ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 29 » Էրդողանի երդմնակալությունն ուղեկցվեց միջադեպերով
13:55
Էրդողանի երդմնակալությունն ուղեկցվեց միջադեպերով

Երեկ Անկարայում՝ Ազգային մեծ ժողովի լիագումար նիստերի դահլիճում Թուրքիայի պատմության մեջ նախագահական առաջին ուղիղ համընդհանուր ընտրությանը հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը։ 
Սակայն երդմնակալությունը զերծ չէր արտակարգ միջադեպերից։ Թուրքական խոշորագույն ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները արարողության մեկնարկից րոպեներ առաջ ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը՝ Էրդողանին մեղադրելով Սահմանադրությունը խախտելու մեջ։ Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ Էրդողանը, նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո չհրաժարվելով վարչապետի պաշտոնից, ոտնահարել է Սահմանադրության հիմնարար՝ իշխանության թեւերի տարանջատման սկզբունքը։
«Մայր օրենքի խախտման պայմաններում մենք չենք կարող մասնակցել այս արարողությանը»,–հայտարարեցին ընդդիմադիր պատգամավորները՝ լքելով նիստերի դահլիճը։ Ըստ «Haberler»—ի՝ Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա—հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուն հայտնել է, որ չի մասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը։ 
Հիշեցնելով Գեզի այգու իրադարձությունները՝ Քըլըչթարօղլուն ասել է. «Որոշումներ ընդունելուց դրանք մի՛ մոռացեք։ Մեր կուսակցությունը նրան չի կարող ընդունել։ Պարոնն այսօր երդվում է։ Սահմանադրության բոլոր կետերը խախտած մեկի երդմանը որքանո՞վ կարելի է հավատալ։ Նա սուտ երդում է տալու, եւ ես դրան ականատես չեմ լինելու։ Մենք պետք է երկիրը չհանձնենք թալանելու»։ Երդման արարողությունից վայրկյաններ առաջ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Էնգին Ալթայը Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքի վրա Սահմանադրության գրքույկ է նետել եւ բղավել. «Մեջլիսը ըստ օրենքների է ղեկավարվում»։
Երդմանն ու դրան ուղեկցած սկանդալին ականատես դարձան ինը տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Առնվազն տասնհինգ երկիր ներկայացված էր ամենաբարձր՝ նախագահների կամ վարչապետների մակարդակով։ Այդ թվում՝ Ալբանիան, Բենինը, Բոսնիա—Հերցեգովինան, Բուլղարիան, Եթովպիան, Կատարը, Ղազախստանը, Հյուսիսային Կիպրոսը, Կոսովոն, Մակեդոնիան, Մոլդովան, Սոմալին, Տոգոն, Թուրքմենստանը։ Արարողությանը ներկա չէր եւ ոչ մի արեւմտյան բարձրաստիճան ղեկավար։
Քառասուն երկիր ներկայացված էին տարբեր նախարարների մակարդակով։ Հայաստանից արարողությանը մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ում «Hurriyet»—ն «անակնկալ հյուր» էր անվանել։ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել են նաեւ հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչ։ Այս մասին «NEWS.am»—ին ասել է Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը։ Արտգործնախարարի մակարդակով արարողությանը ներկա էր նաեւ Իրանը։
Ռուսաստանից Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար Անկարա էին ժամանել Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ու Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինինխանովը։ Իսկ պաշտոնական Վաշինգտոնը հատուկ պատվիրակություն Անկարա չէր ուղարկել՝ այդ առաքելությունը թողնելով Թուրքիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին։


Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը  ճիշտ էր
 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Էդվարդ Նալբանդյանի մասնակցությանն Էրդողանի երդմնակալության արարողությանը։
