ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 11.11.2019, 23:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [597]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [799]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [626]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 20 » Ծառայությունների որակը՝ առաջնային /Վարչապետն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակին/
18:37
Ծառայությունների որակը՝ առաջնային /Վարչապետն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակին/

Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։
Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրից։ Նախորդ տարի մենք ձեզ հետ միասին մշտապես անդրադարձել ենք այս հարցին։ Դուք հիշում, եք, որ մենք ձեւավորել ենք մոնիտորինգային խմբեր եւ պարբերաբար ստուգումներ ենք իրականացնում այս կամ այն ոլորտում, թե ինչ որակի ծառայություններ ենք մատուցում։ Թերությունների մասին մշտապես խոսել ենք հրապարակային եւ տվել համապատասխան հանձնարարություններ։ Այսօր կարող ենք արձանագրել, որ հերթական մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ կադաստրի պետական կոմիտեում ունենք առաջընթաց, եւ էապես բարելավվել է ծառայությունների որակը։ Ձեռնարկությունների գրանցման ոլորտում ունենք էական առաջընթաց. այսօր իրականություն է այն, որ Հայաստանում կարելի է 15 րոպեում գրանցել ձեռնարկություն էլեկտրոնային եղանակով։
Անձնագրերի տրամադրման ոլորտում նույնպես ունենք հաջողություն։ Այս բնագավառում մենք պետք է լինենք հետեւողական։ Վերջին շրջանում բողոքներ ենք ստանում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես՝ վարորդական իրավունքների եւ մեքենաների գրանցման հարցերում։ Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականեր ոստիկանապետին, եւ մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը։ Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ շփվում են պետության հետ։ Ձեւավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ, եւ եթե այդ ծառայություների որակը մեզ չի բավարարում, նշանակում է՝ կա դժգոհություն։ Խնդրի արմատական լուծման համար ապրիլին մենք շահագործման ենք հանձնելու Նուբարաշենում ճանապարհային ոստիկանության ծառայության նոր մասնաշենքը, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով։
Մենք արդեն իսկ ծրագրային ապահովման ուղղությամբ եւ տվյալների միասնական բազայի ուղությամբ աշխատանքներն սկսել ենք։ Իրատեսական ենք համարում, որ ապրիլին մեր քաղաքացիները պետք է սպասարկվեն առավելագույնը 20 րոպեի ընթացքում՝ այսօրվա մեկ ժամվա փոխարեն։ Այսօր կուտակվում են հերթեր, եւ ես հանձնարարել եմ ոստիկանապետին, որպեսզի այս խնդիրը վերցնի իր անձնական հսկողության տակ. ավելացնել աշխատողների քանակը եւ նվազեցնել այսօրվա ծանրաբեռնվածությունը, որն առկա է այս ոլորտում։
Հարգելի գործընկերներ, մնացած ոլորտներում նույնպես մենք մոնիտորինգ ենք իրականացնելու. 18 պետական տեսչական ծառայությունների ոլորտում եւ պետական այլ ծառայությունների ոլորտում։ Ես մշտապես անդրադառնալու եմ այս խնդրին, որովհետեւ սա այն ամենակարեւոր կետն է, որտեղ մենք առնչվում ենք քաղաքացիների հետ։
Ավտոմեքենաների զննման տեխնիկական խնդիրը նախորդ տարի եւս ստացավ իր լուծումը։ Ես մեկ անգամ եւս հայտարարում եմ. տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքը պարտադիր չէ, եւ պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որպեսզի նրանք գնան եւ մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ։ Բոլոր պետական մարմիներին արգելվում է պահանջել քաղաքացիներից, որ տեխնիկական զննման կտրոնի հետեւում ստուգեն կնիքի առկայությունը։ Այդպիսի պահանջ չկա, եւ մեր քաղաքացիները, կատարելով իրենց ֆինանսական պարտավորությունները պետության նկատմամբ, այդ կտրոնը հանգիստ կերպով կարող են փակցնել մեքենայի վրա։ Սա է մեր պահանջը, որպեսզի մենք զերծ մնանք կոռուպցիոն ռիսկերից։
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն


Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 278 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019