Գլխավոր էջ » 2012»Օգոստոս»22 » «Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստում
14:04
«Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստում
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի բանակցված պայմանագիրը։ Այնուհետեւ, անդրադարձ է կատարվել Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքները հաստատելու մասին ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծին։ Վարչապետը հանձնարարել է լրամշակել այն, որից հետ ներկայացնել կառավարության առաջիկա նիստին։