ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 23:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 22 » Հայկական հաստատությունները չեն վնասվել /Հալեպում կառավարական զորքերը շարունակում են ազատել թաղամասերը ընդդիմադիր զինյալներից/
14:02
Հայկական հաստատությունները չեն վնասվել /Հալեպում կառավարական զորքերը շարունակում են ազատել թաղամասերը ընդդիմադիր զինյալներից/

Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հալեպի մի շարք թաղամասերում տեղի ունեցած բախումները անդրադարձել են երկրի հայ համայնքի վրա։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նա նաեւ հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե գրոհայինների հսկողության տակ է անցել Հալեպի Ջայդե թաղամասում գտնվող Առաջնորդարանի շենքը։
Երեկ լուր է տարածվել, թե սիրիական զինյալ ընդդիմադիրները գրավել են Կիլիկյան վարժարանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հերքել է այդ լուրը, ինչպես նաեւ շրջանառվող լուրը, իբր, ընդդիմադիրները ցանկացել են գրավել վարժարանը եւ հանդիպել են հայերի դիմադրությանը։ Այնուամենայնիվ, Ռեիսյանի տեղեկացմամբ, օգոստոսի 19—ին եւ 20—ին բախումներ են եղել Ժդիյդե թաղամասի հրապարակում, որը մոտ է գտնվում պատմական հայկական եկեղեցուն, Կիլիկյան վարժարանին, Ազգային առաջնորդարանին։ «Մինչ այս պահը հակամարտությունն ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ շարունակվում է՝ հասնելով քաղաքի կենտրոնական թաղամասեր։ Բախումներ եղել են նաեւ հայաշատ շրջաններից Սուլեյմանիայում։ Վստահաբար կարող եմ ասել, որ որեւէ հայկական հաստատություն չի վնասվել, ազգությամբ հայ որեւէ մեկը չի զոհվել»,—տեղեկացրել է Ռեիսյանը։ Նա հերքել է նաեւ հայաշատ թաղամասերից մեկում գտնվող Թար Զամարիա ռեստորան—պանդոկի գրավման մասին լուրերը։
«Այն չի գրավվել, ինչպես ներկայացվում է մամուլում։ Պանդոկը, որտեղ ընդդիմադիրները հեշտորեն կարող են մուտք ու ելք անել, պարզապես եղել է իրադարձությունների կենտրոնում»,—նշել է Ռեիսյանը։ Նրա խոսքով՝ այս պահին Հալեպի բնակիչները զրկված են էլեկտրաէներգիայից եւ համացանցից, իսկ հեռախոսակապը գործում է ժամանակ առ ժամանակ։ Քաղաքական իրավիճակը գնահատելով՝ Ռեիսյանը վստահեցրել է, որ կառավարական բանակի հնարավորություններն ու ներուժը շատ ավելին են։ Նրանց համար ժողովրդի անվտանգությունը, ապահովությունն ազգային հիմնախնդիր են։
Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը նշել է, որ բնակիչները մեծ դեր են կատարում՝ զինված ուժերի հետ համագործակցության միջոցով օգնելով նրանց անհրաժեշտ տեղեկություններ ստանալ զինյալների գտնվելու վայրերի եւ նրանց գործողությունների վերաբերյալ։
Մի քանի օրերի ընթացքում Սիրիայի բանակը շարունակել է այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» գրոհայինների ոչնչացման գործողությունները։ Նախօրեին ուղղաթիռներից թռուցիկներ էին նետվել, որոնցում գրոհայիններին եւ օտարերկյա վարձկաններին կոչ էր արվում հանձնվել։ Բանակը հարված է հասցրել նաեւ գրոհայինների մատակարար ճանապարհների վրա, որը Հալեպից ձգվում է դեպի Թուրքիայի սահման։ Գրոհայիններին առաջադրած վերջնաժամկետի լրացումից հետո Սիրիայի զինված ուժերը զանգվածային գործողություններ են ձեռնարկել Հալեպի այն թաղամասերում, որոնց հսկողությունը դեռեւս ոչ ամբողջովին է գտնվում բանակի ձեռքում։
Այսուհանդերձ, նշենք, որ երեկ օրվա ընթացքում տարբեր լրատվամիջոցներ հակասական լուրեր էին տարածում Հալեպի թաղամասերում ծավալված իրադարձությունների մասին։
Երեկ Ճապոնիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Հալեպում շարունակական բախումների հետեւանքով հրազենային վնասվածքից մահացել է 45—ամյա ճապոնացի լրագրողուհի Միկա Յամամոտոն։ Իսկ նույն մեքենայում գտնվող երկու արաբ եւ մեկ թուրք լրագրողներն անհետացել են։ 
Սիրիական հակամարտության հետեւանքները զգացնել են տալիս նաեւ երկրի սահմաններից դուրս։ Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում օգոստոսի 21—ի գիշերը կրկին բախումներ են տեղի ունեցել սուննիների եւ ալավիների միջեւ։ Ալավիները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներն են։ Տեղի ունեցած բախումների հետեւանքով 16 մարդ է վիրավորվել։
Օրվա ընթացքում բախումները շարունակվել են։ Լարվածությունը հատկապես մեծացել է Բաբ աթ Թաբանայի սուննիաբնակ շրջանի եւ ալավիներով բնակեցված Ջաբալ Մահսան շրջանի միջեւ։ Նշված շրջանների միջեւ արդեն մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել, որոնցից առավել արյունալին՝ հունիսի սկզբներին։ Դրա հետեւանքով զոհվել էր 15 մարդ։

Սիրիահայերի վարորդական վկայականները կփոխանակվեն առանց որակավորման քննությունների

Իսկ Հայաստանի կառավարությունը ձգտում է ամեն կերպ դյուրացնել մեր հանրապետությունում սիրիահայերի կենսագործունեությունը։
Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները, որոնք չեն համապատասխանում 1968 թվականի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայի պահանջներին, Հայաստանում բացառության կարգով կփոխանակվեն առանց որակավորման քննություններ հանձնելու։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, նախագիծը ներառված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում։
Նախագծի նպատակն է կարգավորել սիրիահայերի վարորդական վկայականները փոխանակելու գործընթացը, հակառակ պարագայում խնդիրներ կառաջանան վերջիններիս աշխատանքի տեղավորման հարցում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Սիրիայից վերջին իրադարձությունների հետեւանքով Հայաստան եկած ազգությամբ հայ քաղաքացիներին այդ պետությունում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում նաեւ Հայաստանում «վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգին»։
Սիրիահայերը վարորդական վկայականը փոխանակելու համար քննական մարմին պետք է ներկայացնեն անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում ՀՀ—ում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում՝ նաեւ հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք, ինչպես նաեւ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր։
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության եւ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից։


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 420 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024