ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 15.11.2019, 01:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 25 » Ֆրանսիան առաջ է գնում, Թուրքիան՝ հետ /Թուրքերի սպառնալիքները չեն խամրեցնում ֆրանսահայերի տոնական տրամադրությունը/
18:30
Ֆրանսիան առաջ է գնում, Թուրքիան՝ հետ /Թուրքերի սպառնալիքները չեն խամրեցնում ֆրանսահայերի տոնական տրամադրությունը/

«Ֆրանսիան վերին աստիճանի սխալ գործեց»,–հայտարարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո։ Ըստ թուրք դեսպանի՝ այդ որոշումը բացարձակապես ճիշտ չէ, կանխակալ է եւ անիմաստ.  «Այժմ մեր բոլոր հույսերը կապված են Սահմանադրական դատարանի հետ, օգտվելով մեր հնարավորությունից, դիմելու ենք նրանց»,–նշել է նա։
Բուրջուօղլուն, որը վերջերս շատ արագ է ճամպրուկները հավաքում, կրկին հիշեցրել է, որ եթե օրենքն այնուամենայնիվ հաստատվի, ապա երկկողմանի հարաբերություններին մեծ վնաս կհասցվի։ «Մեծապես կտուժի թուրք—ֆրանսիական բարեկամությունը։ Սակայն դրա համար մենք պատասխանատվություն չենք կրի, այլ՝ այս ամենի նախաձեռնողը։ Մենք՝ պետությունն ու կառավարությունը, կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները»,–ավելացրել է դեսպանը։
Ուր էր, թե Թուրքիան պատվով պարտվել իմանար։ Անկարան շարունակում է սպառնալիքներ ներկայացնել, փորձում է կասեցնել օրենքի հաստատումը։ Իսկ Ֆրանսիան բավականին լավ է ճանաչում Թուրքիային՝ նրանից չվախենալու համար։ Թե ինչ արժեքներ ունի Թուրքիան, Ֆրանսիան հաստատ գիտի, այստեղ նրանց օդեղեն ժողովրդավարությանն ու եվրոպական երկիր լինելուն չեն հավատում։ Այս գիտակցությունն է, որ թուրքերին կատաղության է հասցնում։
Ճարահատված Անկարան էլ սկսել է իր «խաղալիք սուրը» ճոճել։ Թե ինչով եւ ինչպես են սպառնում թուրքերը Ֆրանսիային, անգամ կարեւոր էլ չէ, երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին շատ ժամանակ չի էլ ծախսում այդ սպառնալիքներին պատասխան տալու համար։ Նա մի քանի անգամ խաղաղության եւ ողջամտության կոչ է արել, որը սակայն Անկարայի հարձակողական վերաբերմունքին է արժանացել։
Նույնիսկ օրենքին դեմ հանդես եկած ֆրանսիացի գործիչներն են Թուրքիային հանդարտվելու կոչ անում. այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն Անկարային սառնարյուն լինել է խորհուրդ տալիս։ Նա նշել է, որ ինքն անժամանակ է համարում այս օրենքը, բայց քանի որ Սենատն այն հավանության է արժանացրել, պետք է ընդունել այն առանց կտրուկ եւ ծայրահեղ քայլերի։
Չնայած, հաշվի առնելով այն կարճ ժամանակահատվածը, որը տրված է թուրքերին իրենց սրտի խոսքն ասելու համար, կարելի է թուրքերին խորհուրդ տալ մի քիչ էլ առիթից օգտվել ու հրապարակայնորեն խոսել այս թեմայի շուրջ. չէ՞ որ մի քանի օրից Ֆրանսիայի տարածքում միայն մտքում կարող են հերքել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ բարձրաձայնել համարձակվողներին 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում է սպառնալու։
Թուրքերն այժմ ջանքեր են թափելու հնարավորինս «փշոտ» դարձնել Սենատից նախագահի գրասեղան տանող ճանապարհը։ Իսկ մինչ այդ Ֆրանսիայի բոլոր լրատվամիջոցները խոսում են Հայոց ցեղասպանության մասին, հենց այս թեման է, որ դարձել է բազմաթիվ ԶԼՄ—ների եւ քաղաքացիների ուշադրության առանցքը։

Ֆրանսահայերը՝ տոնական տրամադրությամբ

Այս հաղթանակով ոգեւորված են բոլոր ֆրանսահայերն անխտիր։ Սա նաեւ ամբողջ համայնքի աշխատանքի արդյունքն է։ Մինչ Սենատի դիմաց հայերը հավաքվել էին աջակցելու սենատորներին, Բարձրագույն պալատի ներսում էին Ֆրանսիայում ճանաչում ունեցող հայ ներկայացուցիչներ։
Նշանակալի էր Մարսելի հայկական համայնքի ներկայացուցիչների թիվը, որոնց էր միացել նաեւ օրենքի հեղինակ Վալերի Բոուայեն։ Օրենքի հաստատումից հետո ֆրանսահայ գործիչները չափազանց ոգեւորված եւ հուզված էին։
Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը եւս իր ուրախությունն է հայտնել «պատմական հաղթանակի» առթիվ եւ ասել է, որ այս օրենքի հաստատումը հենց ճշմարտության հաղթանակ կարելի է կոչել։ «Թուրքիայի բազմաթիվ սպառնալիքներին Ֆրանսիան տեղի չտվեց, այսպիսով ապացուցելով, որ քաղաքակիրթ աշխարհում լույսն ավելի զորեղ է, քան՝ Թուրքիայի խավարը»,–ասել է նա։ Իր խոսքում նա նաեւ շեշտել է, որ այս օրենքը ոչ թե պառակտելու, այլ համախմբելու համար է, եւ որ այն պետք է ծառայի ազգերի միջեւ երկխոսություն ծավալելուն։ «Իսկ առանց հիշատակների հարգանքի երկխոսությունն անհնար կլինի»,–վստահ է Դ. Փարաքյանը։
Ուրախությունը չի խանգարում ֆրանսահայերին շարունակելու իրենց պայքարը։ «Մեր նախնիների համար ենք պայքարում եւ չենք դադարելու, իսկ օրենքը մեզ լիարժեք իրավունք է տալու արդարության հասնելու համար»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշել էր ֆրանսհայկական «Նոր սերունդ» կազմակերպության ղեկավար Եղիշե Գորիսյանը։
Այժմ էլ այս կազմակերպության երիտասարդները համախմբվելու են ոգեւորելու Ֆրանսիայի նախագահին՝ ինչքան հնարավոր է արագ ստորագրել փաստաթուղթը։
Ի դեպ, փորձեցինք կապ հաստատել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան հետ իրադրության հետ ծանոթանալու համար, բայց զանգերին պատասխանող չեղավ։ Գուցե այնտեղ զբաղված են հայրենիք տանող տոմսեր ամրագրելով։ hhpress.am
Էլլադա ՂՈՒԿԱՍՅԱՆ
Փարիզ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 286 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019