ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 20 » Հայաստանն անհանգստացած է /Եզդիների հանդեպ բռնություններն անթույլատրելի են/
10:13
Հայաստանն անհանգստացած է /Եզդիների հանդեպ բռնություններն անթույլատրելի են/

Հայոց ցեղասպանությունից համարյա հարյուր տարի անց աշխարհում գրեթե ոչինչ չի փոխվել։ Կրկին ականատես ենք լինում զանգվածային բռնությունների։ Այս անգամ տուժողները Իրաքի հյուսիսում ապրող եզդիներն են։  
Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքերով՝ Իրաքի հյուսիսում բնակվում է 1 մլն 300 հազար եզդի, սակայն այսօր նրանք ստիպված լքել են իրենց բնակավայրերը, մի մասին հաջողվել է փրկվել՝ հասնելով սարերը, իսկ մյուս մասը սպանվել է։ Դաժանաբար սպանում են կանանց, երեխաներին, ծերերին. «Սարսափելի վիճակ է։ Չնայած ինձ ասացին, որ ԱՄՆ զինուժը օգնություն է ցուցաբերում, սակայն դա բավարար չէ։ Եթե ԱՄՆ—ը ցանկանա, ապա միանգամից այս հարցին լուծում կտա»։
Թամոյանի խոսքով, մուսուլմանների նպատակն է այդ տարածքում վերացնել ազգային փոքրամասնություններին եւ Քուրդիստան ստեղծել։
Եզդիների միության նախագահը դիմեց բոլոր ազգերին ու գերտերություններին, որպեսզի ուշադրություն դարձնեն իրենց խնդրին։ Ազիզ Թամոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, ինչպես նաեւ մի շարք կուսակցությունների՝ եզդիների խնդրին արձագանքելու համար։
Եզդիների հոգեւոր առաջնորդ, շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ այսօր եզդիների նկատմամբ ցեղասպանություն է կատարվում միայն նրա համար, որ նրանք արեւապաշտ են։ Նրա խոսքերով՝ եզդիները դարձել են մի քանի մարդկանց քաղաքական եւ տարածքային շահի զոհ, եւ ամենը Իրաքի, Թուրքիայի նախագահների կողմից է ծրագրված։
Ինչ վերաբերում է փախստականներին տարածք տրամադրելուն, ապա Իրաքից ոչ մի եզդի Հայաստան չի եկել։ Նման խնդիր դեռեւս չկա՝ ոչնչացումից փրկվելու համար եզդիների համար միջանցք են բացում դեպի Սիրիա կամ եվրոպական երկրներ։
Եզդիների հարցը Հայաստանի համար դարձել է մտահոգիչ օրակարգային խնդիր, քանի որ եզդի ժողովրդի ներկայացուցիչներն ապրում են նաեւ Հայաստանում։ Այստեղ 60 հազար եզդի է բնակվում, եզդիերեն թերթ է հրապարակվում եւ ռադիոհաղորդում է հեռարձակվում։ Երեւանում գործում է եզդիերենի եւ եզդիների պատմության ուսուցման կենտրոն։ 
Արցախի Հանրապետությունը եւս պատրաստ է իր հնարավորության սահմաններում օգնելու եզդի փախստականներին։ Այս մասին «Tert.am»—ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նախեւառաջ քաղաքական գնահատական պետք է տալ այն ամենին, ինչ տեղի է ունենում։
«Այն, ինչ կատարվում է եզդիների հետ, դա կատարվում է հայության հետ, ես այդպես եմ գնահատում, որովհետեւ մենք չենք կարող տարանջատել մեր ճակատագրերը։ Հետեւաբար, Իրաքում կատարվում է եզդիների ցեղասպանություն, եւ հաշվի առնելով այդ ժողովրդի՝ մեզ այդքան մոտիկ լինելը, դա կարելի է համարել հայոց ցեղասպանություն, դա նույն երեւույթն է։ Դատապարտում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում եզդի ժողովրդի հետ։ Միջազգային հանրությանը եւ բոլոր պետություններին, որոնք լծակներ ունեն այնտեղ, կոչ ենք անում օգնել եզդի ժողովրդին»։ 
Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս պահին դեռ որեւէ մեկը օգնության համար չի դիմել։ «Բայց եթե դիմի, մեր ուժերի ներածին չափով կփորձենք օգնել։ Սա մեր պարտքն է ե՛ւ որպես մարդասիրական պետություն, ե՛ւ որպես եղբայրական ազգ։ Մենք ոչ թե կոչ ենք անում եզդիներին թողնել իրենց պատմական հայրենիքը, այլ ասում ենք՝ մենք ձեզ հետ ենք ե՛ւ բարոյապես, ե՛ւ ամեն ձեւով, եւ եթե որեւէ մեկը ցանկություն հայտնի գալ Արցախ կամ Արցախից որեւէ աջակցության կարիք ունենա, մենք պատրաստ ենք»,–հայտարարեց Դավիթ Բաբայանը։
Եզդիների հարցը մտահոգում է նաեւ սփյուռքահայերին։ Նրանք ակտիվ կերպով աջակցում են եզդիներին։ Փարիզում՝ Սեն Լորանի եկեղեցու առջեւ մոտ 1.200 ցուցարար է հավաքվել՝ «Մենք բոլորս եզդի ենք», «Ազատել Օջալանին», «Տագնապ՝ ցեղասպանություն է» կարգախոսներով։
Ցույցի ընթացքում, որը կազմակերպել էր Ֆրանսիայի քրդական միավորումների ֆեդերացիան՝ ի նշան եզդիների հետ համերաշխության, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը հայտարարել է, որ «հայկական համայնքը սարսափ եւ վրդովմունք է ապրում՝ տեսնելով զանգվածային հանցագործությունները»։ Նա ողջունել է քուրդ ժողովրդի դիմադրությունը, որը դե ֆակտո «օգնության ձեռք է այդ հողերում ապրող բոլոր ժողովուրդների համար»։
«Արդյոք ընդունելի՞ է, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մենք տեսնենք, թե ինչպես են մարդիկ փախչում սեփական հողերից՝ խուսափելու այդչափ վայրագ ու հետադիմական գաղափարախոսության ավերիչ հետեւանքներից»,–իր ելույթում ասել է Արա Թորանյանը։
Նա նաեւ կոչ է արել հիշել հայերին, ասորիներին, պոնտոսցի հույներին, եզդիներին, ալեւիներին եւ քրդերին, որոնց հետապնդել են տարբեր երկրներում։
Արեւմտյան Եվրոպայի այլ երկրներում եւս խոսում են եզդիների պաշտպանության մասին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան իր դերը կխաղա այդ գործընթացում։
Նա նկատել է, որ Իրաքում հուսահատ դրություն է, պետք է հասկանալ, թե մարդկանց լեռներից ինչպես ապահով վայր փոխադրել։ Նա ընդգծել է, որ խոսքը զուտ հումանիտար գործողության մասին է։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 452 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024