ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 10 » Եվրոպա, թե՞ Ռուսաստան. այս է խնդիրը
16:01
Եվրոպա, թե՞ Ռուսաստան. այս է խնդիրը

Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին կայացած հանդիպումից եւ դրան հետեւած հայտարարություններից «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանի համար պարզ է դարձել, որ դեռեւս անորոշ է մնում Երեւանի պատասխանը՝ Եվրասիական միությանն անդամակցության մասին: Իսկ ավելի ստույգ՝ այս պահին մաքսային միությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երեւանի նման կրավորական կեցվածքը մեր զրուցակիցը հետեւյալ կերպ է բացատրում. «Պաշտոնական Երեւանը գիտակցում է, որ խորանալով նման գործընթացների մեջ՝ ինքը կարող է ուղղակի հարվածել իր արտաքին քաղաքականության եվրոպական առանցքին, որովհետեւ նախկինում արդեն իսկ հնչել են հայտարարություններ տարբեր դիվանագետների շուրթերից, որ Եվրասիական միությանը կամ մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն ուղղակի հակասության մեջ է եվրոպական ինտեգրման հետ: Եվ եթե Հայաստանն ընտրի Եվրասիական միությունը կամ մաքսային միությունը, ապա չի կարող մտածել խորը եվրոպական ինտեգրման մասին»: Ստեփան Սաֆարյանը սա է համարում պատճառը, որ նախկինում էլ Երեւանը «ոչ» է ասել եւ Եվրոպական միությանը, եւ մաքսային միությանը թեկուզ նախնական ձեւով միանալուն, բայց առաջարկել է ՌԴ-ին մտածել, որ Հայաստանը, որպես ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ պետություն, ինչ-որ գործիքների միջոցով նույնպես կարողանա օգտվել այդ միության հնարավորություններից: «Պատկերավոր ասենք՝ Երեւանն առաջարկում է այդ միության հետ հարաբերվելու «փափուկ գործիքներ», որոնք չեն վտանգի իր եվրոպական ուղղությունը»,- ասում է Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով. «Այն, որ Պուտինը Մոսկվայում հայտարարում է, որ գիտակցում է Հայաստանի խնդիրները, ընդհանուր սահման չունենալը, այնուամենայնիվ՝ համաձայն էր Հայաստանի հետ՝ մտածել այնպիսի հնարավորությունների մասին, որոնցից կարող է օգտվել Հայաստանը՝ մաքսային միության անդամ երկրների ձեռք բերած պայմանավորվածություններից»:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է հայաստանյան քաղաքական դաշտը պասիվ այս հարցում եւ չի փորձում կարծիք ձեւավորել, ինչու ոչ՝ նաեւ իր դիրքորոշմամբ ազդել ՀՀ իշխանության որոշման վրա կամ ամրապնդել նրա կրավորական կեցվածքը: Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Քաղաքական դաշտը եւ շատ կուսակցություններ արդեն վաղուց դադարել են արձագանքել արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող կարեւորագույն խնդիրներին: Ցավոք կամ միգուցե՝ բարեբախտաբար, փորձագետները եւ քաղաքացիական դաշտը շատ ավելի արագ են արձագանքում»: Ստեփան Սաֆարյանը համաձայնեց մեր դիտարկմանը, որ հայաստանյան քաղաքական դաշտի իներտ վիճակը հնարավորություն չի տալիս իշխանություններին ճիշտ որոշում կայացնել: «Կիսում եմ այդ գնահատականը, որովհետեւ ցանկացած իշխանություն, անկախ նրանից՝ սիրում ես նրան, թե ոչ, ընդունում ես, թե ոչ, արտաքին քաղաքականության մեջ կարեւորագույն հարցերում կողմնորոշվելիս, որպես կանոն, նկատի է ունենում քաղաքական ողջ սպեկտորի տեսակետները»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ին Եվրասիական միությանն անդամակցելու մասին առաջինը դիրքորոշում արտահայտեց «Նոր ժամանակներ» կուսակցությունը՝ դրական բնութագրելով դա, մինչեւ խորհրդարանական ընտրությունները կայացած իր համագումարում «Ժառանգությունը» արտահայտեց իր դիրքորոշումն այդ հարցում՝ «անմիտ» համարելով դա: Վերջերս հայտարարությամբ բացասական վերաբերմունք արտահայտեցին նաեւ «Ժառանգության» դաշնակից «Ազատ դեմոկրատները», ԲՀԿ-ն կողմ էր արտահայտվել: Տարբեր հարցազրույցներում այս մասին դրական է խոսել նաեւ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն «Առավոտի» հետ զրույցում հստակեցրեց, որ ԲՀԿ-ն կողմ չի արտահայտվել Եվրասիական միությանը ՀՀ-ի անդամակցությանը, այլ. «Ինչպեսեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչները՝ ի դեմս կուսակցության փոխնախագահի, ովքեր ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ մասնակցել են մոտ մեկուկես ամիս առաջ Կազանում կայացած այդ հանդիպմանը, ասել են, որ կողմ են քննարկումներին: Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ մաքսային միությանն անդամակցության խնդիրը բավականին լուրջ է, թեկուզեւ այն պատճառով, որ ընդհանուր սահման չունենք»: Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, տիկին Զոհրաբյանը նկատեց. «Ինձ համար շատ տարօրինակ կերպով դա տրանսֆորմացվեց մամուլում, որ ԲՀԿ-ն կողմ է, մնացածը՝ ոչ: Բայց մենք կողմ ենք քննարկումներին եւ կարծում ենք, որ պետք է ելնենք այդ կառույցի ՕԳԳ-ից: ԲՀԿ-ն կողմ է ինտեգրացիոն գործընթացներին ընդհանրապես՝ թե Եվրամիության տարածքում, թե ԱՊՀ, դա միանշանակ է, եւ մեր գնահատմամբ՝ այդ երկու տարբեր ինտեգրացիոն գործընթացները ոչ թե պետք է հակադրել միմյանց, այլ փորձել համադրել դրանք: Այսօր նույն ՌԴ-ն նորովի է կառուցում իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, եւ դրանք շատ դինամիկ զարգանում են հատկապես մի քանի ուղղություններով: ԲՀԿ-ն, այո, կողմ է ընդհանրապես տնտեսական ինտեգրացիոն այն գործընթացներին, որոնք մեր երկրի տնտեսության համար կարող են լինել օգտակար եւ շահավետ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 505 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024