ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 29 » Հանուն պետության եւ ժողովրդի /Այս սկզբունքով պետք է գործեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը/
11:04
Հանուն պետության եւ ժողովրդի /Այս սկզբունքով պետք է գործեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը/

Նոր՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովը կշարունակի այն բոլոր դրական ավանդույթները, որոնք եղել են նախկին գումարման ազգային ժողովներում։ Նոր ԱԺ—ն կունենա իր նոր ոճը, սակայն կարեւորը ձեւը չէ, այլ բովանդակությունը. պետք է ընդունվեն հասարակության համար կարեւոր օրենքներ, եւ բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը պետք է լինի քաղաքական մշակույթի շրջանակներում եւ միտված լինի մեր հասարակության խնդիրների լուծմանը։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը երեկ Սարդարապատի հուշահամալիրում պատասխանեց լրագրողների քաղաքական հարցերին։ Նա հավաստիացրեց, որ կառավարության կազմի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն մայիսի 30—ի երեկոյան։
«Այդ օրը տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում կքննարկվեն ԱԺ—ի եւ կառավարության հետ կապված հարցեր։ Մայիսի 31—ին կառավարությունը հրաժարական կտա, եւ օրենքով սահմանված կարգով կձեւավորվի նոր կառավարություն։ Սակայն հաղթանակած Սարդարապատում ես հաղթանակած կուսակցության անունից պետք է ասեմ, որ ՀՀ վարչապետի եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնները կմնան ՀՀԿ—ի տնօրինության տակ, որովհետեւ այս ընտրություններին կուսակցությունը ստացավ ընտրողների գերակշիռ մեծամասնության վստահության քվեն, ուստի Հանրապետականը, որպես պատասխանատու ուժ, իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը թե օրենսդիրում եւ թե գործադիրում»,–ասաց Է. Շարմազանովը։
Պատասխանելով հարցին, թե կդառնա՞, արդյոք, ԲՀԿ—ն ընդդիմություն, թե ոչ, Շարմազանովը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այլ քաղաքական ուժերի գործելաոճը. ժամանակը ցույց կտա, «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմությո՞ւն է, իշխանությո՞ւն է, կառուցողական դաշտո՞ւմ է, թե՞ ոչ։
«Առաջիկա ամիսներին ԱԺ—ում հնարավորություն կունենաք հետեւելու բոլոր վեց խմբակցությունների աշխատանքին եւ ինքներդ ամեն ինչ կտեսնեք։
Ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմությունը վատ է, իշխանությունը՝ լավ, կամ՝ հակառակը։ Կարելի է լինել ընդդիմություն եւ պետության համար շատ լավ բաներ անել, կարելի է լինել իշխանություն եւ ոչինչ չանել, եւ հակառակը։ Սակայն ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը պետք է գործեն հանուն պետության եւ ազգի»,–ասաց նա։
Ա. Գ.

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 501 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024