ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Դժվար ճանապարհ դեպի խաղաղություն
10:41
Դժվար ճանապարհ դեպի խաղաղություն

Բաքվի հավակնությունները ԼՂ հակամարտության հարցում հնարավոր չէ բավարարել

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնին սեպտեմբերի 7—ին կվերադառնա արցախյան շարժման ակտիվիստ Բակո Սահակյանը։ Առաջին հերթին կցանկանայի անել այն, ինչ բաց է թողել մեր երկրի ղեկավարությունը՝ շնորհավորել Բակո Սահակիչին հերթական նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,–ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի «Դժվար ճանապարհ դեպի խաղաղություն» Արցախին նվիրված հոդվածում գրել է «Յաբլոկո» կուսակցության քաղաքական հանձնաժողովի անդամ, պրոֆեսոր Վիկտոր Շեյնիսը։
Հոդվածի հեղինակին վստահվել է հետեւել Լեռնային Ղարաբաղում անկախությունից ի վեր անցկացվող ընտրություններին։ «Այս տարիներին, շրջելով երկրում, ես հասցրել եմ լինել տասնյակ ընտրատեղամասերում եւ մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ թեկնածուների, նախարարների, քաղաքական գործիչների, անգամ ընդդիմադիրների հետ։ Խոսել եմ ընտրատեղամասերի առջեւ հավաքված բնակիչների հետ, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների եւ դիտորդների հետ, հետեւել եմ քվեաթերթիկների հաշվելու գործընթացին։ Եվ այս ամենի արդյունքում կարող եմ վստահ ասել, որ դրանք մշտապես եղել են արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ։ Ամենից շատ կուզենայի, որ Ռուսաստանը երբեւէ մոտենար թափանցիկության եւ թեկնածուներին տրված հավասարության այդ մակարդակին»,–գրում է հեղինակը։
Շեյնիսն անդրադարձել է նաեւ հանրապետությունում տիրող ոչ այնքան հեշտ կյանքին։ Նա գրում, է որ արդեն մեկ քառորդ դար է, ինչ այդ փոքր երկիրը դիմակայում է ադրբեջանական կողմի ագրեսիային եւ սպառնալիքներին։ «1988 թվականից ԼՂՀ—ն ապրում, ամրապնդում է իր կառավարությունը, փորձում է բուժել 1991—1994 թթ. հասցրած վերքերը։ Ռուս այլ պատգամավորների եւ քաղաքական գործիչների հետ 1991 թ. շրջել եմ մարտական գործողությունների տարածքներում, տեսել եմ ավերված գյուղեր, արյուն եւ վիշտ»,–իր տպավորություններն է փոխանցել քաղաքական գործիչը։
Այսօր արցախյան հողում խաղաղություն է տիրում. անհաստատ, անկայուն խաղաղություն, քանզի շփման գծում պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Շեյնիսը գրում է, որ Բաքվից անվերջ հայտարարություններ են արվում՝ եթե Ղարաբաղը խաղաղ ճանապարհով չընդգրկվի իր կազմում, ապա խնդիրը կլուծվի ուժով։ Այդուհանդերձ, ղարաբաղցիները ցանկանում են հավատալ վաղվա օրվան։ Նրանք չեն հեռանում իրենց երկրից, ինչպես 1990—ականների սկզբին, ծնվում են երեխաներ։ Ստեփանակերտի փողոցները մարդաշատ են, շատ են երեխաները, կենսուրախ երիտասարդները, ովքեր երեկոները շրջում են մայրաքաղաքի փողոցներով եւ իրենց պահում են ճիշտ այնպես, ինչպես աշխարհի մայրաքաղաքների իրենց հասակակիցները։
Անդրադառնալով Բաքվի նավթային դոլարներին՝ Շեյնիսը նշում է, որ այդ միջոցները թույլ են տալիս ադրբեջանական իշխանություններին չափից ավելի շատ համալրել սպառազինությունը։ Ռազմական հիստերիայի հրահրումը ռեժիմի ինքնապահպանման փորձված միջոց է, որը չի ուզում, չի կարող եւ չի կարողանում լուծել իր հասարակության իրական խնդիրները։ «Ղարաբաղյան չկարգավորված հանգույցը լուրջ սպառնալիք է այս պայթյունավտանգ տարածաշրջանում։ Խնդրի կարգավորման հարցում, կարծես թե, հետաքրքրված է նաեւ միջազգային հանրությունը։ Երկար տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթաց է ընթանում։ Բանակցային գործընթացին չի մասնակցում շահագրգիռ կողմը՝ Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանական կողմը համառորեն չի ցանկանում ընդունել իրականությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեւէ չի համաձայնի տալ արյունով նվաճված ազատությունը»,–շարունակում է հոդվածագիրը։
Նա համոզված է, որ Ղարաբաղի ժողովրդի ազատության եւ ինքնուրույն ընտրությունների իրավունքը չի կարող լինել բանակցությունների եւ քննարկման առարկա։ 
Եվ այս առումով Շեյնիսն անհասկանալի է համարում ՆԱՏՕ—ի եւ Եվրամիության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որով նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Միջազգային հանրության պարտքն է Բաքվին բացատրել, որ խորհրդային ժամանակաշրջանի տարածքային կառուցվածքին վերադառնալու իր հավակնությունները չեն բավարարվի, իսկ ուժ կիրառելու սպառնալիքներն ընդամենը բլեֆ են։ Վիկտոր Շեյնիսը հոդվածի վերջում ցանկություն է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն այս չկարգավորված հակամարտության առնչությամբ հստակ դիրքորոշում որդեգրի։ hhpress.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 524 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024