ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 12:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 31 » Եվրաինտեգրման ճանապարհով /Միջմշակութային համագործակցությունը՝ ԲԽ—ի նպատակ/
18:18
Եվրաինտեգրման ճանապարհով /Միջմշակութային համագործակցությունը՝ ԲԽ—ի նպատակ/

Նույն նպատակներով, բայց տարբեր մոտեցումներով. Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի գործունեությունը հենց այսպես է բնութագրվում։ Արդեն 10 տարի է, ինչ ԲԽ—ն զբաղված է միջմշակութային կապերի ստեղծմամբ։ «Կարեւորվում է ոչ այնքան Հայաստանում ներկայությունը, որքան Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ մշակութային կապերի հաստատումը։ Մշակութային ոլորտի մեր գործունեություն նպաստում է եվրաինտեգրմանը»,— երեկ Հայաստանում ԲԽ—ի գործունեության 10—րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։
«Եթե մարդիկ մասնակցություն են ունենում մեր ծրագրերին, հասկանում են մեր արժեքները, ուրեմն կարող ենք ասել, որ ընդհանուր մոտեցման կարիք ունեցող հարցերում կարող ենք ընդհանուր լեզու գտնել։ Իսկ եվրաինտեգրման գործընթացին աստիճանաբար ավելի մեծ ուշադրություն է դարձվում»,—նկատեց ՀՀ—ում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Լիչը։
ԲԽ—ի ներկայացուցիչները հաջողության նախապայմանը համարում են համագործակցությունը։ Արվեստի բնագավառում Բրիտանական խորհուրդը համագործակցում է «Ոսկե Ծիրան», «ՀայՖեստ», «Ռեանիմանիա» փառատոների հետ, կազմակերպվում ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակույթի առաջնորդների վերապատրաստման դասընթացներ եւ սեմինարներ։ Միայն նախորդ տարի արվեստի բնագավառի ծրագրերին մասնակցել, թատերական ներկայացումներն ու ֆիլմերը դիտել է շուրջ 450.000 մարդ։
Խորհուրդն իր ձեռագիրն ունի նաեւ կրթության եւ հասարակության բնագավառներում։ Այստեղ իրականացրած «WoMen in Politics», «EU skills» եւ «Active Citizens» ծրագրերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ Տասը տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը համակարգել է Չիվնինգ եւ Ջոն Սմիթ կրթաթոշակները՝ Միացյալ Թագավորությունում ուսանելու հնարավորություն ընձեռելով 96 մասնագետի։
Տասը տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը համակարգում է միջազգային ճանաչում ունեցող անգլերենի քննություններ՝ նախատեսված տարբեր մասնագիտությունների եւ անգլերենի տիրապետման տարբեր որակավորում ունեցող անձանց համար։ Միայն նախորդ տարի IELTS եւ այլ քննություններ հանձնել է ավելի քան 900 մարդ։
Այսքանով 10—ամյա կառույցն իր առաքելությունը դեռեւս ավարտված չի համարում։ Առաջիկայի համար նախատեսված ծրագրերն արդեն մշակվել եւ իրագործման են նախապատրաստվել։ Այսպես, Հայաստանում ԲԽ—ի գործունեության տասներորդ տարին նշանավորվելու է մշակութային եւ կրթական միջոցառումների շարքով, որոնք մեկնարկելու են փետրվարին եւ շարունակվելու ողջ տարվա ընթացքում։ Այդ միջոցառումների շարքին են դասվում Գաֆէսճեան արվեստի բացվող «Նորաձեւության ճանապարհ» ցուցահանդեսը, «Նա/Նե» լրագրողական մրցանակաբաշխությունը, որը կնշանավորվի մրցույթին ներկայացված նյութերի ռեկորդային քանակով եւ թեմատիկ մրցանակների ավելացմամբ։ Միջոցառումները կշարունակվեն Չարլզ Դիքենսի 200—ամյակին նվիրված ծրագրերով, որոնց ընթացքում դպրոցներում կկազմակերպվեն «Դիքենսյան ռինգ» քննարկումներ եւ կինոդիտումներ։ Կկազմակերպվի բրիտանական ֆիլմերի տասներորդ փառատոնը, որի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը նվիրված կլինեն 2012 թվականի օլիմպիական խաղերին։

Նախ՝ բարիդրացիական հարաբերություններ, հետո՝ 
ԵՄ անդամակցություն


ԵՄ—ին անդամակցելուց առաջ Թուրքիան պետք է բարեկամական հարաբերություններ հաստատի հարեւան պետությունների հետ։ «Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը մեզ համար կարեւոր հարց է դառնում։ Ուստի պատրաստ ենք օժանդակել ցանկացած նախաձեռնություն, որը կմերձեցնի Հայաստանին եւ Թուրքիային»,— հայտարարեց Քեթրին Լիչը։
Դեսպանի հայաստանյան ակնկալիքներն էլ վերաբերում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Կարեւորում եմ ՀՀ նախագահի՝ արդար եւ ազատ ընտրությունների անցկացման հանձնառությունը։ Մենք գիտենք, որ ԵՄ—ն եւ ԵԱՀԿ—ն լարված աշխատում են, որպեսզի գարնանը Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրությունները լինեն ամենաարդարն ու ազատը։ Սա հայ ժողովրդի համար շատ կարեւոր պահ է, որպեսզի նա եւս մեկ քայլ անի դեպի եվրաինտեգրում եւ ժողովրդավարություն»,–նշեց նա։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 504 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024