ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 24 » ՀԱՅՈՑ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱԿԱՆԸ
18:19
ՀԱՅՈՑ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱԿԱՆԸ


        
իրականության հոգևոր ու բանական ծայրահեղ ծանծաղությունը: Արդի ավելի քան խայտառակ բարոյահոգեբանական իրավիճակում այդ իհարկե բնականոն է: Քանզի տխմարությունը, տմարդությունն ու տկարությունը հորեղբոր տղաներ են և տարաչափորեն հանդես են գալիս միմյանց բորբոքելով: Ուստի, որքան էլ ցավալի` բայց նույնքան բնականոն է, որ կեցական և ինտելեկտուալ բարբաջանքով հեղեղված հայ ԶԼՄ-ները, ազգային ինքնության ու ինքնագիտակցության շուրջ ընթացող դատարկ բանավեճերում նման գերխնդրականը չհրապարակեին:Բազմիցս ենք զգուշացրել, որ «Ազգերը մեռնում են... տխմարությունից», իսկ սովորաբար մեռնում են մեռնելուց առաջ, մարվում են հոգեպես` ինչպես բոլոր զառամյալները: Այսուհանդերձ, բոլոր օրգաններն ու բջիջները միաժամանակ չեն մահանում, իսկ առավել կենսունակները որոշ դեպքերում կարող են նույնիսկ դառնալ սերմնաբջիջներ ...
Նախ անդրադառնանք, որ հատկապես հայոց պարագայում հարցը ունի միմյանց հետ փոխշաղկապված երկու հիմնական փեղկեր: Առաջինը, ե՞րբ և որտե՞ղ է սկզբնավորվել «նեոլիթյան հեղափոխությունը», այսինքն` արդի քաղաքակրթությունը: Ըստ հնեաբանության ընդհանուր տվյալների այն սկզբնավորվել է վյուրմյան վերջին սառցահալոցներից հետո, իմա` մեզոլիթից, տվյալ դեպքում ավելի ստույգ` Ք.ա. 12-9 հհ-ից ետ: Իսկ տեղակայման առումով` Հայկ. լեռնաշխարհում, դեպի ուր ուղղվում էին հնեաբանական սլաքները և որտեղ մենք տարբեր տվյալների համադրմամբ արդեն տեղակայել էինք ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությամբ(էջ 538-539):  Հնագիտական ամենավերջին բացահայտումները` Գյոբեկլի թեփե, Ուրֆա, Նեվալի Չորի(Ք.ա.10-8-րդ հհ),  մասամբ մինչ այդ Չայոնու, Քաֆեր Հոյուկ և Հալլան Չեմի հնավայրերը(Ք.ա. 9-8-րդ հհ),  չուշացան հաստատելու մեր եզրահանգումը, ինչը հասցրինք միայն թռուցիկ զետեղել 2003 թ. վերահրատարակված ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ մենագրության հավելվածում(Նկ.1): 
       
        Եվ ահա, այդ նախահնդեվրոպական լեզվաընտանիքը պայմանականորեն մենք բնորոշել էինք որպես այական սուպերէթնոս(էթնոսների համախումբ)`  ըստ բազմաթիվ տվյալների համադրման համընդհանուր ԱՅ-ԱՅԱ նախամոր դիցանվան 1: Առավել ևս, որ այդ մայրիշխանության շրջանն էր, որին կհաջորդի այ-այր-ար  լծորդումով ար(ի)ական-հայրիշխանության դարաշրջանը(սկսյալ Ք.