Հունվարի
31-ին, ողջ հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ առավելապես
ձյան տեսքով։ Ինչպես տեղեկանում ենք Meteo-TV.am կայքից, հանրապետության
տարածքում եղանակը կպայմանավորվի արևմտյան տեղումնաբեր ևս մեկ զանգվածի
ազդեցությամբ: Լեռներում և նախալեռներում կլինի ձյուն, հովիտներում` թաց
ձյուն և ձնախառն անձրև:
Առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: Մայրաքաղաք Երևանում
տեղումները կլինեն ձյան և ձնախառը անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն այս
գիշեր կբարձրանա 5-8 աստիճանով: Քամու ուժգնությունը լեռներում և
լեռնանցքներում կհասնի 20-23մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի
բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ
ձյան հետևանքով` դժվարանցանելիություն: Փակ կլինեն Սելիմի լեռնանցքն ու
Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը։
Գեոմագնիսական դաշտն անկայուն կլինի, այնպես որ սրտանոթային խնդիրներ
ունեցողներին խորհուրդ է տրվում խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից։
|