ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 23 » Դրական միտումները պահպանվում են /Ունենք ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն /
16:33
Դրական միտումները պահպանվում են /Ունենք ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն /

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս տարվա հունվար—հուլիսին արձանագրված 7.7% տնտեսական ակտիվության ցուցանիշին, նշել է, որ մինչ ճգնաժամը եւ այսօր աճի տեմպերի մեջ կա որակական փոփոխություն։ Նա, մասնավորապես, կարեւորել է արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված աճը։
Վ. Արամյանի խոսքերով՝ քննադատություններ են հնչում, թե արդյունաբերությունը, հիմնականում, կենտրոնացված է հանքարդյունաբերության մեջ, սակայն դա այդպես չէ։ «Այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերությունում գրանցվել է 13% աճ, որից միայն 8.1%—ը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը։ Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ բացի հանքարդյունաբերությունից, աճ է նկատվում նաեւ մնացած ճյուղերում»,–ասել է փոխնախարարը։
Բացի այդ գյուղատնտեսության ոլորտը նույնպես աճի բարձր տեմպ է ապահովում՝ 8%, որից 6%—ը բուսաբուծությունն է ապահովել։ Վ. Արամյանն ընդգծել է, որ 2010 թ. Հայաստանում գրանցվեց գնաճ, եւ կառավարությունը կենտրոնական բանկի հետ համատեղ ձեռնամուխ եղավ գնաճի զսպմանը՝ գյուղատնտեսության ոլորտում հատուկ գործիքակազմ կիրառելով։ Արդյունքում 2011 թ. գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց բարձր աճի տեմպեր, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմում է 8%։ Փոխնախարարը հայտնեց, որ այսօր ունենք բավական «համեստ» գնաճ։
Վարդան Արամյանը նկատել է, որ երբ գյուղատնտեսությունն աճ է արձանագրում, պարենային ապրանքների առաջարկի մեծացումը ճնշում է գների բարձրացումը։ «Համեստ գնաճին զուգահեռ՝ ամբողջական գնանկում չունենք»,–նշել է փոխնախարարը։
«Այսօր մենք ունենք ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն։ 2008—ին գրանցվեց 14% անկում, որի հիմնական մասը շինարարության ոլորտում էր, իսկ այսօր շինարարության մասնաբաժինը նվազել է, փոխարենը աճել են արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների տեսակարար կշիռները։ 
Մասնավորապես, արդյունաբերությունը իր մասնաբաժինը բարձրացրել է մոտ 3 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունը՝ մոտ 4 տոկոսային կետով»,–ասել է Վ. Արամյանը։
Անդրադառնալով մրցակցային խնդիրներին, փոխնախարարը նշել է, որ մրցակցային դաշտում կա մեկ գերխնդիր՝ օրենսդրությունը։ 
Սակայն նա նկատել է, որ վերջին տարիներին այս ուղղությամբ նույնպես հսկայական աշխատանքներ են տարվել։ Եթե մինչեւ 2010թ. տնտեսավարող սուբյեկտները խախտումների դեպքում վճարում էին ընդամենը 500 հազար դրամ տուգանք եւ ձերբազատվում էին էական խնդիրներից, ապա այսօր տուգանքի չափը 10 անգամ ավելացել է։ «Սա ազդակ է բոլոր գերիշխող դիրք ունեցողներին, որ եթե չարաշահեն իրենց գերիշխող դիրքը, ապա պարտավոր են մեծ տուգանքներ վճարել»,–նշել է նա։
Խոսելով գործազրկության միտումների մասին՝ Արամյանը խորհուրդ է տվել ամեն բան նայել համեմատության մեջ։ «Հունաստանում երկու տարվա ընթացքում գործազրկությունը յոթ տոկոսից հասել է 20—22 տոկոսի, որն ահռելի ցուցանիշ է։ Այսօր Հայաստանում գործազրկության աճ չկա։ Մենք ունենք գործազրկության երկու ցուցանիշ՝ գրանցված եւ վիճակագրության ներկայացրած։ Քաղաքացիները երբեմն խեղաթյուրում են այդ ցուցանիշերը, որոնց հաշվարկները մենք կատարում ենք Համաշխարհային բանկի հետ համատեղ»,–նշել է փոխնախարարը։ Նա նկատել է, որ դրական դինամիկայի մասին քիչ է խոսվում, այնինչ շատերը շարունակ բարձրաձայնում են այս կամ այն ցուցանիշի անկման տեմպերի մասին, ինչն էլ ազդում է բնակիչների մտածողության վրա։
Փոխնախարարը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաեւ պետական պարտքի կառավարման խնդրին։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի 3.6 մլրդ դոլար արտաքին պարտք, որից մոտ 270 մլն դոլարը պետք է սպասարկվի 2013 թվականին։ Սակայն, ըստ նրա, կրկին պետք է պարտք վերցնեն, որպեսզի կարողանան արդեն վերցրած պարտքը սպասարկել։ «Պարտք վերցնելը վտանգավոր բան չէ, վտանգավոր է, երբ պարտք ես վերցնում ավելին, քան կարող ես մարսել»,–ասել է Վ. Արամյանը։
ՀՀ համախառն արտաքին պարտքը 2012թ. մարտի վերջի դրությամբ կազմել է 7344.60 մլն դոլար, որը 2011թ. դեկտեմբերի վերջի նկատմամբ նվազել է 48.97 մլն դոլարով։ Համախառն արտաքին պարտքի 41.07%—ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 15.52%—ը՝ մասնավոր հատվածում, 10.48%—ը՝ դրամավարկային կարգավորման մարմիններում, 20.48%—ը՝ առեւտրային բանկերում, իսկ 12.45%—ը՝ տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջֆիրմային վարկերի տեսքով։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ. մարտի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 4539.00 մլն դոլար եւ 2012թ. առաջին եռամսյակի ընթացքում նվազել են 275.46 մլն դոլարով։ hhpress.am


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 495 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024