժվար է պատասխանել այն հարցին, թե երբ է «արաբական գարունը» հասնելու Թուրքիա։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 636 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024