ա. մոտ 5-րդ հզ-ից):  Ուրեմն հայոց նախնյաց կամ նախահայերին հարկ է որոնել հենց այդ այական-մայրիշխանական շրջանում: Երիցս առավել, որ մի քանի հեռավոր էթնոսների հետ հայերը Ար-մեն ցեղանվան զուգահեռ պահպանել են հնագույն հայ  ինքնանվանումը(Ար-մեն` Ար արեգակնային աստծո մարդիկ, որդիք կամարարածներ, իսկ արձագանքը` Հայկ և Արամ նահապետները ...),  որպես Այ-Այա  երկրաստվածու զարմիկներ ու երկրագործներ, ինչպես ուշածին ու անասնապահ քրդերը հայերին շարունակում են անվանել ֆլա ( բառ. հող, հմմտ. հայ. հոլ-հող, ռուս. поле-դաշտ, ևն):  Երկիցս առավել, որ ըստ հայ մարդաբան-ժառանգաբան Ն.Քոչարի և դերմատոգլիֆիական-մաշկագրական ու ազգանունային կառուցվածքայնության, հայոց մայրական նախապոպուլացիայի հիմքով տարբերակումների ժամանակը հաշվվում է 8-9 հազար տարի ( ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ, էջ 641-643):  Երիցս առավել, որ ըստ նորզելանդացի հետազոտողներ Ռ.Գրեյի և Ք.Ատկինսոնի ուշագրավ մի աշխատության, նախահնդեվրոպական ամենահնագույն լեզուներ են դասվում. 8700 տարի վաղեմիությամբ իբր խեթերենը, ապա թոխարերենը (7900 տարի),  և երրորդը` 7300 տարի վաղեմիությամբ հայերենը(միջազգային հանրահայտ NATURE գիտահանդես, N°426, 27.11.2003թ.):
 Եթե նկատվեց, այս սահմանումները որքան որոշակի` նույնքան էլ մասնակիորեն աղոտ են:  Զի, ազգ բարձրագույն կարգավիճակ ապահովող պայմանները հատուկ են նաև տոտեմական տոհմերին, բնականաբար անհամեմատ համեստ չափանիշերով: Ժամանակի ընթացքում դրանք խմբավորվել են տոհմային և տոհմացեղային միություններում` կրելով գերակա տոհմի տոտեմական անվանումը, այդուհանդերձ պահպանելով նաև իրենց ինքնանվանումը, ինչպես վերոնշյալ հայ նախարարությունների պարագայում: Էթնոգենեզը ( էթնոսների, ժողովուրդների թե ազգերի ծնունդը  նման մի ձիգ գործընթաց է, տարբեր տոհմացեղային միավորումների խաչասերումներով և բյուրեղացումներով 2, և միայն լեզվաբանորեն այս կամ այն հանրույթի ծնունդը սահմանելը բավարար չէ, երբ վաղ անցյալում գրավոր վկայություններ չեն եղել:
        Ահա վերոնշյալ բոլոր առումներով, Հայկ. լեռնաշխարհի ազգաբնակչությունը Ք.ա. նվազագույնը 10-րդ հզ-ամյակից սկսյալ ներկայանում է որպես մինչ այդ տոհմացեղային միությունների խմորումներից սերված մի սուպերէթնոս, որից նախ կձևավորվի նախահնդեվրոպական հանրույթը, ապա տիեզերական ամբողջացում-տարանջատում և ընդհանրացում-տարբերակում երկակի ու պարբերական սկզբունքներով աստիճանաբար կտարանջատվեն հնդեվրոպական լեզվախմբերը, ժամանակի ընթացքում առավել ճյուղավորվելով և անճանաչելիության աստիճան ավելի ու ավելի զանազանվելով միմյանցից:
