Հայկական
բանակի 20—ամյակին (հունվարի 28—ին) նվիրված տոնակատարությունները տեւելու
են 2 օր։ Այդ մասին երեկ, հունվարի 19—ին կառավարության նիստից հետո
հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա տեղեկացմամբ, հունվարի 27—ին ՀՀ նախագահի մոտ տեղի կունենա
պարգեւատրման արարողություն, իսկ երեկոյան 19։00—ին հանդիսավոր
արարողություն—համերգ (Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում)։ Ըստ Ս.
Օհանյանի, համերգին մուտքը լինելու է աստիճանների կողմից, քանի որ
յուրաքանչյուր հարթակում կահավորվելու են հատուկ տեսարաններ մեր
պատմության, բանակի անցած ճանապարհի վերաբերյալ։ «Դրա համար հրավիրատոմսի
մեջ գրելու ենք 1.5 ժամ, քանի որ մոտ 5 հազ. մարդ պետք է մասնակցի մեծ
դահլիճում»,— ասաց Ս. Օհանյանը։
Հաջորդ օրը տեղի է ունենալու այցելություն Եռաբլուր, այնուհետեւ՝
գերատեսչական մեդալներով պարգեւատրում։ Երեկոյան 19։00—ին «Փարվանա»
ռեստորանային համալիրում լինելու է ճաշկերույթ։
|