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը ՀՀ նախագահի ընտրությունն էր,–ասաց նա։–Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ամենայն հավանակնությամբ, այդ արարողությանը մենք կմասնակցենք նախարարի մակարդակով։ Դա ավանդական է, երբ մասնակցություն ենք ունենում հարեւան երկրի նախագահի երդմնակալությանը։ Նախկինում երբեւէ չի եղել նման դեպք, որովհետեւ մինչ այդ Թուրքիայի նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից։ Առաջին անգամ է, որ ընտրությունը կատարվել է ուղղակի, ու դրա համար էլ սա առաջին դեպքն է, երբ հարեւան երկրում տեղի է ունենում այդ արարողությունը»։ Իսկ արդյո՞ք Թուրքիան երբեւէ մասնակցել է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը. ՀՀ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը Թուրքիան մասնակցել է Վրաստանում հավատարմագրված դեսպանի մակարդակով։
Խոսելով հայ—թուրքական սահմանի բացման մասին՝ Քոչարյանը նշել է, որ դրա վերաբերյալ լուրեր դեռեւս չկան։
Էդ. Նալբանդյանի այցի արդյունքում հայ—թուրքական հարաբերություններում Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն առաջընթաց չի ակնկալում։ Դեմոյանը Նալբանդյանի այցելությունը որակում է որպես մասնավոր բնույթի արարողակարգային մասնակցություն, որը չի կարող որեւէ այլ ազդեցություն ունենալ եւ փոփոխություն բերել. «Եթե անգամ այդ մասնակցությունը լիներ նախագահի մակարդակով, չի կարող ընկալվել որպես հիմք հարաբերությունների կարգավորման նոր փուլի համար»։
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ երդմնակալության արարողությանը արտաքին գործերի նախարարի մակարդակով մասնակցության Հայաստանի որոշումը ճիշտ է. «Ոմանք ասում են, որ կարելի էր ավելի ցածր մակարդակով մասնակցել՝ փոխարտգործնախարարի կամ վարչության պետի, բայց, առհասարակ, նման միջոցառումների ժամանակ մասնակիցները միմյանց հետ հանդիպելու, ոտքի վրա զրուցելու հնարավորություն են ունենում, եւ եթե Հայաստանն ավելի ցածր մակարդակով մասնակցեր, ապա հայկական պատվիրակությունն այնտեղ կմեկուսանար»։
Նա ընդգծեց, որ արտգործնախարարի մակարդակով մասնակցությունը ճիշտ է, քանի որ հենց այնպես հրաժարվել մասնակցությունից, կնշանակեր խռովել Էրդողանի հայատյաց արտահայտությունից, իսկ քաղաքականության մեջ առհասարակ չեն խռովում։
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ էլ Նալբանդյանը Թուրքիա է մեկնել դիվանագիտական էթիկայից ելնելով։ Մինասյանը չի բացառում, որ պահը դրական է նաեւ 2015թ. ապրիլի 24—ին Երեւանում անցկացվելիք արարողություններին մասնակցելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ—հրավերը Թուրքիայի նախագահին հանձնելու համար. «Պաշտոնական հրավերն արդեն հնչել է մի քանի ամիս առաջ, իսկ այս հանդիպումը լավ առիթ է հրավեր նամակը փոխանցելու համար։ Շատ հաճախ այս կամ այն արարողակարգային միջոցառումների ժամանակ տարբեր գործիչներ երկրի նախագահին կամ արտգործնախարարին փոխանցում են իր երկրի հրավերները։ Սա ընդունված մոտեցում է, եւ այս պահին այդ հարցի առնչությամբ ոչ մի խնդիր չեմ տեսնում»։ 
Քաղաքագետի գնահատմամբ, հրավեր անելուց եւ հատկապես հրավեր փոխանցելուց հետո գնդակը կրկին Թուրքիայի դաշտում է. «Այս տարի ապրիլի 23—ին Էրդողանը ելույթ ունեցավ եւ փորձեց գնդակը տեղափոխել Հայաստան, սակայն դրա պատասխանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերն էր։ Այս պահին էլ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, եւ քարոզչական առումով Թուրքիային շատ դժվար կլինի որեւէ ձեւով բացատրել, թե ինչու Էրդողանը չի մասնակցի եւ կմերժի հարաբերությունների կարգավորումը, այն պարագայում, երբ Հայաստանը փորձում է կրկին ինչ—որ դուռ բացել Թուրքիայի հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը»։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 464 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024