ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.03.2024, 06:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 8 » Աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հենց քվեարկության օրը կայանան ազատ եւ արդար ընտրություններ. ԱՄՆ դեսպանատուն
12:19
Աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հենց քվեարկության օրը կայանան ազատ եւ արդար ընտրություններ. ԱՄՆ դեսպանատուն

"2012թ.  ընտրությունների արժանահավատ, պատասխանատու եւ հավասարակշռված լուսաբանում” թեմայով այսօր Կոնգրես հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար երկօրյա սեմինար-քննարկում է կազմակերպվել "Իրավունքի Եվրոպա” միավորում ՀԿ-ի, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի, ԵՄ պատվիրակության եւ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը բացման խոսքում նշեց, որ ԶԼՄ-ների գործունեությունը քարոզարշավի ժամանակ շատ կարեւոր է ազատ եւ արդար ընտրությունների իրականացման համար: "Զուտ իրավական համակարգը չի երաշխավորել հավասարակշռված եւ արժանահավատ լուսաբանում”,-նշեց նա ու հավելեց, որ խոսքի ազատության իրացումը պետք է զուգորդվի օբյեկտիվ լուսաբանման հետ:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար  Տրայան Հրիսթեան եւս կարեւորեց ընտրությունների լուսաբանումը քաղաքական կառույցների ու քաղաքացիների, ինչպես նաեւ միջազգային հանրության համար: Նա շեշտեց մանրակրկիտ, ստուգված եւ անկողմնակալ լուսաբանման անհրաժեշտությունը` ընտրությունների ընթացքում հնարավոր բախումնային իրավիճակներում: ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը նշեց, որ մի շարք ծրագրերի իրականացման միջոցով աջակցել են Հայաստանին ժողովրդավարության հաստատման համար:
Նրա խոսքով, ազատ եւ արդար ընտրությունների իրականացումը  կարեւոր է Հայաստանի համար այն իմաստով, որ վստահություն կայանա նաեւ երկրի ներսում: Քրիստոֆեր Անդերսենը նաեւ նշեց, որ ազատ եւ արդար ընտրությունները ԱՄՆ համար կարեւոր են այն  իմաստով, որ ՀՀ –ն ամրապնդի իր դիրքերը միջազգային հանրությունում: "Խոսքերը հեշտ է ասել, ժողովրդավարություն կայացնելը` ավելի երկարատեւ ու բարդ գործընթաց է:
Աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հենց քվեարկության օրը կայանան ազատ եւ արդար ընթրություններ` համապատասխանեն ոչ միայն տառին, այլեւ ոգուն”,-նշեց նա եւ հավելեց, որ ԸՕ-ը չի կարող ապահովել ազատ ընտրություններ առանց քաղաքական կամքի: Քրիստոֆեր Անդերսենը հավելեց, որ միայն կառավարությունը չէ, որ պետք է ապահովի ազատ եւ արդար ընտրություններ, դա  նաեւ ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության խնդիրն է` պահանջել հաշվետվողականություն կառավարությունից:
"Մենք այս գործում  չեզոք ենք, երկիրն ու ժողովուրդը պետք է պահանջի հաշվետվողականություն իր սեփական կառավարությունից”: henaran.am
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 440 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024