Եվրամիությունը
հետաքրքրված է համագործակցել Թբիլիսիի հետ` Վրաստանի, Թուրքիայի և
Բուլղարիայի միասնական էնէրգետիկ համակարգ ստեղծելու նպատակով, հայտնում է
apsny.ge-ն: Այդ մասին վրաց լրագրողներին Դավոսում հայտնել է էներգետիկայի
եվրակոմիսար Գյունտեր Էտինգերը Վրաստանի վարչապետ Գիլաուրիի հետ
հանդիպումից հետո:
Էտինգերի խոսքերով «էներգետիկան ԵվրոպաՅի և Վրաստանի համագործակցության
հիմնական կողմերից է»: Եվ քանի որ Վրաստանը տարածաշրջանի ամենակարևոր
տրանզիտային երկիրն է, ԵՄ-ն ցանկանում է համագործակցել Թբիլիսիի հետ`
ստեղծելու միասնական էներգետիկ ցանց Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի
միջև, ինչը շահավետ կլինի բոլոր երկրներին:
Վրաստանի վարչապետը քննարկել է նաև ադրբեջանական գազը Վրաստանի սևծովյան ափ
հասցնելու, այնտեղից էլ Ռումինիա և այլ եվրոպական երկրներ ուղարկելու
մասին առաջարկը:
|