ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2019, 22:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [582]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [459]
Մշակույթ [14]
Հասարակություն [762]
Սպորտ [1]
Տեսակետ [47]
Տարածաշրջան [73]
Զանազան [176]
Քաղաքականություն [607]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 27 » Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ
17:32
Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ
Տիգրան Թորոսյան

Ի՞նչն է խանգարում այսօր Հայաստանում 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելուն։

Ակնհայտ է, որ որևէ օրենքում փոփոխություն հնարավոր է անել միայն խորհրդարանում անհրաժեշտ թվով աջակցող պատգամավորների առկայության դեպքում: Այսօր Ազգային ժողովում իշխանությունն ունի ձայների բացարձակ մեծամասնություն, և պարզ է, որ եթե որևէ առաջարկ չի ընդունվում, ապա միայն այն պատճառով, որ իշխանությունը դեմ է: Ընդ որում` չներկայացնելով որևէ ողջամիտ բացատրություն:

–Բացատրություն եղավ, թե բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելը հակասում է մեր երկրի Սահմանադրությանը։

–Ոմանց անհեթեթ բացատրություններին` կապված սահմանադրական նորմերի ու այլ բաների հետ, որոնցից իրենք որևէ պատկերացում չունեն, չարժե անգամ անդրադառնալ:

–Այդ դեպքում դեմ լինելու պատճառը ո՞րն է։

–Պատճառը միանգամայն պարզ է. դեռևս ընտրությունը չսկսված, ըստ ձևավորված ավանդույթի, մեծամասնական ընտրություններում կատարվող մեծածավալ ծախսումների թելադրանքով, իշխանությունն ունենում է խորհրդարանի տեղերի 30 տոկոսը: Այսինքն՝ ակնհայտորեն աղճատվում է խորհրդարանում քաղաքական ուժերի համապատասխանությունը հասարակության քվեարկությանը: Այս խորապատկերի վրա թվում է, թե ընդդիմությունը գտել է ընտրություններից առաջ ձայներ շահելու համար հարմար և արդարացի թեմա` պահանջելով հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություններ: Սակայն կա երկու շատ ավելի կարևոր հանգամանք:

–Որո՞նք են այդ հանգամանքները։

–Առաջին. գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը կվարվեին, իսկ ոմանք էլ արդեն վարվել են այնպես, ինչպես այսօրվա իշխանությունները, պարզապես այսօր նրանք այդ հնարավորությունները չունեն: Պատահական չէ, որ ընդդիմությունը գրեթե երբեք չի փորձել օգտագործել այն միակ մեխանիզմը, որով կարելի է քաղաքական պայքար մղել փողի տոպրակի դեմ:

–Օրինա՞կ։

–Եթե ընդդիմությունը փորձի միասնաբար առաջադրել և պաշտպանել թեկնածուների, ովքեր ճանաչված են ու հարգանք ունեն հասարակության մեջ` առանց հաշվի առնելու նրանց կուսակցական պատկանելությունը, ապա կարող է հաջողությամբ պայքարել մեծամասնական տեղերի բաշխման «ավանդական» եղանակի դեմ: Նախորդ մի քանի ընտրությունների ժամանակ նման բան կազմակերպելու փորձեր եղել են, սակայն շատ արագ տապալվել են, քանի որ կուսակցությունների բացարձակ մեծամասնությանը հետաքրքրում են ոչ թե պատգամավորների որակները, աշխատանքը և այլն, այլ միայն մեկ բան՝ ինչքա՞ն տեղ կունենան իրենք խորհրդարանում: Այդ առումով, անկեղծորեն ասած, ես չեմ հավատում հարյուրտոկոսանոց համամասնականի պահանջի այս նոր ալիքի անկեղծությանը, առնվազն դրա մասնակիցների մեծամասնության դեպքում:

