ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 22 » ԼՂՀ ճանաչման հիմքերն անխոցելի են /Ադրբեջանական իշխանությունների մերժումն անհեռանկարային է/
14:01
ԼՂՀ ճանաչման հիմքերն անխոցելի են /Ադրբեջանական իշխանությունների մերժումն անհեռանկարային է/
Իտալիայի Ռազմավարական բարձր հետազոտությունների եւ հարակից գիտությունների ինստիտուտի կողմից հրատարակվող «Geopolitica» ամսագրում տպագրվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման անխուսափելիության մասին» հոդվածը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հոդվածում տրված է հակիրճ պատմական ակնարկ 20—րդ դարում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման մեխանիզմների, աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր պետական միավորների առաջացման հիմքում ընկած քաղաքական, իրավական, մշակութային եւ այլ գործոնների ու այդ ուղղությամբ ընդհանուր պատմական դինամիկայի մասին։
Ռուբեն Կարապետյանը ներկայացրել է խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի մեծամասնությունը կազմող հայ բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող ազգային խտրականության հետեւողական քաղաքականության մասին։ Հեղինակն անդրադարձել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար անխոցելի իրավական հիմքերի առկայությանը։ ՀՀ դեսպանը անհեռանկարային է համարել ներկայումս ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի կամարտահայտության ու պայքարի արդյունքում ավելի քան 20 տարի առաջ ձեռք բերված անկախության մերժումը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ միջազգային հանրության կողմից որդեգրած «հավասարակշռված մոտեցումը» սխալ մեկնաբանությունների հիմք է տալիս Բաքվին՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով խուսափելու խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի համապարփակ եւ տեւական հանգուցալուծումից։
Դեսպան Կարապետյանը նշում է, որ ԼՂ անկախության ճանաչումը անխուսափելի է, քանի որ անհնար է մի կողմից հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, իսկ մյուս կողմից՝ պաշտպանել «ստալինյան ժառանգության» ամենազավեշտալի մնացորդը՝ Ադրբեջանին ԼՂ—ի բռնակցումը, մի կողմից քարոզել ժողովրդավարական արժեքային համակարգ, իսկ մյուս կողմից հավասար նժարի վրա դնել փոքր, սակայն ժողովրդավար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի իրավունքները եւ էներգակիրներով հարուստ, սակայն բռնատիրական Ադրբեջանի շահերը։ hhpress.am


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 433 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024