ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 20.09.2019, 01:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [589]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [459]
Մշակույթ [15]
Հասարակություն [778]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [74]
Զանազան [182]
Քաղաքականություն [609]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 21 » Հայաստանն ու Հորդանանը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի բնագավառում /ՀՀ կառավարությունը հաստատել է համաձայնագիրը/
17:42
Հայաստանն ու Հորդանանը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի բնագավառում /ՀՀ կառավարությունը հաստատել է համաձայնագիրը/
ՀՀ գործադիր իշխանությունը երկու օր առաջվա նիստում որոշեց հավանության արժանացնել մեր կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկը։ Երեկ մենք որոշ մանրամասներ ճշտեցինք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից։
Ըստ այդմ, ատոմային էներգիայի հետազոտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկը ներկայացվել է Հորդանանի ատոմային էներգիայի հանձնաժողովի փոխնախագահ Քարամ Աջաջի կողմից։ ՀՀ եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունները, նշելով, որ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը օժանդակում է տնտեսության բազմակողմանի զարգացմանը, ինչպես նաեւ նպաստում է գիտատեխնիկական նորագույն մշակումների, առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը եւ հնարավորություն է տալիս պահպանելու օրգանական վառելիքի բնական պաշարները, նպատակահարմար են գտել համագործակցել հետեւյալ ուղղություններով՝ 1. իրենց տարածքներում միջուկային էներգաբլոկների կառուցման, դրանց անվտանգ շահագործման եւ տեխնիկական ցուցանիշների բարելավման, 2. ռադիոակտիվ թափոնների վերամշակման եւ պահպանման, 3. ԱԷԿ—ների անվտանգության ապահովման նորմատիվ—տեխնիկական փաստաթղթերի մշակման, 4. միջուկային եւ ճառագայթային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության, 5. բժշկության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության բնագավառներում միջուկային նյութերի եւ տեխնոլոգիաների կիրառման, 6. փորձի փոխանակման եւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման բնագավառներում, 7. գիտության եւ տեխնիկայի բնագավառում հիմնարար ու կիրառական հետազոտությունների զարգացման, 8. ինչպես նաեւ հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործմանը տեղեկացնելու հարցերում։
Համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է, որ ատոմային էներգետիկայի բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցությունը կծառայի ատոմային էներգիայի միայն խաղաղ նպատակներով օգտագործմանը եւ չի գործածվի միջուկային զենքի եւ այլ միջուկային պայթուցիկ սարքերի ստեղծման համար։ Համաձայնագրով կարգավորվում են ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության ընթացքում առեւտրային կապերի եւ երկկողմ օգնության ծրագրերի շրջանակներում իրականացվող ներմուծումների պայմանները, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության եւ բաշխման, իրենց պետությունների տարածքով միջուկային նյութերի տարանցիկ տեղափոխումներին առնչվող հարցերը։
Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, համագործակցության ընթացքում երկու կողմերը պարտավորվում են չօգտագործել փոխանցվող սարքավորումները, նյութերը եւ երկակի նշանակության տեխնոլոգիաները կամ նրանցից վերարտադրված ցանկացած կրկնօրինակը միջուկային պայթուցիկ սարքավորումների հետ կապված յուրաքանչյուր գործունեությունում։ Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է նախնական թույլտվություն խնդրել մյուս կողմից միջուկային գործունեության ցանկացած այլ բնագավառում այդ առարկաներն օգտագործելու համար։
Հայաստանի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության փոխանակում չի իրականացվի։ Կողմերը համագործակցում են նաեւ իրենց պետությունների տարածքով միջուկային նյութերի տարանցիկ տեղափոխման հետ կապված հարցերում։ Փաստաթղթում սահմանվում է նաեւ, որ երկկողմ օգնության ծրագրերի շրջանակներում իրականացվող ներմուծումների նկատմամբ ՀՀ—ն ու Հաշիմյան Թագավորությունը չպետք է կիրառեն հարկեր, տուրքեր եւ ներկրման մաքսատուրքեր։ Կողմերը փոխադարձաբար չպետք է գանձեն մաքսային վճարներ երկկողմ օգնության ծրագրերի շրջանակներում իրականացվող իրենց երկրների տարածքներ ապրանքների ներմուծումների դեպքում։
Տեղեկացնենք նաեւ, որ համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով եւ ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5 տարի ժամանակահատվածով, եթե կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս կողմին չծանուցի համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 262 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019