ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 09:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 29 » Հայաստանը սովորել է մարտահրավերներին արձագանքել /Դա է վկայում սիրիահայերի նկատմամբ կառավարության դիրքորոշումը/
10:32
Հայաստանը սովորել է մարտահրավերներին արձագանքել /Դա է վկայում սիրիահայերի նկատմամբ կառավարության դիրքորոշումը/

Ինչպես մարդը, այնպես էլ պետությունը իր գոյության ընթացքում առաջ գնալու համար ստիպված է լինում հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, որոնք տարբեր ժամանակահատվածների համար տարբեր են։ «Անհրաժեշտ է սովորել ժամանակին արձագանքել առկա մարտահրավերներին»,—երեկ լրագրողներին ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ առանձնացնելով այն լուրջ մարտահրավերները, որոնք վերջին մեկ—երկու ամսվա ընթացքում ծառացած են մեր պետության առաջ։ 
Նա անդրադարձավ Վրաստանի հետ մեր երկրի հարաբերություններին, համարելով դրանք չափազանց կարեւոր մի քանի պատճառներով, մասնավորապես Հայաստանը արտաքին աշխարհին միացնող ճանապարհները 70 տոկոսով կախված են Վրաստանից։ 
Հայտնի է, որ պարբերաբար հայ—վրացական հարաբերություններին խոչընդոտող հանգամանքներ են հայտնվում, եւ սա մարտահրավեր է մեզ համար, որին մենք կարողացանք ճիշտ ձեւով արձագանքել՝ Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակելով Հովհաննես Մանուկյանին, ով բավականին ակտիվ աշխատում է Վրաստանի կառավարության հետ։
«Հայաստանի ցանկացած դեսպան արտերկրում պետք է ակտիվորեն աշխատի այդ երկրի իշխանությունների հետ, կապող օղակ դառնա կառավարության եւ հայ համայնքի միջեւ»,— նշեց նա։
Բացի դեսպանի հաջող նշանակումից՝ դրական երեւույթ էր Շառլ Ազնավուրի այցը Վրաստան եւ նրա համերգը Ախալցխայում։ 
Ըստ Գրիգորյանի, համերգը նպաստեց հարեւան երկրում հայերի հեղինակության ամրապնդմանը։
Քաղաքագետը խոսեց նաեւ մեր տարածաշրջանում մի քանի դերակատարներ ունենալու անհրաժեշտության մասին. «Հայաստանի համար անվտանգության, պետության սահմանները պահպանելու, Ղարաբաղի անվտանգության ապահովման տեսանկյունից ծանր եւ վտանգավոր կլինի, եթե տարածաշրջանում մեկ ուժ իշխի։ Մեր տարածաշրջանում պետք է հավասարապես ներկայացված լինեն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ—ը, ե՛ւ Եվրամիությունը»։ 
Ստեփան Գրիգորյանը նաեւ չանտեսեց արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները։ Դրանք եւս մարտահրավեր են Հայաստանի համար։ Սիրիայում ընթացող պրոցեսներն ազդեցին ՀՀ—ի վրա, քանի որ Սիրիայի հետ կան պաշտոնական հարաբերություններ, Հայաստանում են բազմաթիվ սիրիահայեր։
Հայաստանը բավական զգույշ եւ ադեկվատ արձագանքեց ընթացող պրոցեսներին։ «Իմ կարծիքով՝ սխալ է փորձել սիրիահայերին դարձնել փախստական, վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի տեղափոխվեն Հայաստան։ Հայերը մեծ տեղ ունեն եւ կունենան Սիրիայում։ Այս իմաստով ՀՀ կառավարության մեղմ, զգուշավոր եւ կառուցողական դիրքորոշումը ողջունում եմ»,–ասաց քաղաքագետը։ Ճիշտ է նաեւ Սիրիայի հայ համայնքի դիրքորոշումը. «Նրանք պայքարի մեջ չմտան, ոչ մի քաղաքական հայտարարություն չարեցին»։ 
Անցում կատարելով ներքին մարտահրավերներին՝ Ստեփան Գրիգորյանը առաջ քաշեց Հայաստանում, մասնավորապես Երեւանում երթեւեկության խնդիրը։ 
Վերջին շրջանում ավտովթարներից տուժած մարդկանց քանակը մեծ է. «Առողջությունը շատ կարեւոր է, սա մարտահրավեր է, որին անհրաժեշտ է արձագանքել, անհրաժեշտ է քննարկել։ Պետության մեջ երթեւեկությունը պետք է կարգավորված լինի»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 491 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024