Այդպես, մեր կողմից պայմանականորեն այական  բնորոշված սուպերէթնոսը պայմանավորվել է բնաշխարհի բազմաբնույթ, բայց և ընդհանուր բնակլիմայական պայմաններով ու բնահումքերով, համեմատաբար ընդհանուր կացութաձևով, տարածաշրջանային սահմանափակ տեղաշարժերով, աշխույժ շփումներով և խաչասերումներով, իսկ տարբերակումները` նույնպես բնաշխարհային ջլատումներով ( գետեր, լճեր, լեռնաշղթաներ, կիրճեր կամ անբնակելի տարածքներ ):  Պայմաններ, որոնք նպաստեցին նաև հնդեվրոպական լեզվաճյուղերի ձևավորմանը, Հայկ. լեռնաշխարհում ընդհանուր պետականության ուշացմանը, բայց նաև շուրջ 250-300 հայերեն բարբառների առաջացմանն ու պահպանմանը: Այդ իսկ պատճառով, դրանք առանձին-առանձին ավելի մերձակցություն են ցուցաբերում հնդեվրոպական տարբեր լեզուների հետ, իսկ ընդհանուր հայերենը այդ լեզվաընտանիքում կազմում է բոլորովին առանձին ճյուղ, պարունակելով տարաբնույթ ենթաշերտային տարրեր:
Այժմ անդրադառնանք նախահայերի անհավատալի կամ անըմբռնելի թվացյալ առնվազը 12000 -ամյա վաղնջականությանը: Առնվազը, զի անգամ տոտեմական տոհմերն ունեցել են հոդաբաշխ լեզու, նախանձախնդիր ինքնություն և պաշտամունքային տոտեմներ, որոնցից այծը նախահայոց տոտեմներից մեկն է, աղերսվում է նույն Այ-Այա նախամոր հետ, և նույնիսկ նոր դարաշրջանում ոմանք հայերին կոչել են այծ-հայեր ( հմմտ. Այծենական նախարարական տունը, այծերով այդքան հարուստ հայկ. ժայռապատկերներն անգամ իծագծեր բնորոշմամբ, այծ-կուռքերի հիշատակումը «Սասնա ծռեր»-ում, այծ-կայծակ աղերսը, կամ այծերի զուգորդումը մայր դիցուհիների հետ ):
Այսքանը որպես նախաբան, զի նախահայերի առկայությունը վաղ նեոլիթում անվիճելիորեն ապացուցելու համար հարկ կլիներ այստեղ վերաշարադրել շուրջ 1000 էջանոց ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությունը: Մինչդեռ խնդիրը այլ է. բուն նախահայերի «տեսակարար կշիռը» բազմաբնույթ այդ այական սուպերէթնոսում, ապա նախահնդեվրոպական հանրույթում և նախամշակույթում: Եվ այստեղ է, որ արդի ազգաբանությունը մնում է խարխափումների մեջ «ե՞րբ է ծնվում ազգը» անորոշությամբ: Եվ քանզի ազգը անհատական որոշակի անձերի հավաքականություն է ( և այդ անգամ ստուգաբանորեն, տե’ս Հ.Աճառյան ),  ուստի կարող էինք համաբանության կարգով շրջել հարցը. իսկ ե՞րբ է ծնվում անձը: Այն ակնթարթից, երբ լույս աշխարհ է գալիս և կտրվում մայրական պորտալարից ( ըստ նոր տեսությունների` անգամ դրանից առաջ, մոր արգանդում ու դեռ ինքնության որոշ նախապայմանների «դաստիարակությամբ », էլ չխոսելով գենետիկական ինֆորմացիաների մասին ... ), թեև նա քաղաքացիական անձնագիր և իրավունքներ կստանա 16 տարեկանից սկսյալ: Այսինքն, ծնվելուց նույնիսկ 3 վայրկյան հետո մենք նորից մենք ենք, թեկուզ բոլորովին չխոսելով, չքայլելով և կատարյալ կախվածության մեջ, բայց որոշակի անուն-ազգանվամբ, փաստաթղթերով թե նախադրյալներով, որոնք կեցության մեջ կերևակվեն աստիճանաբար և որպես ինքնության հատկանիշներ անձին կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում: Եվ եթե շարունակենք կենսաբանական համաբանությունը, բնականաբար առանց նույնացնելու, ապա պիտի հիշատակենք գենոմի,գենոտիպի թե տրոհվող ու բազմապատկվող զիգոտների ֆենոմենները, «դոմինատ և ռեցեսիվ» գեների հարաբերակցությունը, ինչը տոտեմական խմբավորումների վերոնշայլ գործընթացում դրսևորվում է այլորեն: Այդպես, մանկությանը կամ դպրոցում բոլորովին սովորական թվացող երեխան հետագայում կարող է դառնալ հանճար և կերպարավորել ողջ մի մշակույթ: Այդպես, արևմտագերմանական խիստ սակավաթիվ, բայց «դոմինանտ» անգլերի 3 և սաքսերի, «ռեցեսիվ» յուտերի, ֆրիզների, բրիտերի խառնուրդից խմորվեց անգլո-սաքսոն ազգությունը, որը տեղավորվեց Բրիտանական կղզիներում, վերաճեց ազգի, փոքրաքանակ լինելով հանդերձ դարձավ հզոր տերություն, սերեց հյուսիս-ամերիկյան «սուպերէթնոսը», իսկ երբեմնի գերմանական մեկ բարբառի հիմքով անգլերենը դարձավ այսօր աշխարհում ամենագերակա լեզուն, որով խոսում է շուրջ 700 մլն շունչ, իսկ անգլո-ամերիկյան տնտեսությունը, քաղաքականությունն ու քաղաքակրթությունը շարունակում է գերակայել ողջ աշխարհում` թողնելով իր ազդեցությունը համաշխարհային գործընթացներում: Այլ մեկ օրինակը, թեկուզ առասպելական երանգավորմամբ, արևմտասեմական էթնոսից նահապետ Աբրահամի ընդամենը 300 շունչ գերդաստանից հրեա 12 ցեղերի, ապա հրեա ազգի ծագումնաբանությունն է:
Ամենայն հավանականությամբ նման մի երևույթ է դրսևորվել Հայկ. լեռնաշխարհում ի դեմս նախահայերի ( այսինքն, այլ կերպ չէր էլ կարող լինել 4 ),  որպեսզի հետագայում ողջ երկրամասը բնակեցվեր գերազանցապես հայերով 5, մինչդեռ քույր լեզուները հիմնականում արտագաղթեին, իսկ հայոց Ար-Արա արևաստվածը կամ Էա-Հայա աստվածությունը ողջ Առաջավոր Ասիայում գերիշխելուց հետո տարբեր վերաձևակերպումներով համասփռվեր երկրագնդի տարածա-ժամանակային միջօրեականներով, իսկ հայությունը աստիճանաբար խամրեր: Անշուշտ, հայոց արդի իրավիճակը ու դեռ եկվորության թյուր տեսությունը թույլ չեն տալիս ընկալել այս իրողությունը, երբ դեռևս 5-րդ դ. պատմահայր Խորենացին փորձում էր հայոց ծագումնաբանությունը հազիվ հասցնել գոնե մինչ Հաբեթ ու Աբրահամ:
Եվ ահա, վերոնշյալ տարիքային ու ինքնադրսևորման առումով նույնն է եղել նաև հայոց պարագան Հայկ. լեռնաշխարհի նախահնդեվորապական հանրույթում և մշակույթում, ինչը դժվար է ընկալվում նախատրամադրվածության, զանգվածային կարծրատիպերի, պատմական խեղաթյուրումների, ավանդույթների իներցիայի, հնագիտական փաստերի սակավության և հատկապես դասական գիտությունների իբր «հավաստիության» պատճառներով: Վերջնիններս գլխապտույտ արագությամբ վերափոխվում են, մինչդեռ զանգվածներն ու պահպանողական մտածելակերպը` անհամեմատ դանդաղ: Սակայն, այդ միշտ էլ այդպես է եղել, ըստ որի նոր տեսությունները հաստատվել են նախ «այդ անհնարին է», ապա` «խելքին մոտ» և ի վերջո` «իսկ այդ ո՞վ չգիտեր» անցումային փուլերով: Այնինչ մեզ չի թվում, թե այստեղ ինչ-որ արտառոց բան ենք ասել, պարզապես փորձեցիք իրողությունը մատուցել գիտա-հանրամատչելի ֆորմատով:
Իսկ ինչ վերաբերում է. «ե՞րբ և ինչպե՞ս է մեռնում ազգը» խնդրականին, ապա այն այլ և խիստ արդիական թեմա է, բայց նույնքան ուսանելի հենց տվյալ նյութի ենթատեքստում: Զի հայոց արդի իրավիճակը ինքնին զառամյալության մեկ վկայությունն է, ինչպես նաև հայոց երկարակեցության: Այնպես` ինչպես կենսաբանության մեջ առաջինը մահանում են նոր ձևավորված օրգանները, վերջինը` վաղնջականները, ինչպես արհեստականորեն արագ աճեցրած ծաղիկները, մեխանիկորեն ձևավորված հասարակությունները թե «գունավոր» հեղափոխությունները:
Այս ամենը բնավ չեն պնդում, որ ազգս հայոց դատապարտված է անխուսափելի մահվան, առավել ևս` ընդհանրապես ազգերը: Բնական ընտրության սկզբունքով մահանում են «ռեցեսիվ» ազգերն ու ազգույթները: Մինչդեռ, ի տարբերություն անհատ-անձերի ( ռեինկարնացիան այլ խնդիր է  ազգն ունի բազմակի վերածննդյան հնարավորություն, ինչպես հրեաների կենսափորձում: Սակայն այդ ևս պայմանավորված է որոշակի օրինաչափություններով:
Հուսանք, որ եղանք հնարավորինս պարզ կամ գոնե ներկայացրեցին հայոց անցյալն ու ընդհանրապես էվոլյուցիոն իրադարձություններն այլորեն ընկալելու այլ մեկ տեսանկյուն: Այստեղ մեր նպատակը միմիայն այդքան էր:    
Վերջերս, Կալիֆոռնիայի UCLA համալսարանում, ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսության վերաբերյալ մտերմիկ մի զրույցի ավարտին, որին ներկա էին հայագետ մի քանի արժանավոր անձինք, այդ թվում նաև վաստակաշատ մի հնագետ-ակադեմիկոս, հանրաճանաչ մի պատմաբան տարակուսանքով եզրահանգեց, որ «թեև նյութը իր ասպարեզը չէ, այդուհանդերձ հեշտ չէ պատկերացնել հայոց 12000-ամյա ծագումնաբանությունը»: Այդ հաճախ եղել է նաև շատ այլ պարագաներում: Ուստի, թեև ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսության «Ե՞րբ է ծնվում ազգը» ենթագլխում մենք հանգամանալից արծարծել էինք այդ խնդրականը, սակայն ակնհայտորեն այն առավել պարզաբանման կարիք ունի: Առավել ևս, որ վերաբերում է ոչ միայն էթնոգրաֆիային ու էթնոլոգիային, հնեաբանությանը և պալեոսոցիոլոգիային, այլև դեռևս նոր սաղմնավորվող դրանց մեկ հարակից գիտաճյուղին կամ ազգաբանական մեկ այլ տեսության: Ուստի, այստեղ ջանանք բացատրվել հնարավորինս մատչելի:
Նկ. 1: Ք.ա. 10-8-րդ հհ «նեոլիթյան հեղափոխության» միակենտրոն օջախն ու վաղնջագույն հնավայրերը Հայկ. լեռնաշխարհի սրտում (կարմրագույն տարածքը) և դրանցից սերվող երեք այլ օջախները (պաղեստինյան, անատոլիական և զագրոսյան` 1-3 հազարամյա ուշացումով: Գերմ. «bild der wissenschafh» գիտահանդես, 2000թ. N°8 ):