–Իսկ երկրորդ հանգամանքը ո՞րն էր։

–Երկրորդ հանգամանքն ավելի կարևոր է. նա, ով գոնե տարրական պատկերացում ունի ընտրական և ընդհանրապես քաղաքական համակարգերի մասին, հիանալի պատկերացնում է, որ Հայաստանի անմխիթար վիճակը մեծամասնական տեղերի հետևանքը չէ: Վստահաբար կարելի է պնդել, որ եթե հանկարծ վաղը հրաշքով Հայաստանում հաստատվի հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգ, ապա դրանից երկրի վիճակը չի փոխվի: Ավելին՝ խնդիրը անգամ մեծահարուստների ներկայությունը չէ խորհրդարանում` մեծամասնական ընտրակարգով: Ուշադիր նայողը այսօր էլ մեծահարուստների կտեսնի, ովքեր խորհրդարան են եկել համամասնականով, և ոչ մեծահարուստների, ովքեր իրենց «պատգամավորական» գործունեության ողջ ընթացքում ծպտուն չեն հանել, ոչ էլ կարող էին դա անել: Մեծահարուստներին թիրախ դարձնելը իրական խնդիրներից ուշադրություն շեղելու նպատակ ունի: Հետևողականորեն արժեզրկում և բովանդակազրկում են խորհրդարանը և հատկապես՝ քաղաքական մեծամասնության իմաստն ու նպատակը:

–Հետևաբար՝ Հայաստանի ամենալուրջ խնդիրը ո՞րն է։

–Նրանք, ովքեր հետևում են խորհրդարանի աշխատանքին, չեն կարող չնկատել, որ վերջին մի քանի տարիներին բանավեճերը խորհրդարանում վերացել են, խորհրդարանական մեծամասնությունը դիմազրկվել է, ելույթներ չի ունենում որևէ քիչ թե շատ լուրջ, քաղաքական նշանակություն ունեցող հարցի, անգամ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Այն վերածվել է քվեարկության մի մեծ կոճակի, որը սեղմվում է՝ անկախ հարցի բովանդակությունից, նշանակությունից ու հետևանքներից: Հայաստանի ամենալուրջ խնդիրը իրական քաղաքական կյանքի բացակայությունն է, կուսակցությունների ներսում, միջկուսակցական հարաբերություներում և կուսակցություններ – հասարակություն հարաբերություններում հանրահայտ սկզբունքների ու արժեքների բացակայությունն է: Հայաստանի բազմակուսակցական համակարգը վերջնականորեն այլասերվել է և դարձել ԽՄԿԿ ամենաանկումային վիճակի տարատեսակ ծաղրանկարային նմանակումների համախումբ, որտեղ տիրապետող է կեղծիքն ու տգիտությունը` ամենուրեք և ամեն ինչում: Սա՛ է Հայաստանի ողբերգությունը, որը հեռու չէ աղետի վերածվելու շեմից: Անգամ եթե վաղը հրաշքով որևէ մեկը չմիջամտի առաջիկա ընտրություններին, ապա նոր ձևավորված իշխանությունը լինելու է նույնքան տգետ, ագահ ու ապաշնորհ, քանի որ այն ծնող միջավայրը՝ բազմակուսակցական համակարգն է այդպիսին: Ապագայի վերաբերյալ դրական հույսեր կարող են առաջացնել միայն այդ արատները չունեցող կուսակցությունները:

2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք։ Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։

Կարծում եմ՝ նախորդ հարցին պատասխանելուց հետո անհրաժեշտություն չկա բացատրելու, որ պատգամավոր դառնալն ինձ համար ինքնանպատակ չէ: Պատգամավորի աշխատանքը քաղաքական գործունեություն է, իսկ դա իմաստավոր և արդյունավետ է թիմային աշխատանքի դեպքում: Թեև եղել են մի քանի առաջարկներ՝ ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ, սակայն դեռևս վերջնական որոշում չունեմ: Կմասնակցեմ միայն այն դեպքում, եթե համընկնեն իմ և հնարավոր թիմակիցների հիմնական սկզբունքները, արժեքներն ու պատկերացումները քաղաքական գործունեության վերաբերյալ: Սակայն եթե անգամ չառաջադրվեմ առաջիկա ընտրություններին, անելիքներ շատ ունեմ այլ ոլորտներում, մասնավորապես՝ քաղաքագիտության: 7or.am

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 249 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019