ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 21:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 27 » Գործող հայկական ԱԷԿ—ը կշարունակի աշխատել /Հաստատվել են շահագործման ժամկետի երկարացման պահանջները/
10:30
Գործող հայկական ԱԷԿ—ը կշարունակի աշխատել /Հաստատվել են շահագործման ժամկետի երկարացման պահանջները/

Հայկական ատոմակայանի 2—րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը սկսվեց ընթացիկ տարվա կառավարության 2012թ. ապրիլի որոշմամբ։ Իսկ երկու օր առաջ գործադիրը հաստատեց շահագործման նախագծային ժամկետի երկարացման պահանջները, որոնց կատարմամբ էլ կապահովվի մեր կայանի հետագա անվտանգ շահագործումը։
Մինչ ներկայացնելը, թե ինչ պահանջներ են դրանք, հիշեցնենք, որ մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք, թե եթե մինչեւ 2016թ. չհասցնենք ունենալ նոր ԱԷԿ, ապա հարկ է մտածել գործողի ժամկետը երկարացնելու մասին, եւ որ դա ամենեւին էլ վտանգավոր չէ համապատասխան ստանդարտների պահպանման պարագայում։ Ավելին՝ գործող էներգաբլոկի թողարկումը հետաձգելու տարբերակը լիովին իրագործելի է, քանզի, նախեւառաջ, նախկինում ընդունված շահագործման 30 տարվա ժամկետը նախնական էր, եւ հետո՝ միջուկային էներգաբլոկների շահագործման փորձը վկայում է, որ ռեակտորի իրանի մետաղը նեյտրոնային հոսքի տակ, ինչպես ենթադրվում էր, զգալի փոփոխության չի ենթարկվում։ Ու բացի այդ, ատոմային էներգաբլոկների շահագործման ժամկետները երկարացնելու օրինակներ աշխարհում շատ կան. օրինակ՝ 15 տարով ավելացվել է Լովիզայի, Նովովորոնեժի եւ Պակշի ԱԷԿ—ների էներգաբլոկների շահագործումը։
Այսպիսով, ըստ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի, ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր մեր երկրի օրենսդրությունը չունի, քանզի գործընթացը նոր է։ Նշված պահանջների մշակման ժամանակ ուսումնասիրվել են Ռուսաստանի Դաշնության՝ Հայկական ԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի նման էներգաբլոկներ ունեցող, ԱէԿ—ների շահագործման նախագծային ժամկետի երկարացումը կարգավորող փաստաթղթերը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (անգլերեն հապավումը՝ ՄԱԳԱՏԵ) անվտանգության համապատասխան ստանդարտները։ Համալիր միջոցառումներ կարվեն, որով կփաստվի էներգաբլոկի տեխնիկական գործոնների բավարար լինելը ԱԷԿ—ի հետագա շահագործման համար։
Գանք պահանջներին. էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի ավարտից առնվազն 4 տարի առաջ շահագործող կազմակերպությունը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնին պետք է ներկայացնի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հայտ եւ համառոտ ծրագիր։ Շահագործման լրացուցիչ ժամկետը պետք է սահմանվի՝ հաշվի առնելով տեխնիկական եւ տնտեսական գործոնները, այդ թվում՝ էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում անվտանգության ապահովման հնարավորությունը, էներգաբլոկի չվերականգնվող եւ չփոխարինվող տարրերի անհրաժեշտ մնացորդային ռեսուրսի առկայությունը, շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող աշխատած միջուկային վառելիքի լրացուցիչ քանակի պահման հնարավորությունը, լրացուցիչ ժամկետի ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման հնարավորությունը, շահագործումից հանելու ժամանակ անվտանգության ապահովման հնարավորությունը (չվերականգնվող տարրը այն տարրն է, որի աշխատունակության վերականգնման իրականացումը նախատեսված չէ տեխնիկական փաստաթղթերով կամ տնտեսապես նպատակահարմար չէ, իսկ չփոխարինվող տարրը այն տարրն է, որի փոխարինումը անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար)։
Էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը պետք է իրականացվի երկու փուլերով։ Առաջին փուլի ընթացքում էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման տեխնիկական հնարավորությունն է գնահատվում, իսկ երկրորդի ժամանակ էներգաբլոկը կնախապատրաստվի շահագործման լրացուցիչ ժամկետին։ Շահագործող կազմակերպությունը պետք է համալիր հետազոտի էներգաբլոկը, գնահատի անվտանգությունը։
Ինչպես բացատրում են մասնագետները, համալիր հետազոտման պետք է ենթարկվեն էներգաբլոկի անվտանգության I, II եւ III դասերի տարրերը։ I դասի տարրերը ջերմանջատիչ տարրերն են եւ ԱԷԿ—ի այն տարրերը, որոնց խափանումները արտանախագծային վթարների ելակետային պատահարներ են եւ անվտանգության համակարգերի նախագծային գործառնության պայմաններում բերում են նախագծային վթարների համար սահմանված ջերմանջատիչ տարրերի վնասման սահմանների գերազանցմանը։ II դասի տարրերը ԱԷԿ—ի այն տարրերն են, որոնց խափանումները, անվտանգության համակարգերի նախագծային գործառնության պայմաններում, հաշվի առնելով նախագծային վթարների համար սահմանված խափանումների քանակը, նախագծային վթարների համար որոշված սահմաններում ջերմանջատիչ տարրերի վնասման ելակետային պատահարներ են։ Նաեւ՝ անվտանգության համակարգերի այն տարրերն են, որոնց եզակի խափանումները անվտանգության համակարգերի գործառույթի չկատարման պատճառ են։ III դասի տարրերը անվտանգության համար կարեւոր այն տարրերն են, որոնք ընդգրկված չեն անվտանգության I եւ II դասերում։ Նաեւ՝ ԱԷԿ—ի ռադիոակտիվ նյութեր պարունակող տարրերն են, որոնց խափանման արդյունքում շրջակա միջավայր ռադիոակտիվ նյութերի արտանետումները գերազանցում են ճառագայթային անվտանգության նորմերը։ Համալիր հետազոտման ընթացքում պետք է գնահատվի նաեւ այդ տարրերի տեխնիկական վիճակը, որոշվեն այն տարրերը, որոնց ռեսուրսը սպառվում է նախագծային շահագործման ժամկետից։
Հավելենք, որ համալիր հետազոտման շրջանակներում պետք է շահագործման լրացուցիչ ժամկետի ընթացքում աշխատած միջուկային վառելիքը պահելու հնարավորությունը գնահատվի, պահեստարանների անվտանգությունը վերագնահատվի։
Կայանի անվտանգության գնահատումն էլ է բավականին մանրամասն արվում։ Պետք է բացահայտվեն անվտանգության հիմնախնդիրները եւ որոշվեն էներգաբլոկի անվտանգության վրա դրանց ազդեցության աստիճանը։ Էներգաբլոկի անվտանգության I, II եւ III դասերի, այդ թվում արդիականացված համակարգերի (տարրերի) եւ փոխարինված տարրերի փորձարկումներն էլ պետք է անի շահագործող կազմակերպությունը։
Ամենավերջում պետք է կազմվի անվտանգության հիմնավորման հաշվետվություն, որը պետք է ներառի էներգաբլոկի անվտանգության փաստացի վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, էներգաբլոկի արդիականացման եւ անվտանգության բարձրացման միջոցառումների արդյունավետության գնահատումը, էներգաբլոկի անվտանգությունն ապահովող կառույցների, համակարգերի եւ տարրերի տեխնիկական վիճակի ու մնացորդային ռեսուրսի գնահատումը։ Նաեւ պետք է հաստատել, որ էներգաբլոկի աշխատանքի փաստացի ազդեցությունը անձնակազմի, բնակչության եւ շրջակա միջավայրի վրա չի գերազանցում ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում գործող իրավական ակտերով սահմանված անվտանգության սահմանները։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 425 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024