ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 23:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Ինչքան կպահանջվի հայկական ատոմակայանը շահագործումից հանելու համար /ԱԷԿ—ը ԱԷԿ—ով փոխարինելը ձեռնտու է ֆինանսապես/
10:38
Ինչքան կպահանջվի հայկական ատոմակայանը շահագործումից հանելու համար /ԱԷԿ—ը ԱԷԿ—ով փոխարինելը ձեռնտու է ֆինանսապես/

Անդրադառնալով այն հարցին, որ մեր ԱԷԿ—ի շահագործման ժամկետը երկարացվելու է, խոսել էինք նաեւ այն խնդրից, որ ԱԷԿ—ը շահագործումից հանելն էլ երկարատեւ գործընթաց է՝ դրա տարբեր փուլերում ծախսատարությամբ։ Ու որպեսզի ակնհայտ դառնա ծախսվելիք գումարի չափը, նախ պետք է հասկանալ, թե քանի փուլով է լինելու այդ ընթացքը։
Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու գործընթացի տարբեր փուլերում ծախսերը հետեւյալ կերպ են գնահատվում։
1. Շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստման փուլի համար գնահատված ծախսերը 5.7 մլն եվրո են գնահատվում։ Սակայն այս փուլի համար ծախսերի ծավալը զգալիորեն կախված է այն հանգամանքից, թե այդ աշխատանքում քանի միջազգային փորձագետներ են ներգրավվում։
2. Հետշահագործման փուլի համար գնահատված ծախսերը 56 մլն եվրո են, այդ թվում՝ 21 մլն եվրոն՝ աշխատավարձ, 32 մլն եվրոն՝ ներդրումային ծախսեր եւ 3 մլն եվրոն՝ այլ ծախսեր։ Չնախատեսված ծախսերի բաժինը 25 տոկոս է՝ 14 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ կլինի 70 մլն եվրո։ Ցածր եւ միջին ակտիվության ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցումը դիտարկվում է որպես ծախսերի առանձին հոդված։ Մի շարք պայմաններից կախված՝ այդ ծախսերը կարող են զգալիորեն փոփոխվել՝ 30.0—ից մինչեւ 80.0 մլն եվրո։ Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման համար նախատեսվում է 52.5 մլն եվրո։ Եթե ՀԱԷԿ—ի հարթակում կառուցվի նոր միջուկային էներգաբլոկ, ապա վերջնական թաղման համար պահանջվող միջոցները գնահատելիս հարկի կլինի հաշվի առնել նաեւ նոր միջուկային էներգաբլոկի շահագործման ընթացքում առաջացած ռադիոակտիվ թափոնների քանակը նույնպես։
3. Ոչ միջուկային սարքերի ապահավաքակցման փուլի (տեւողությունը 2023–2030թթ. կտրվածքով է նախատեսված) համար գնահատված ծախսերը հետեւյալն են. աշխատավարձի համար՝ 21 մլն եվրո, ներդրումային ծախսերի համար՝ 3.5 մլն եվրո, այլ ծախսեր՝ 3 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ պետք է 27.5 մլն եվրո, եւս 6.8 մլն եվրո չնախատեսված ծախսեր եւ հարկ է 34.3 մլն եվրո։
4. Ապաակտիվացվող սարքերի ապահավաքակցման փուլի (տեւողությունը 2030–2036թթ. կտրվածքով) համար գնահատված ծախսերը հետեւյալն են. աշխատավարձ՝ 16 մլն եվրո, ներդրումային ծախսեր՝ 10.0 մլն եվրո, այլ ծախսեր՝ 3 մլն եվրո, չնախատեսված ծախսեր՝ 7.25 մլն եվրո եւ ընդհանուր առմամբ 36.25 մլն եվրո։
5. Ապաակտիվացման չենթարկվող սարքերի ապահավաքակցման փուլի (տեւողությունը 2037–2043թթ. կտրվածքով) համար գնահատված ծախսերը հետեւյալն են. աշխատավարձ՝ 15 մլն եվրո, ներդրումային ծախսեր՝ 14.0 մլն եվրո եւ այլ ծախսեր՝ 3 մլն եվրո, եւս 8 մլն եվրո չնախատեսված ծախսեր եւ ընդհանուր առմամբ հարկ է 40 մլն եվրո։ Այս ծախսերում ընդգրկված չէ վերջին փուլը՝ շենքերի եւ շինությունների քանդման ու հարթակի վերականգնման համար պահանջվող ծախսերը։
Այսինքն՝ գործող ատոմակայանը շահագործումից հանելը ենթադրում է շահագործումից հանելու լիցենզավորում, գործող ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերջնական դադար, հետշահագործում, անվտանգ պահպանման նախապատրաստում, անվտանգ պահպանում, ապահավաքակցում, ոչ միջուկային սարքերի ապահավաքակցում, ապաակտիվացվող սարքերի ապահավաքակցում, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի շահագործման հանձնում, ապաակտիվացման չենթարկվող սարքերի ապահավաքակցում, շենքերի եւ շինությունների քանդում (2044—2047թթ. կտրվածքով)։
