ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 31 » ՀՀԿ գործադիր մարմնի նիստում
12:50
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում
ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի ղեկավար Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական հարցեր։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ նիստի քննարկումների առանցքում են եղել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր։

«Մեզ համար կարեւոր է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ»,–ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։
Մեկնաբանելով Կապանի դաշնակցական քաղաքապետի ինքնաբացարկի հայտարարությունը, ՀՀԿ մամլո խոսնակն ասել է. «Մեծ հարգանք ունենալով Արթուր Աթայանի հանդեպ, ով նաեւ ազատամարտիկ է եղել, իսկ վերջին տարիներին ղեկավարել է Հայաստանի խոշորագույն համայնքներից մեկը, պիտի ասեմ, որ իր որոշումն է՝ առաջադրվել, այնուհետեւ ինքնաբացարկ հայտնել։ Ես, որպես ՀՀԿ խոսնակ, ընդամենը կարող եմ ասել, որ հանրապետականի գործելաոճի մեջ չեն մտնում քաղաքական ճնշումները»։
Նրա խոսքով՝ հանրապետական կուսակցությունն առաջնորդվում է միայն ազատ մրցապայքարի սկզբունքով։ Անդրադառնալով «ճնշումների» մասին քաղաքապետի հայտարարությանը՝ ՀՀԿ խոսնակը ասել է, որ առանց փաստերի որեւէ խոսք համարում է բամբասանք. եթե կա ճնշում, կա որեւէ խնդիր, դրա համար կան երկրում իրավապահ մարմիններ։ «Ես չեմ ուզում ենթադրություններ անել, ընդամենը կարող եմ ասել՝ հնարավոր է՝ գործող քաղաքապետը իր շանսերը ճիշտ է գնահատել եւ տեսել է, որ շանս չունի հաղթելու հանրապետական թեկնածուին»,–ասել է Շարմազանովը։
Խոսելով այն համայնքների մասին, որտեղ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ—ն մեկից ավելի թեկնածուների է առաջադրել, Շարմազանովը ներկայացրել է ՀՀԿ—ի այն դիրքորոշումը, որի համաձայն՝ «կուսակցությունը նրանց տալիս է ազատ մրցակցելու հնարավորություն եւ ոչ ոքի չի սատարում»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 487 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024