    Նկ. 2: Նախահնդեվրոպական բնօրրանը Հայկ. լեռնաշխարհում և դրա համասփռումը Ք.ա. 6-5-րդ հհ սկսյալ, ըստ Գամկրելիձե-Իվանով տեսության ("Scientific American”, N° 12, 1989 թ.): Այս երկու եզրահանգումները միմյանց հետ անմիջական որևէ կապ չեն ունեցել, առաջարկվել են միմյանցից անկախ ու տարբեր ժամանակներում: 
 Այդու, խնդրականի առաջին փեղկը վերջնականապես բացվեց, բայց մնաց երկրորդ անհայտը. իսկ ովքե՞ր են եղել դրա հեղինակները: Քաղաքական նկատառումներով գտնվեց ոչ լուրջ մի վարկած, ըստ որի Գյոբեկլի թեփեի կառուցողները իբր եղել են անհայտ քոչվորներ ու անհետացել տարածա-ժամանակագրական խավարում, ինչը առանց կշռադատելու կրկնեցին անգամ մեր հնագետներն ու պատմաբան-քաղաքագետները: Մինչդեռ, այդ հուշարձաններին համարյա զուգահեռ նույն տարածքում սկսվել է երկրագործությունը, որի նախադրյալները եղել են ոչ միայն բնակլիմայական խիստ նպաստավոր պայմանները(սառցահալոցային «կենդանի ջրեր», հրաբխա-ջերմային գոտի, սևահողեր, հացահատկային վայրի տարատեսակներ և բնականաբար հարուստ ֆլորա ու ֆաունա)`  այլև հենց այդ հսկա հուշարձանների կառուցումը, ինչը պահանջել է թե’ ազատ ու բազմաքանակ աշխատաուժ և թե’ սերնդական շինարարություն` հնարավոր միմիայն նստակեցությամբ(Գյոբեկլի թեփեն բազմաշերտ է, ունի մոտ մեկ հազարամյա ստրատիգրաֆիական շերտեր և ըստ հնագետների որպես սրբավայր և նեկրոպոլ ծառայել է 50 կմ շառավղով բնակչության ...):  Ուրեմն, տարակուսանք չի կարող լինել, որ առաջին երկրագործները եղել են այդ հուշարձանները կառուցողների տեղաբնիկ հետնորդները, նույնիսկ եթե հետագայում նրանց միացել են նաև եկվորներ մերձակա թե հեռավոր շրջաններից: Երկիցս առավել, որ հենց այս տարածքում է սաղմնավորվել և Ք.ա. 6-5-րդ հհ սկսյալ համասփռվել նախահնդեվրոպական լեզվաընտանիքը(ըստ ոմանց` 8-7-րդ հհ-ից, Նկ.2),  որն այսօր ամենածավալունն է ողջ աշխարհում և քաղաքակրթորեն ամենազարգացածը: Իսկ մինչև տրոհումը բազմադիալեկտ ճյուղավորումների, նման մի հսկա հանրույթ կարող էր սաղմնավորվել մի քանի հազարամյակների ընթացքում, այսինքն` նույն նեոլիթյան հանրույթից: Եվ երիցս առավել, որ քարեդարյա նշյալ մշակույթը հետևողականորեն շարունակվել ու զարգացել է այն կրողների հետ, և պահպանվել նրանց ազգագրական ավանդույթներում: Ցայստեղ որևէ տարակուսանքի տեղիք չկա, ինչը հեռախոսային մի զրույցի ընթացքում ոչ առանց զարմանքի հաստատեց «Հնդեվրոպական լեզուն և հնդեվրոպացիները» վերոնշյալ տեսության համահեղինակ, Վրաստանի ԳԱԱ պրեզիդենտ Թ.Վ. Գամկրելիձեն. «Անշուշտ, այդ ենթադրվում է ինքնաբերաբար» ...
