Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին։ Նախագահը
բարձր է գնահատել ԵԽ ԽՎ—ի հետ ձեւավորված կառուցողական հարաբերությունները
եւ այդ գործընթացում Ջոն Պրեսկոտի անմիջական ներգրավվածությունը։ Սերժ
Սարգսյանը նշել է, որ ԵԽ ԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո
համագործակցության դաշտում որոշակի դրական զարգացումներ են արձանագրվել։ ԵԽ
ԽՎ համազեկուցողը եւս ընդգծել է, որ կտրուկ տարբերություն է նկատում իր
առաջին այցից հետո։ Դրական փոփոխությունները, նրա խոսքով, Հայաստանի
քաղաքական գործիչների հետ ունեցած իր հանդիպումների բովանդակությունից էլ
ակնհայտ են։ Հանդիպման ժամանակ նախագահը եւ Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ
համազեկուցողն անդրադարձել են դատաիրավական, ոստիկանության, մարդու
իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում
Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական
ընտրությունների կազմակերպման հարցերին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|