ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 26 » Ֆրանսիայի քայլն օժանդակություն կստանա Եվրոպայի եւ աշխարհի երկրների կողմից
17:40
Ֆրանսիայի քայլն օժանդակություն կստանա Եվրոպայի եւ աշխարհի երկրների կողմից

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մեխանիզմ է կանխարգելու մարդկության դեմ հանցագործությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «France Press»—ը, նման հայտարարությամբ Լատվիայում երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Այդ կարեւոր քայլը Ֆրանսիայի կողմից ոչ միայն ողջունելի է, այլեւ պետք է օժանդակություն ստանա Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի երկրների կողմից»,–հայտարարել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին հարկավոր է Թուրքիայի հետ ընդհանուր պատմության այդ էջը թերթել, բայց ոչ թե ժխտման ճանապարհով, այլ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։
«Մենք իսկապես հուսով ենք, որ կգա այն օրը, երբ Թուրքիան ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,–նշել է նա։ Իր հերթին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը նշել է, որ Հայաստանի եւ Լատվիայի ծանր պատմության մեջ նմանություններ կան եւ «տվյալ հարցում մենք հասկանում ենք հայ ազգի ցավը»։ «Եթե նույնիսկ դա շատ դժվար է, ամենից լավը ակադեմիական մակարդակով ընդհանուր անցյալի քննարկում կազմակերպելն է, այլ ոչ թե հարցը քաղաքականացնելը»,–ավելացրել է նա։ Նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով գտնվում է Լատվիայում եւ Լիտվայում։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 471 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024