ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 05:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 25 » Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը հաստատել է Սիրիայում հայկական եկեղեցու ու դպրոցի գրավման մասին լուրը
18:41
Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը հաստատել է Սիրիայում հայկական եկեղեցու ու դպրոցի գրավման մասին լուրը

Սիրիայի Հոմս քաղաքում հարձակում է եղել հայկական եկեղեցու և «Իսահակյան» հայկական դպրոցի վրա: Այս մասին մայիսի 22–ին հայտնել էր «Nouvelle d'Armenie»–ն։ Հարձակվողները եղել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ:
Ընդդիմադիրների գրոհած դպրոցը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն և ենթարկվում է Դամասկոսի հայոց թեմին: Հայկական դպրոցը գտնվում է Համիդիա շրջանում, որը բնակեցված է մեծամասամբ քրիստոնյա արաբներով:
Ընդդիմադիր ուժերը, որոնք թալանել են հայկական եկեղեցին, դպրոցը վերածել են հիվանդանոցի և իրենց հանգստավայրի: Սիրիական բանակը զերծ է մնում տվյալ շրջանին հարվածելուց, քանի որ այնտեղ քաղաքացիական մեծ բնակչություն կա:
Ինչպես eMedia.am–ի հետ զրույցում նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, Մայր Աթոռի տնօրինությունը կապ է հաստատել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ, ով հաստատել է ընդդիմադիր ուժերի կողմից հայկական եկեղեցու ու դպրոցի շենքի գրավման մասին տեղեկությունը։ 
«Հայ համայնքի ու եկեղեցու կողմից այդ ուժերի հետ կապ է հաստատվել, որ վնաս չտրվի ո՛չ եկեղեցուն, ո՛չ դպրոցին։ Անհրաժեշտ փաստաթղթերը դպրոցից արդեն դուրս են բերվել, ու ներկայումս հայությունը միջնորդական ջանքեր է գործադրում, որ նպաստի խնդրի խաղաղ կարգավորմանը»,– ասել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ 
Նա նաև նշել է, որ զոհեր ու վիրավորներ չկան, հաղորդում է emedia.am-ը։

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 503 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024