«Հայ
հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Եսայանը
համոզված է, որ երկրի իշխանությունները չպետք է հաշվետու լինեն բակային
հեղինակություններին:
Այս լրագրողների հետ հանդիպմանը Եսայանն ասաց, որ այսօր պետության համար
ամենակարևորը առաջադրանքը թափանցիկ ընտրություններ կազմակերպելն է:
«Մեր իշխանության ներկայացուցիչները չպետք է հաշվետու լինեն քուչի տղերքին, որոնք իրենց համար ձայներ կապահովեն»,- ասաց նա:
Եսայանի խոսքով՝ այսօր անհրաժեշտ է նաև վերականգնել մարդկանց հավատը դատական համակարգի նկատմամբ:
«Խոսեք ժողովրդի հետ, գտեք մարդիկ, ովքեր հավատում են դատական համակարգին և
օրենքի առջև բոլորի հավասարությանը: Պետք է անկախացնել դատական համակարգը և
չքավորի աշխատավարձով չպահել դատավորներին»- ասաց նա:
Հարցին, թե ինչ արեցին ՀՅԴ պաշտոնյաները երկրում կոռուպցիան կրճատելու
ուղղությամբ, երբ ունեին քաղական պորտֆելներ, Բագրատ Եսայանը պատասխանեց`
ասելով, որ մեկ կամ երկու պաշտոնյան անզոր են զգալի փոփոխություններ
կատարել, եթե ողջ համակարգն է կոռումպացված:
«Մենք երբեք չենք ունեցել այնքան իշխանություն, որպեսզի կարողանանք
քաղական կամք դրսևորել: Բայց ինչ վերաբերում է մեր նախարարներին, ապա ինչ
կարող է անել մի անձը երբ ամբողջ համակարգը վարակված է»,- ասաց նա: