ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 26 » ՀՀԿ—ն իր ցուցակը կազմում է ԿԸՀ ներկայացնելուց առաջ /Գալուստ Սահակյանը համոզված է, որ իշխող կուսակցությունը կպահպանի դիրքերը/
17:34
ՀՀԿ—ն իր ցուցակը կազմում է ԿԸՀ ներկայացնելուց առաջ /Գալուստ Սահակյանը համոզված է, որ իշխող կուսակցությունը կպահպանի դիրքերը/

Երկրում նախընտրական գործընթացները ընթանում են առանց ցնցումների, եւ եթե այս ընդհանուր հանդուժողականության մթնոլորտը շարունակական լինի, ապա ստեղծված նոր խորհրդարանը կգոհացնի բոլորին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնութագրեց հանրապետության այսօրվա ներքաղաքական իրավիճակը երկու բառով՝ ակտիվ եւ կայուն, ապա հավելեց. «Ներկա պահին քաղաքական կուսակցությունները փնտրտուքի մեջ են եւ փորձում են իրենց ռազմավարությունը մշակել։ Ընդհանուր առմամբ նախընտրական ընթացքը գոհացուցիչ է, եւ այս պահին քաղաքական ինտրիգներ չեն սպասվում»։
Գ. Սահակյանը վստահեցրեց, որ բոլոր հիմքերը կան, որպեսզի ՀՀԿ—ն պահպանի իր դիրքերը եւ առավելության հասնի՝ լինելով առաջինը ընտրություններում ստացած քվեներով. «Իհարկե, երկրում կան խնդիրներ, բայց բոլոր պայմանները ստեղծված են լավ աշխատանքի համար։ Այն զինանոցը, որ մենք ունենք, հույս է ներշնչում, որ առավելագույնը կունենանք ընտրություններում կամ կպահպանենք մեր դիրքերը։ Մենք որեւէ ուժի թշնամի չենք համարելու»։
ՀՀԿ համամասնական ցուցակները դեռ որոշված չեն։ Ցուցակը ՀՀԿ—ն դեռ չի քննարկել։ Այստեղ կարելի է միայն կանխատեսումներ անել, իսկ Գ. Սահակյանը, իր պաշտոնից ելնելով, չի ցանկանում պատահական հայտարարություններ անել։ «Լինելով ՀՀԿ փոխնախագահ՝ իմ ասածը կարող է ընդունվել որպես պաշտոնական տեսակետ։ Ես ասում եմ այն, ինչը քննարկման արդյունք է։ Չունենք քննարկում, թե ով կգլխավորի ՀՀԿ ցուցակը։ Սակայն դասական ձեւը նկատի ունենալով՝ ասեմ, որ հնարավոր է ցուցակը գլխավորի կուսակցության նախագահը»,– մանրամասնեց նա։ Նաեւ խորհուրդ տվեց հետ նայել 2003–2007թթ.՝ համոզվելու, որ ՀՀԿ—ն իր ցուցակը կազմում է այն պահին, երբ պետք է մուտք գործի ԿԸՀ։ Մնացածը քննարկման փուլում է։ Այսօր արդեն սկսված են նախընտական ծրագիրը վերջնական տեսքի բերելու աշխատանքները։
Գ. Սահակյանը, ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե իշխող կուսակցությունը նպատակ ունի երիտասարդացնել ապագա խորհրդարանը, ասաց, որ ապագա ԱԺ—ում շատ լավ կլինի, որ ընդգրկվեն նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում կամ քաղաքական գործիչներ են. «Այստեղ ահելի ու ջահելի խնդիր չկա, ԱԺ—ն գործադիր մարմին չէ, որտեղ կա կրտսեր մասնագետ ու ավագ մասնագետ»։ Նա նշեց, որ շատ լավ կլիներ, եթե ապագա խորհրդարանը ձեւավորեին նաեւ այն քաղաքական գործիչները, ովքեր այսօր խորհրդարանից դուրս են։
Գ. Սահակյանը անդրադարձավ հունվարի 23—ին Ֆրանսիայի Սենատի որոշմանը եւ այն պատմական համարեց՝ ասելով, որ դա ամբողջ հայ ժողովրդի հավաքական ձեռքբերումն է։
Անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպմանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ ինքը չի հավատում Իլհամ Ալիեւին։ «Կազանի հանդիպումից հետո բավականին առաջընթաց կա, սակայն պետք չէ մտածել, որ Ալիեւը կկատարի Ադրբեջանի վրա դրված պարտավորությունները։ Այստեղ հաստատ է այն, որ գործընթացը առաջ է ընթանում խաղաղության տրամաբանությամբ եւ բանակցություններին, պայմանավորվածություններին ու դիվանագիտական քննարկումներին աշխարհը այլընտրանք չի տեսնում։ Մենք չենք երկնչում պատերազմից, բայց լուծումները տեսնում ենք խաղաղ ճանապարհով։ Սա մեր որդեգրած քաղաքականությունն է, որն արտահայտվեց նաեւ Սոչիի հանդիպման ժամանակ, եւ որի տակ ստորագրեց նաեւ կրտսեր Ալիեւը»,–ասաց նա։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Դիտումներ: 418 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024