        Եվ բազմիցս առավել, որ հայերի մեջ մինչև միջնադար պահպանվեցին անգամ տոտեմական անվանումներով նախարարություններ(Այծենականք, Հավնունիք, Վարազնունիք, Բզնունիք, Արծրունիք ևն ),  մինչև քրիստոնեություն և արևապաշտության կողքին` մայրիշխանական երբեմնի լուսնապաշտությունը, դիցարանում` ամենայնի մայր և արական հերոսների նախասկիզբ իգական աստվածություն(օր. Ծովինար, կամ բարբառներում` « այա »-մեծ մայր ...),  իսկ ամենակարևորը` հայերենում մնացել են բնաշխարհը, այդժամյա կեցությունն ու լեզվամտածողական համակարգը արտացոլող արխայիկ բառ ու հասկացությունների` և անգամ «նոստրատիկ» լեզվի վերապրուկներ(այսինքն` հնագույն, համընդհանուր ու «տատ» կոչեցյալ նախալեզվի):  Ուստի նախահայերի առկայությունը այական-նախահնդեվրոպական այդ սուպերէթնոսում ինքըստինքյան բխում է այդ ու նման այլ հանգամանքներից: Սակայն, այդ կարող է վերաբերել հայ էթնոսին, որը տարբեր է ազգից: Ուստի, նախ անհրաժեշտ է ճշտել այդ բնորոշումների սահմանումներն ու դրանց հատկանիշները, զի հենց դրանից են սկսվում անորոշությունն ու բանավեճը:
    Ըստ ընդունված սահմանման, էթնոսը կամ «էթնիկական խումբը» երբեմնի ֆրատրիաների, տոհմերի ու ցեղերի լեզվամշակութային ընդհանրություններ ունեցող մարդկային խմբավորում է, ինչպես հին հույները, կելտերը, հին գերմանցիները և այլք, սուպերէթնոսը` դրա համասփյուռ և բազմաբնույթ տարատեսակը` ինչպես իրանական լեզվախումբը, հին սլավոնները, Կանադայի, Գրենլանդիայի և Ալյասկայի էսկիմոսները և նման այլք: Մինչդեռ ազգաբանական դասակարգումների մեջ ազգը հանդիսանում է սոցիալ-էթնիկական հանրույթի պատմական զարգացման բարձրագույն ձևը, որն ունի ծագումնաբանական, լեզվի, մշակույթի, էթնոհոգեբանության, տարածքային, տնտեսական և կեցական որոշակի ընդհանրություններ, պետականություն և ամենակարևորը` ազգային ինքնագիտակցություն: Դրանցից որևէ մեկի բացակայությունը կամ դրանց թույլ արտահայտությունը տվյալ էթնիկական հանրույթը ստորակարգում է որպես ազգույթ կամ ազգություն, և համապատասխանաբար ավելի ցածր կարգավիճակ: Այլ մեկ բնորոշմամբ, ազգը գերդաստանի ճյուղավորման հետևանքով արյունակից ընտանիքների խումբ է, որտեղից էլ ազգանուն, ազգատոհմ թե ազգագավառ հասկացությունները:
     Այդպես, համաբանության կարգով ասենք, որ 120-ամյա մի զառամյալ Բեթհովենից անհնարին պիտի լիներ կռահել, որ երիտասարդությանը նա եղել է մարդկության մեծագույն հանճարներից մեկը, եթե չլինեին փաստացի վկայություններ և ստեղծագործական ժառանգությունը, ինչը հայոց պարագայում բոլորովին վերջերս է սկսվում զգալիորեն երևակվել: Մինչդեռ պատմական իրադարձությունների հրմշտոցում քանի ազգեր ու ազգույթներ են անհետացել, ոմանք թողնելով նույնպես համեմատաբար նոր բացահայտվող փառավոր մշակույթ, այլք խամրելով` ինչպես շումերները, հիթիթները կամ ասորիները: Այդպես, մի շարք ազգեր ունեցել են հանճարեղության տարիք թե ժամանակաշրջան, ինչպես երբեմնի եգիպտացիները, հույները, իրանացիները կամ հռոմեացիները: Ուստի, մենք ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությամբ հայ էթնոսի ծագումնաբանությանը վերագրել էինք առնվազն 12000-ամյա վաղեմիություն, հայ ազգին` ըստ գիտական սահմանումների և հին արիական «երկծնություն» հասկացության ( այլորեն` ինիցիացիա կամ կնունք, սոցիալապես` քաղաքացիության ... )`  8-7 հազարամյա:
        Գոնե չմոռանանք, որ ծագումնաբանությունը արդի դիվանագիտության այլևս անբաժանելի բաղադրիչն է: Հիշենք ղարաբաղյան հարցի առնչությամբ Մ. Գորբաչևի հորդորանքը պատմաբաններին, Գ. Ալիևի պետպատվերը` յուրայիններին, հրեա-պաղեստինյան հակամարտությունները և «լեռնային» քրդերի խնդրականը ...        
Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ     

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 1187 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024