ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 15.11.2019, 00:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 28 » Համոզիչ տնտեսական ռազմավարություն /Իտալական հեղինակավոր ընկերությունները ցանկանում են գործակցել ՀՀ—ի հետ/
13:11
Համոզիչ տնտեսական ռազմավարություն /Իտալական հեղինակավոր ընկերությունները ցանկանում են գործակցել ՀՀ—ի հետ/

Երեկ Հայաստանում բացվեց հայ—իտալական առեւտրաարդյունաբերական ասոցիացիայի գրասենյակը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ պալատի բացմանը ներկա էին ՀՀ—ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Իտալիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Մարտա Դասսուն, ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ—ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին առեւտրաարդյունաբերական ասոցիացիայի բացումը կարեւոր հիմնաքար համարեց հայ—իտալական համագործակցության համար։
«Պալատի ստեղծումն իր գագաթնակետին հասցրեց հայ գործարարների եւ դեսպանության համագործակցությունը, որտեղ նկատելի է փոխըմբռնումը։ Այս ծրագրով ապացուցվեց, որ կա ցանկություն քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը շարունակելու համար»,–նշեց դեսպանը։ Նրա խոսքով՝ ասոցիացիայի դերն ու նշանակությունը չպետք է գնահատել միայն տնտեսական առումով, քանի որ երկու երկրների հարաբերությունները կարեւորվում են նաեւ պատմամշակութային խոր արմատներով։
Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, նախարարի տեղակալ Մարտա Դասսուն համոզմունք հայտնեց, որ հայ գործարար շրջանակների ներդրումները մեծ նշանակություն կունենան հայ—իտալական հարաբերությունների վրա։
Հայ—իտալական առեւտրաարդյունաբերական ասոցիացիան ներկայացնելու է իր բոլոր անդամների շահերն ու իրավունքները, համակարգելու անդամների գործունեությունը։ Ասոցիացիայի անդամների թիվը հասնում է 23—ի, սակայն 2013թ. ընթացքում կընդլայնվի՝ ներգրավելով այլ իտալական ընկերությունների։ Այդ նպատակին ծառայելու համար միությունը կազմակերպելու է միջոցառումներ, սեմինարներ, քանի որ Իտալիայի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները նպատակ ունեն Հայաստանի հետ համագործակցելու շինարարության, գյուղատնտեսության եւ ագրոարդյունաբերության ոլորտներում։
«Հայաստանի մշակած տնտեսական ռազմավարությունն ինձ համար շատ համոզիչ է։ Ես Հայաստան եմ ժամանել՝ փոխանցելու Եվրոպայի լավ ապագայի մասին դիտարկումներ։ Եվրոպան կկարողանա հաղթահարել ճգնաժամը նաեւ Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի ջանքերի շնորհիվ»,–նշեց Դասսուն։ Ըստ նրա՝ Իտալիան պահում է ամուր գործակցային հիմքեր Արեւելյան գործընկերության անդամ երկրների, մասնավորապես, Հայաստանի հետ։ Նա ընդգծեց, որ Հայաստանի պետական կառույցները խիզախորեն են գործակցում Բրյուսելի հետ Ասոցացման պայմանագրի շուրջ։
ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ հայ—իտալական հարաբերությունները զարգանում են գործնական դաշտում։
«Սեպտեմբերին ծրագրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի այցը Իտալիա, որտեղ օրակարգային գլխավոր հարցն առնչվելու է երկու երկրների տնտեսական հարաբերություններին։ Հռոմում կանցկացվի հայ—իտալական գործարար համաժողով»,—տեղեկացրեց Մնացականյանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքական առումով եւս Հայաստանի ու Իտալիայի հարաբերությունները զարգանում են, որի ապացույցն է Դասսուի այցը Հայաստան։
ՀՀ ԱԳ փոխնախարարը նկատեց, որ հայ—իտալական հարաբերությունները կարեւոր հանգրվան կարող են ունենալ հոկտեմբերին, երբ Իտալիայի ֆուտբոլի հավաքականը ժամանի Հայաստան։
«Մենք կմրցենք դաշտում, սակայն անկախ խաղի հաշվից՝ մեր ժողովուրդները կշփվեն միմյանց հետ։ Այդուհանդերձ, վստահ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ է տանելու»,—նշեց Մնացականյանը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 186 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019