ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 29 » Կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը կտրամադրվեն անվճար
10:34
Կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը կտրամադրվեն անվճար
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ ներկա է եղել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը։ Խորհրդակցության նպատակն է ուսումնական տարին սկսել նախապատրաստված, տեղում ծանոթանալ եւ քննարկել մարզի դպրոցներում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՆ—ից՝ ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել է առկա խնդիրներին։ ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝ կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների, ինչպես նաեւ ուսուցիչների մրցույթների անցկացման հետ։ Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ—ի կողմից ներկայացված արձանագրությունները՝ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։

Իր խոսքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվելու են անվճար։ Դիմելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է. «Հարգելի տնօրեններ, բոլոր դասագրքերը՝ ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար։ Կրթության եւ գիտության նախարարությունը այս առումով իրականացնելու է հետեւողական վերահսկողություն։ Հարգելի տնօրեններ, իմ պահանջն է տեղերում այդ գործընթացը կազմակերպել արդյունավետ»։ Անդրադառնալով դպրոցներում մանկավարժների եւ տնօրենների թափուր տեղերի համալրման խնդրին՝ նախարարը շեշտել է, որ հանրապետությունում առկա է մանկավարժական կադրերի գերհագեցվածություն, ուստի պետությունը կադրերի ընտրությունը պետք է կատարի թեժ մրցակցության պայմաններում։
«Դպրոցում չի կարող աշխատել այն մասնագետը, ով չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնի համար պահանջվող մասնագիտական որակավորման պահանջներին եւ չի հավատում իր կատարած գործի հաջողությանը,–նշել է նախարարը եւ հավելել,–դպրոցը այն վայրը չէ, որտեղ տնօրենը իր ցանկությամբ կարող է կատարել կամայականություններ»։
Անդրադառնալով կրթական բարեփոխումներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ 12—ամյա կրթության համակարգը միջազգային չափորոշիչ է, եւ այն այլեւս մեր երկրի համար կայացած իրողություն է։ Նախարարը նշել է, որ այս տարի միջին դպրոցի մի շարք դասարաններում կրթական գործընթացը կկազմակերպվի բեռնաթափված ծրագրերով։ Նախարարը հիշեցրել է, որ 2018 թվականից հանրակրթական դպրոցներում միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա։ «Նրանք ունեն 6 տարի ժամանակ այս ընթացքում ստանալու անհրաժեշտ որակավորում»,–ասել է նախարարը եւ հավելել, որ նոր ուսումնական տարում շարունակվելու է նախորդ տարվանից մեկնարկած ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, որը կավարտվի 2016 թվականին։ «Ապագայում մենք գնալու ենք ավելի հեղափոխական ռեֆորմների՝ դպրոցում աշխատելու պարտադիր պահանջ սահմանելով մագիստրոսական մանկավարժական կրթությունը»,–շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը։
Անցյալ տարի Գեղարքունիքի մարզում սովորող 29700 աշակերտներից 2900—ը առաջին դասարանցիներ են եղել, տարվա ընթացքում մոտ 482 աշակերտ հեռացել է մարզի դպրոցներից, այդ թվում մոտ 200—ը՝ արտերկիր։ Մարզի բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, որոշակի խնդիրներ կան կապված կապի որակի հետ։ Նախարարի կողմից ցուցում է տրվել ՀՀ ԿԳՆ ներկայացնել Գեղարքունիքի մարզի դպրոցների «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաների լաբորատորիների պահանջարկը, քանի որ ՀՀ ԿԳՆ—ի կողմից հանրապետության դպրոցներում տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանը։ hhpress.am

Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 515 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024