Հավելենք, որ, ինչպես բացատրում են մասնագետները, հետշահագործման փուլի տեւողությունը սահմանվում է էներգաբլոկներից աշխատած միջուկային վառելիքի հեռացման պահանջներով։ ՀԱԷԿ—ում միջուկային վառելիքի չոր եղանակով պահման տեխնոլոգիայի համաձայն, աշխատած միջուկային վառելիքը անհրաժեշտ է առնվազն 5 տարի պահել էներգաբլոկի միջուկային վառելիքի թաց եղանակով պահպանման ավազանում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ թաց եղանակով պահպանման ավազաններից աշխատած միջուկային վառելիքը չոր պահման պահեստարան փոխադրելու համար անհրաժեշտ ժամանակը ընդունվում է 6—7 տարի։ Այս ընթացքում ՀԱԷԿ—ում կկատարվեն անվտանգ պահպանման նախապատրաստման աշխատանքներ։ Ինչ վերաբերում է անվտանգ պահպանման տեւողությանը, այն կարող է փոփոխվել նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում։ Անվտանգ պահպանման տեւողությունը պետք է սահմանվի՝ ելնելով այն նվազագույն ժամանակից, որը կպահանջվի ՀԱԷԿ—ի ոչ միջուկային մասի եւ սարքավորումների ապահավաքակցման համար։ Ապահավաքակցումն էլ բաժանվում է երեք հիմնական փուլերի. ա) ոչ միջուկային մասի ապահավաքակցում, որն ընդգրկում է տուրբինային սրահը, օժանդակ համակարգերը, այդ թվում ջրի աղազրկման սարքավորումը, վթարային դիզելային գեներատորները, անվտանգ պահպանման շահագործման համար ոչ անհրաժեշտ էլեկտրական մասը։ բ) Սարքավորումների ապահավաքակցում (որոնք հնարավոր է աղտոտված լինեն), որն ընդգրկում է ռեակտորի մասնաշենքի եւ օժանդակ շինության օժանդակ համակարգերն ու սարքավորումները։ գ) Սարքավորումների ապահավաքակցում, որոնք խիստ աղտոտված են եւ չեն ենթարկվում ապաակտիվացման։ Այդ տեսակի սարքավորումներ են ռեակտորի իրանը, ռեակտորի ներքին մասերը, հնարավոր է՝ շոգեարտադրիչները եւ ճնշման փոխհատուցիչը։ Այդ սարքավորումների ապահավաքակցումը հիմնականում կպահանջի հեռահար կառավարվող տեխնիկա՝ դեռեւս դրանց մակերեւույթի բարձր ակտիվության պատճառով։
ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու գործընթացի վերջին քայլը հարթակի աղտոտված հողածածկույթի հայտնաբերումն ու հեռացումն է։ Այս քայլով ավարտվում է գործընթացը եւ թույլ տալիս, որ հարթակը ազատվի կարգավորող վերահսկողությունից։ Սակայն հարթակի որոշ մասը՝ առնվազն աշխատած վառելիքի չոր պահեստարանը, կմնա հսկողության տակ մինչեւ օգտագործված վառելիքի հիմնահարցի վերջնական լուծումը։
Իբրեւ ամփոփում գանք ամենասկզբին, քանի դեռ չունենք նոր ատոմակայան, գործողը ոչ թե շահագործումից հանվում է, այլ շահագործման ժամկետն է երկարացվում։ Կարեւորը՝ որ ամեն ինչ արվի անվտանգության պահանջների խստագույն պահպանմամբ։ Մի բան հաստատ է՝ ԱԷԿ—ը ԱԷԿ—ով փոխարինելը ձեռնտու է ֆինանսապես։ Որովհետեւ եթե ՀԱԷԿ—ը շահագործումից դուրս բերվի առանց նոր ատոմային էներգաբլոկ ունենալու, ապա մենք կկորցնենք մեր էներգամատակարարման անվտանգության ներկայիս մակարդակը։ Նոր ատոմային էներգաբլոկ ունենալու օգտին է խոսում այն փաստը, որ չնայած միջուկային վառելիքի գինը մոտակա 20 տարվա ընթացքում տարեկան 3 տոկոսով ավելանալու է (հաշվարկների համաձայն), բայց, այնուամենայնիվ, նոր ԱԷԿ ունենալն ավելի ձեռնտու կլինի։ Որովհետեւ, դարձյալ ըստ միջազգային փորձագետների հաշվարկների, աշխարհում բնական գազի գնի անկասելի աճ է սպասվում (պայմանավորված բնական գազի պաշարների նվազմամբ եւ արդյունաբերող երկրների թվի կրճատմամբ)։ Որովհետեւ բնական գազի գինը մեր երկրի էլեկտրաէներգիայի գնի որոշողն է նաեւ։ Ճիշտ է, մեր երկրում վերականգնվող էներգիայի պաշարները գործածելու տարբեր ծրագրեր կան, բայց դրանք ատոմայինին փոխարինել չեն կարող։ Այո՛, անհրաժեշտ են էներգահամակարգում տարատեսակացման եւ, ըստ այդմ, անկախության աստիճանի բարձրացման տեսանկյունից, բայց փոխարինող չեն։ Նոր ատոմային էներգաբլոկի թողարկումը (համեմատաբար նվազագույն ծախսերով) միակ տարբերակն է, որն առաջնային վառելիքի տեսակների բազմազանության, վառելիքի մատակարարման տեսակետից ամենավստահելին լինելուց բացի ապահովում է էներգետիկ անվտանգություն եւ անկախություն։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 488 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024