ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 25 » Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ. կլոր սեղան Մոսկվայում
18:39
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ. կլոր սեղան Մոսկվայում

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ընթացքի մեջ է, և այն կանգնեցնել հնարավոր չէ: Այսօր այս կարծիք է հայտնել Սևծովյան- Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը` Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Մոսկվայում հրավիրված կլոր սեղանի ընթացքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը :

«Սա միտում է, ի դեպ` քաղաքական: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այլ երկրների իշխանություններն էլ ճանաչեն ցեղասպանությունը: Իսկ դա անպայման տեղի կունենա»,- ասել է փորձագետը:

Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծիք է հայտնել, որ «մի քանի ամսից ճանաչման գործընթացը կկայունանա»:

«Թուրքիայի համար շատ կարևոր են Ֆրանսիայի և ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունները, այդ իսկ պատճառով այն քայլերը, որոնք քննարկում են թուրք գործիչները` ընդհուպ Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի իջեցում և թուրքական օդային տարածքով ֆրանսիական օդանավերի թռիչքի արգելքը, հաշվարկված է ներքին լսարանի համար»,- ասել է նա:

Արեշևի խոսքով, եթե Թուրքիան պատրաստվում է արևմտյան կանոններով խաղալ, ուրեմն թուրք գործիչներն էլ պետք է առաջնորդվեն դրանցով:

ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ՝ փորձագետները նաև առաջարկել են Ցեղասպանության թանգարան հիմնել Մոսկվայում: Ինչպես նշել է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, «հայերի ցեղասպանությունից բացի, այստեղ պետք է ներկայացվեն մարդկության դեմ կատարված բոլոր ոճրագործությունները»: «Միայն այդ դեպքում այս գաղափարը լիարժեք կդառնա»,- ասել է Դեմոյանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի վերին պալատը` Սենատը, հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը: 2001 թվականին Ֆրանսիան համապատասխան օրենքով ընդունել է նաև Հայոց ցեղասպանության իրողությունը:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 481 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024